ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սատանայի գործիքները. Մհեր Գրիգորյանն ու ԱԺ ամբիոնից հնչեցրած «բլա-բլա-բլա»-ները 03/19/2024 21:00 | Վերլուծություններ
Արցախը դավադրաբար, ծրագրված պարտվողական պատերազմի արդյունքում՝ ամբողջովին ադրբեջանին հանձնած, Սյունիքից և Գեղարքունիքից փաստացի ադրբեջանին հայկական բարձունքներ զիջած անձը երեկ անձամբ է այցելել Տավուշ՝ առաջին ձեռքից հայտնելով նրանց սարսափելի բոթը՝ Տավուշից գյուղեր պիտի հանձնի ադրբեջանին։
ՈՒղղակի կանգնում է Ոսկեպարի գյուղացիների դեմ-դիմաց՝ հայտարարելով թե՝ իրենց գյուղը եթե չզիջեն ադրբեյջանին, ապա պատերազմ կլինի․․․
Նախ՝ վախեցնելով հայրենակիցներին, հետո՝ տեսնելով աներկյուղ ոսկեպարցիների արձագանքը, թե՝ «Մենք պատրաստ ենք կռվել հանուն մեր հայրենիքի, թող մեզ զինեն՝ մենք մեր հողը կպահենք, վերջինս անցնում է տոտալ տեռորի, թե՝ «Պակիստանը կհարձակվի, ռուսը կհարձակվի»։
Պարզ գյուղացին հասկանում է, որ իր դիմաց վախկոտ, մորթապաշտ մեկն է, որը մի բան է կարողանում միայն՝ հանձնել, հանձնել, հանձնել այնքան, մինչև ամբողջովին հանձնվելը․․․մեկը, որին սեփական իշխանությունից բացի՝ այլ բան չի հետաքրքրում, ի՜նչ հող, ի՜նչ հայկական գյուղեր, ի՜նչ ծննդավայր․․․
Ռուսն ինչի՞ պետք է հարձակվի մեզ վրա, մի սրի՝ չհարձակվի՝ մտածում է գյուղացին», բնականաբար, հասկանալով, որ ուղղակի իրենց դեմ կանգնած անձը ստում է։
Ի հեճուկս վարչապետի աթոռն զբաղեցնողի՝ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերում սկսված ստորագրահավաքն ընդդեմ ՀՀ կառավարության պարտվողական, զիջողական քաղաքականության, համայնքների երիտասարդները որոշել են շարունակել մինչև վերջ։ Այսինքն, ֆիդայական պայքա՞ր կրկին․․․
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ էր մտածում հանդիպման ընթացքում դահլիճում նստած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարում էր, թե իբր՝ ադրբեջանի հետ սահամանագծման և սահմանազատման աշխատանքների ճանապարհային քարտեզ գոյություն ունի, որ փաստաթղթի նախագիծ է լինելու, ներպետական շրջանառության մեջ են դնելու։ Հետո՝ օրենքի նախագիծ որպես պիտի շրջանառվի․․․ բլա-բլա-բլա․․․Իսկ սահմանազատման ու սահմանագծման բուն գործընթացը շատ ժամանակ կպահանջի․․․ բլա-բլա բլա․․․
Ի՞նչ են նշանակում իր շեֆի հայտարարությունները, ու՞ր կորավ զույգ երկրների իրավական հիմնավորումներով և համաձայնեցված քարտեզներով սահմանազատում-սահմանագծում սկսելը․․․
Այս գործողություններին փոխարինողը փաշինյանական աղետաբեր ա՞յցն է Ոսկեպար ու Բաղանիս․․․Հերթակա՞նը․․․ ալիևը շտապեցնու՞մ է․․․
Ընդհանրապես, ՀՀ-ադրբեջան դելիմիտացիա-դեմարկացիա ծրագրի՝ Հայաստանը ներկայացնող պաշտոնյա՝ մհերգրիգորյանը՝ ո՞վ է, մեկը, որ կամովին գործի՞ք է դարձել փաշինյանի ձեռքին՝ ստորագրելով նախ՝ գյուղերը դատարկել-հանձնելու, ապա՝ զատել ու գծե՞լ․․․հերթական դավադրության տա՞կ․․․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի