ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը հակասահմանադրական և հակաիրավական է․ Մելոյան 03/20/2024 20:33 | Քաղաքական
Գյուղերի, իշխանությունների պնդմամբ՝ «անկլավների», հանձնումը հակասահմանադրական և հակաիրավական գործընթաց է։ Դրանից ծագող և փոխկապակցված բոլոր հարաբերություններն ինքնին հակաիրավական նույթ են կրում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Տավուշի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս գնացել էր Տավուշ՝ համոզելու սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ չընդդիմանան Ադրբեջանի պահանջած գյուղերը հանձնելու գործընթացին՝ նշելով, թե չհանձնելու դեպքում մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ կլինի։ Ընդ որում, նշված գյուղերի հանձնմամբ Տավուշի մարզը հայտնվում է հակառակորդի դիտակետում, Լոռին՝ դառնում սահմանամերձ, Հայաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը հինգ կետից հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ավելին, հենց այդ գյուղերի տարածքով է անցնում Հայաստանը սնուցող գազատար խողովակը։
Գոհար Մելոյանը գյուղերի հանձնման հարցը դիտարկեց թե՛ քաղաքական, թե՛ իրավական դիտանկյունից՝ անդրադառնալով հարցի, այսպես ասած, «ակունքին»։ Սահմանադրագետը հիշեցրեց միջազգային պայմանագրերը, որոնք ձևով հուշագիր, հայտարարություն են, բայց բովանդակությամբ՝ կողմերի համար իրավունքներ նախատեսող ռազմական և քաղաքական բնույթի փաստաթղթեր, որոնք Փաշինյանը ստորագրել է բազմիցս՝ սկսած 2020թ․ նոյեմբերի 10-ի փաստաթուղթից, այնուհետև՝ դեկտեմբերի 19-ի փաստաթղթով, որով դելիմիտացիոն-դեմարկացիոն գործընթացներ էր ենթադրվում և ադրբեջանական զորքերը կոորդինատներով տեղակայվել էին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ-Կապան հատվածներում, դրան հաջորդեցին ՝ հունվարի 10-ի, ապա՝ Պրահայի, Գրանադայի և մի շարք այլ փաստաթղթեր։ Ընդ որում, բոլոր այս փաստաթղթերի ստորագրումը և ի կատար ածումը հակասում է Սահմանադրությանը։ Մասնավորապես, Մելոյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն՝ որպես իրավական, ժողովրդավար պետություն ունի իշխանությունների հենասյունների սկզբունք, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, մեկը՝ օրինականության սկզբունքն է, որը ենթադրում է, որ պաշտոնատար անձը պարտավոր է կատարել այն, ինչ իրեն լիազորել է Սահմանադրությունը և օրենքները, երկրորդը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որի համատեքստում Սահմանադրությունը նախատեսում է, որ միջազգային պայմանագրերը, հատկապես՝ ռազմական և քաղաքական բնույթի, ենթակա են ներպետական վավերացման։ Սա զսպման և հակակշռման համաչափ մեխանիզմ է, որը ստեղծված է՝ կանխելու մեկ պաշտոնյայի կողմից մի ողջ պետության, հանրության պարանոցին փաթաթելու իր միանձնյա որոշումները՝ բացասական հետևանքներով։
«Այսօր առերեսվում ենք այն իրականությանը, երբ այս պաշտոնյան բազմաթիվ անգամներ նմանաբնույթ լրջագույն փաստաթղթեր է ստորագրում և ի կատար ածում»,- նշեց Մելոյանը՝ հիշեցնելով նաև Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Փաշինյանը ճանաչում է անկլավները՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս․ «Այսինքն՝ այն գյուղերը, որոնք նախատեսված են ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որտեղ բնակիչները մասնակցում են ընտրություններին, բնակչությունը ՀՀ քաղաքացիներ են և այլն։ Տվյալ գյուղերը նաև փաստաթղթավորված նշված պաշտոնյան ճանաչել է Ադրբեջանի կազմում»։ Բացի այդ, սահմանադրագետը հիշեցրեց Սահմանադրության դրույթը, համաձայն որի՝ ՀՀ տարածքային փոփոխությունները հանրաքվեի հիման վրա են տեղի ունենում, ինչը ևս խախտվել է։
Մելոյանն ընդգծեց՝ գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների», հանձնումն Ադրբեջանին՝ ամբողջությամբ հակասահմանադրական և հակաիրավական գործընթաց է, հետևաբար, դրանից ծագող բոլոր հարաբերություններն ինքնին հակաիրավական բնույթ են կրում։
Իսկ թե ինչ հիմքով են զորքերը լքելու այդ տարածքները՝ Մելոյանը նշեց, որ զորքերը լքելու են բարձրագույն ղեկավարության հրամանների հիման վրա, ինչն ինքնին հակաիրավական փաստաթղթեր են հանդիսանալու։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունների պնդմամբ՝ դա ՀՀ տարածքը չի, Մելոյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը հենց այն է, որ ՀՀ իշխանությունը հանդես է գալիս Ադրբեջանի քարոզչամեքենայի տեսանկյունից, միայն Ադրբեջանն է պնդել, թե դրանք ադրբեջանական հողեր են․ «Կան մի շարք քարտեզներ։ Չգիտես ինչու՝ գործադիր իշխանության ղեկավարն ամենահակահայկական բնույթի քարտեզներով և նարատիվներով է առաջնորդվում։ Իշխանության հենց այդ պնդումն արդեն ինքնին հակաիրավական է»։
Դիտարկմանը, որ Տավուշի մարզի 4 գյուղերում գտնվում են կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Հայաստանը սնուցող գազատարը, հնարավո՞ր է՝ դրանց՝ Ադրբեջանի հսկողության ներքո անցնելու դեպքում բարձրացվի, օրինակ, ՀՀ-ից հարկ պահանջելու հարցը, Մելոյանն արձագանքեց՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է բոլոր իրավիճակներում իր համար իրավական հենքեր ստեղծել և եթե մեր պետության իշխանությունը ճանաչում է, որ այդ հողերն Ադրբեջանինն են և այդ հիմքով հանձնում Ադրբեջանին, ապա այդ տարածքներում գտնվող ենթակառուցվածքները, ինքնաբերաբար, ճանաչում է՝ Ադրբեջանի պատկանելիության մաս։
«Ինչ վերաբերում է այդ տարածքով անցնող ՀՀ-ն սպասարկող կոմունիկացիոն միջոցներին՝ գազի խողովակ, կապի միջոցներն ապահովող մալուխներ և այլն, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք Ադրբեջանի հետ և անկախ այն հանգամանքից, որ մեր իշխանությունները պարբերաբար «խաղաղության դարաշրջան» են քարոզում, սկզբում առաջ էին քաշում «Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք» թեզը, որը կենսունակ չէ, որովհետև Արցախը հանձնելուց, 44-օրյա պատերազմից հետո երկու պատերազմ ունեցանք, որոնք ՀՀ տարածքում տեղի ունեցան, Ադրբեջանն իր ներկայությունն ապահովեց ՀՀ տարածքում, շարունակում է պահանջատիրությամբ հանդես գալ։ Չմոռանանք, որ անկլավներն են դեռևս օրակարգում և տարօրինակ կերպով, անընդունելի ձևաչափով մեր երկրի ղեկավարը գնում է մարզեր, մարդկանց հրամցնում թեզը, թե պետք է լքել այդ տարածքները՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, միևնույն ժամանակ չի կարողանում երաշխավորել, որ հետ քաշելու դեպքում մնացած տարածքների անվտանգությունը, միայն հույս է հայտնում։ Սա նոնսենս է»,- նշեց Մելոյանը՝ հիշեցնելով, որ դեռ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ լայնամասշտաբ հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության նկատմամբ, Ադրբեջանի մեջլիսում լսումներ էր իրականացվում՝ «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեմայով, այս թեզերը չեն վերացարկվել, պետք է նկատի ունենալ, որ թշնամի պետությունն անընդմեջ տարածքային նկրտումներ է ներկայացնում, ինչին զուգահեռ մենք ունենում ենք տարածքային և մարդկային ահռելի կորուստներ․«Անգամ այս գյուղերը զիջելու դեպքում որևէ մեկը երաշխիքով հանդես չի գալիս՝ հետագա խաղաղության, անվտանգության վերաբերյալ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը, որը գյուղերի հանձնման գործընթացում կնքահայրն է»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ