Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ

Գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման և ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով. ՀԱԿ 03/19/2024   17:30  |  ԼՐԱՀՈՍ

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Մարտի 12-ին Եվրոպական Միության խորհրդարանը ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի համար պարտադիր ուժ չունեցող բանաձև, հայտարարելով, որ «եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ֊Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

Արձագանքելով ընդունված բանաձևին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ…»

Հաշվի առնելով, որ Փաշինյանը դիմում է Հայաստանի քաղաքական ուժերին՝ հարցի մասին դիրքորոշում հայտնելու ակնկալիքով, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Վերջին շրջանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև վտանգավոր աստիճանի ահագնացող հակամարտությունը սպառնում է համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանը, խարխլում է առանց այդ էլ հակամարտությունների կարգավորման համար անբավարար ուժ ունեցող միջազգային իրավունքը և նրա համաշխարհային ինստիտուտների արդյունավետությունը, ինչը՝ գումարած Հայաստանի իշխանությունների անխոհեմ քաղաքականությանը, առաջացրել է աննախադեպ սպառնալիքներ մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։

2. Նման իրավիճակում և նման ժամանակաշրջանում Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, եթե այն տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացմանն և խզման համատեքստում, կարող է խախտել Հայաստանի կողմից պատմականորեն վարվող բալանսի քաղաքականությունը և առաջացնել տարածաշրջանային խաղացողների դիմադրության հետ կապված լրջագույն ռիսկեր, որոնք հավասարապես վերաբերում են ե՜ւ մեր անվտանգության, և թե՜ տնտեսական ապահովության կենսական շահերին։

3. Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի փորձը պետք է որ ցույց տված լիներ, թե մարդկային կյանքի, տարածքների և տնտեսական ինչպիսի հսկակայական կորուստների հետ է կապված եղել ոչ պատշաճ միջավայրում և ոչ պատշաճ ժամանակաշրջանում կատարված քայլերը։ Այդ ռիսկերը բազմապատկվում են գլոբալ հակամարտության այսօրվա աննախադեպ իրավիճակում։

4. Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել հանրությանը Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակի համար պաշտոնապես դիմելու արդյունքում առաջացող սպառնալիքների, մարտահրավերների և ռիսկերի մանրամասն հաշվարկ, ինչպես նաև դրանց հաղթահարման համար անհրաժեշտ երաշխիքների և այլընտրանքների գոյության և հնարավորությունների մանրակրկիտ հիմնավորում, անվտանգության և տնտեսության բնագավառում  բոլոր մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ միջոցառումների իրատեսական ծրագիր։ Այս գործը կարող է անել միայն իշխանությունը, որովհետև միայն նա է տիրապետում այդ հաշվարկների և ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկությունների, ներառյալ դիվանագիտական բանակցությունները, ռազմական և տնտեսական ռեսուրսները և դրանց պոտենցիալ կորուստների հետ կապված փոխհատուցման երաշխիքները։  

5. Այն հանգամանքը, որ իշխանությունները նման հաշվարկներով և ծրագրով հանդես չեն գալիս, և փոխարենը՝ դիրքորոշում ներկայացնելու առաջարկով  դիմում են երկրի քաղաքական ուժերին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հրաժարվում են առաջնորդելու սահմանադրական գործառույթից, խուսափում են ճակատագրական որոշումներ կատարելու պատասխանատվությունից և ամբողջ հույսը դրել են հանրության հուզումնալից պոռթկումները մանիպուլացնելու հոգեհարազատ մեթոդի վրա։ Այդ գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման և ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով, շահադիտական նպատակներով և արկածախնդրությամբ։

6. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոթորկալից հակամարտությունների միջավայրում, որոնց վերջնական հանգուցալուծման արդյունքները հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականության վարելը, ինչը թույլ կտա մի կողմից՝ հեռու պահել  մեր երկիրը գերտերությունների միջև կռվադաշտի վերածվելու աղետալի վտանգից, մյուս կողմից՝ բարելավել հարաբերությունները բոլոր ուղղություններով և դառնալ խաղաղ և կայուն համագործակցության ու ներդրումների հանգույց»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:13 02/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր»-ը հայտարարում են Ալավերդիում վստահության հանրաքվեի կամ նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին
13:25 30/08/2023  |  Միջազգային լրահոսԵվրամիությունը Գաբոնի իրավիճակը «Եվրոպայի համար մեծ խնդիր» է անվանել
14:36 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ի եւ Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի է. ՀԱԿ
18:32 17/04/2023  |  ՔաղաքականՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ
10:02 04/10/2022  |  ՄամուլԻնչու է ՀԱԿ-ի ցուցակը գլխավարողը ինքնաբացարկ հայտնել. «Ես չէի կանխատեսել, որ պետք է պաշտոն զբաղեցնեմ». «Հրապարակ»
20:40 14/03/2022  |  ՔաղաքականՀԱԿ-ը ձեռնպահ է մնում մեկնաբանել Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններով պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Հայաստանի ԱԳՆ-ի պատրաստակամությունը
17:54 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել
21:59 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ-ը առաջարկում է Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում
14:14 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄիայն երևանյան մամուլն է գրում, որ ընտրապայքարը ՔՊ-ական թեկնածուի և Առուշանյանի միջև է․ ՀԱԿ թեկնածու
15:05 09/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին

Արխիվ

[]