ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահեստներում նեխման է դատապարտվել հազարավոր տոննաներով կաղամբ և կարտոֆիլ. Պատգամավոր (տեսանյութ) 03/19/2024 18:24 | ԼՐԱՀՈՍ
Գյուղացին կրկին մենակ է իր խնդիրների հետ, անցյալ տարի պահեստներում նեխման է դատապարտվել հազարավոր տոննաներով կաղամբ և կարտոֆիլ։ Այդպես էլ կառավարությունը միջոցներ չձեռնարկեց գյուղմթերքի իրացման խնդիրները լուծելու համար։ ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Ըստ պատգամավորի՝ խմբակցության անդամների հետ մարզային այցերի ժամանակ բացահայտել են բազմաթիվ գյուղատնտեսական խնդիրներ։ «Ցորենի հավատարմագրված սերմացուի 1 կգ-ի արժեքը, որը ներկրվում է արտերկրից, 190-200 դրամ է։ Որակի առումով որևէ երաշխիք չկա, շատ դեպքերում ցանվում է գարնանացան ցորեն, որը հետո պարզվում է ՝ աշնանացան է»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով որ որակյալը տեղական սերմացուների 1 կգի արժեքի գինը 70-80 դրամ է։ Տարօրինակն այն է, ըստ պատամավորի, որ կառավարության որոշմամբ հաստատվել է այս տարվա գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի, այդ թվում հացահատիկի, գարու մշակման համար պետական աջակցության ծրագիր, ինչի համար պարտադիր է հավատարմագրված սերմնացու օգտագործման պահանջը։
«Փաստորեն այս ծրագրով սուբսիդավորումն ամբողջությամբ ուղղվում է դրսից ներկրված սերմացուի և տեղական սերմացուների տարբերության ծախսի վրա։ Այսինքն գյուղացին, ըստ էության, ոչ մի առարկայական օգնություն չի ստանում ՝ ծրագրի շահառու դառնալով։ Հետևանքը՝ սահմանապահ համայնքների մեր հայրենակիցները այս ծրագրի ձևական պահանջների պատճառով , գործնականում չեն կարողանում օգտվել իրենց հասանելի միակ պետական աջակցությունից։ Գյուղացիները հնչեցնում են ծրագրի արդյունավետությունը բարձրացնող բազմաթիվ օբյեկտիվ առաջարկներ, որոնց այդպես էլ ականջալուր չեն լինում օրվա իշխանավորները»,- նշել է պատգամավորը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ