ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սելեկտիվ մորթ չի լինելու, ոչ ոք չի գալու ինձ մորթի, ձեզ խնայի, մենք փրկվելու մի հնարավորություն ունենք, այն է՝ Նիկոլ Փաշինյանի չգոյությունը մեր քաղաքական դիսկուրսի մեջ. Աննա Մկրտչյան 03/20/2024 13:26 | ԼՐԱՀՈՍ
Պետք չէ հույս տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնի, հիասթափեցնեմ, դա սին հույս է։ Գիտե՛ք հանցավոր ինքնավստահության հասնող հույս է, եթե այդպես կարելի է ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանը տալու է միշտ, տալու է այնքան հող և հայրենիք, որքան անհրաժեշտ կլինի այդ աթոռը պահելու համար։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորը հիշեցրել է Փաշինյանի 2020 թվականի ասածներն առ այն, որ ինչ տրվել է վերջ, սա է մեր խաղաղության գրավականը, բայց հանձնվեցին Սյունիքի գյուղերը, Գորիս- Կապան Ճանապարհը, հետո Ստեփանակերտը։
«Ասեց Ստեփանակերտն էլ ենք դատարկել, էլ բան չենք տալիս, հետո եկավ այս 4 գյուղերի հերթը։ Մտածում եք 5 գյուղ էլ չի՞ տալու հետո, հետո արդեն քաղաքներ չե՞ն լինելու, մարզկենտրոններ չե՞ն լինելու, վերջ ի վերջո Երևանը....։ Անկահայտ է չէ՞, որ Ալիևի և թուրքերի նպատակը հայկական պետության վերացումն է։ Ինչ- որ մեկին թվում է, որ գալու են ինձ մորթեն և Ձեզ խղճան, իհարկե ո՛չ։ Ոչ մեկին սելեկտիվ մորթման չեն ենթարկելու»,- նշել է Աննա Մկրտչյանը։
Պատերազմը կանխելու ելքի, ընդդիմության մանդատները հանձնելու նպատակահարմարության մասին հարցերին արձագանքելով Մկրտչյանը նշել է, որ ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Ըստ նրա՝ հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների մոտ Փաշինյանի նկատմամբ անհանդուրժողականություն է ձևավորված, բայց յուրաքանչյուրը պետք է գործի։ Ըստ Մկրտչյանի ինքն ԱԺ-ում է, քանի որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում ԱԺ լուծարում՝ ընդդիմության մանդատները վայր դնելու դեպքում։ Ինքը ԱԺ-ում է «քաղաքացիների մտածածը ՔՊ-ի երեսին ասելու համար»։ Ավելին, պատգամավորի կարծքով, պատերազմը կանխելու տարբերակը եւս Փաշինյանի հեռացումն է։
«Նիկոլ Փաշինյանի գնալու դեպքում մենք կունենանք նոր բանակցող, որը, օրինակ, կհիշի ՀՀ քաղաքացիների մասին, ովքեր Բաքվի բանտերում են ու տանջամահ են արվում»,- նշել է պատգամավորն ու ընդգծել՝ «մենք փրկվելու մի հնարավորություն ունենք՝ Նիկոլ Փաշինյանի չգոյությունը մեր քաղաքական այս դիսկուրսի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/05/2024 08:33 Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:30 Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:28 Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:26 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:22 Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:19 «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:16 Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 15:48 Հարգելի Սրբազան, չնայած արդեն բավականին ուշ է, այնուամենայնիվ, հրապարակային կերպով հայտարարեք Ձեր թիմի կազմն, անուն, առ անուն. քաղաքագետ
- 10/04/2024 13:53 Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Աբրահամյան
- 10/04/2024 13:02 Պետրո՛ս, եթե ծանոթանաս հեռուստալրագրության առանձնահատկություններին ու հաղորդումներն էլ վարես պահանջված չափորոշիչներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները հերթ կկանգնեն քո հյուրը լինելու համար.Հակոբյան
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների