ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք այդ տարածքում մարտնչել ենք, հիմա էլ պատրաստ ենք պաշտպանել Տավուշն ու Տավուշի գյուղերը. Գրիշա Սարգսյան 03/19/2024 20:54 | Քաղաքական
Խաղաղության պայմանագիրն ստորագրում են թշնամու հողում, երբ դու հաղթող կեղմ ես լինում և թշնամու հողում կնքում ես խաղաղոթւյան պայմանագիր, այս նսեմացած վիճակում, պարտված վիճակում խաղաղության պայմանագիր կնքելը կնշանակի բոլոր խաղաքարերը տալ Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը՝ արձանագրելով, որ խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են ուժով՝ թշնամու հողում, իսկ մենք հիմա մուրում ենք։
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյան գնացել էր Տավուշ՝ համոզելու սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ չընդդիմանան Ադրբեջանի պահանջած գյուղերը հանձնելու գործընթացին՝ նշելով, թե չհանձնելու դեպքում մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ կլինի։
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ մեր բանակը թույլ է և չի կարող հաղթել ՝Գ. Սարգսյանը արձագանքեց. «Գլուխը պատին են տվել ասողները, մենք ունենք կամքի ուժ, հզորություն, դուխ, մեր բանակը պատրաստ է։ Մենք էլ կանգնած ենք մեր բանակի կողքին։ Նման բան ասողները դավաճաններ են, երկրի թշնամիներն են, ներքին տականքներն են։ Մեր բանակը մարտունակ է ու մենք այսօր կարող ենք պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը ինտերվենտներից, կոտրենք ու ջարդենք»։
Հարցին, թե ինչու են որոշել սահմանազատումն սկսել Տավուշից՝ նա պատասխանեց, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովը ներքին համաձայնության է եկել, որ կարող են ինչ-որ անկլավներ տալ։ «Դա միայն իրենց «էշ պատկերացումն է», նման բան չի լինելու։ Եթե մենք տանք այդ գյուղերը՝ փակում ենք Երևան-Թբիլիսի ճանապարհը, փակում ենք Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը և այնտեղի բնակչությանը զրկում ենք հայրենիքի հետ կապից։ Նման բան չի լինելու»։
Դիտարկմանը, թե Ոսկեպարի բնակիչները խոսում են ինքնապաշտպանության մասին՝ նա ընդգծեց, որ Ոսկեպարը մենակ չի կարող ինքնապաշտպանվել։
«1991 թ-ի Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները մարտնչում էին հենց Ոսկեպարում, ռուսական զորքը՝ տեսնելով մեր առաջխաղացումը ու հասկանալով, որ մենք կարող ենք հասնել մինչև Կիրովաբադ՝ Ոսկեպարի կամրջի վրա 75 միլիցիայի աշխպատողների ձերբակալեց ու գերի հանձնեց ադրբեջանական ՕՄՕՆ-ին, 13 միլիցիայի աշխատողի էլ գնդակահարեց։ Գերիներին հետո փոխանակմամբ վերադարձրեցինք։ Ասածս այն է, որ մենք այդ տարածքում մարտնչել ենք, ու հիմա էլ պատրաստ ենք պաշտպանել Տավուշն ու Տավուշի գյուղերը։ Կարծում եմ, խոսքը միայն մեր մասին չէ, բոլոր ջոկատների մասին է, ամբողջ ազգը պետք է կանգնի։ Ես ու իմ ջոկատը, որ հիմա այլ վայրում մարտական հերթապահություն են իրականացնում, եթե կարիք լինի՝ իմ գլխավորությամբ կուղղվենք Ոսկեպար։ Մենք հաղթելու ենք ու ոչ միայն Տավուշում, նաև Սյունքին ենք ազատագրելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ