ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աջափնյակում 2023թ․ մայիսին կատարված զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 03/19/2024 18:09 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է Կոտայքի մարզի մի շարք բնակիչների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն, Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 19-ին' ժամը 08:30֊ի սահմաններում, Կոտայքի մարզի 22, 37, 34 և 31–ամյա բնակիչները, վերջինիս և Երևանի 42–ամյա բնակչի միջև ունեցած տարաձայնությունների պատճառով առաջացած վիճաբանության կապակցությամբ, 42–ամյա տղամարդուց վրեժ լուծելու և վերջինիս պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան վնասելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ, գնալով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկի մոտ, սպասել են 42–ամյա տղամարդուն:
Ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս Պարսեղով փողոցում գտնվող տնից իր վերոնշյալ ավտոմեքենայով մոտեցել է Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկին, որի ընթացքում, հանցակիցների միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն, 22–ամյա երիտասարդը՝ «Տոյոտա Պլատզ», իսկ 34–ամյա տղամարդը՝ «Վազ 21 214» մակնիշի ավտոմեքենաներով արգելափակել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը։
Այնուհետև Կոտայքի մարզի 22, 37 և 34–ամյա բնակիչները, մի խումբ անձանց հետ, որոնցից մեկը եղել է մահակով, մոտեցել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հարակից տների բնակիչների և փողոցում գտնվող անձանց անդորրը խախտելով, մահակով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել հիշյալ ավտոմեքենային։ Այդ ընթացքում 31–ամյա տղամարդը, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայից և 42–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կրած «Сайга МК» մոդելի 5,45 տրամաչափի որսորդական ակոսափող կարաբինից կրակոցներ է արձակել վերջինիս և նրան պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն 42–ամյա տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշյալ անձանց կողմից հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից գործողությունների հետևանքով խախտվել է փողոցի երթևեկությունը, վնասվել է 42–ամյա տղամարդուն պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ 42–ամյա տղամարդուն պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22, 34 և 37–ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 31–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Միջադեպի մյուս մասնակիցների մասով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ