ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը պնդում է՝ ոչ թե խեղդամահ է արել, այ տուժողի խնդրանքով խեղդող հնարք է ցույց տվել և խեղդող հնարքից ազատվելու տարբերակներ են պարապել. թե՛ տուժողը, թե՛ մեղադրյալը մարտարվեստով են զբաղվել 03/19/2024 20:08 | ԼՐԱՀՈՍ
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության գործով մեղադրյալ, 18-ամյա Գևորգ Գարեգինյանին բանակային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատի կողմից ուղեգիր էր տրվել՝ պայմանավորված «վարքի» խանգարում ախտորոշմամբ, մինչդեռ, նախաքննության փուլում Գարեգինյանի նկատմամբ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն չի իրականացվել։ Չի բացառվում, որ փորձաքննություն նշանակելու հարցը բարձրացվի արդեն դատական քննության փուլում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արթուր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանությունը տեղի է ունեցել 2023թ․ հունիսի 18-ին՝ Փարաքարում։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 18-ամյա Գևորգ Գարեգինյանը։ Ըստ իրավապահ մարմինների՝ դեպքը տեղի է ունեցել շահադիտական նպատակներով։ Մասնավորապես, նախաքննության վարկածով, Գևորգ Գարեգինյանը, նպատակադրվելով իր մտերիմ Նվարդ Նալչաջյանից ավազակության եղանակով խոշոր չափերի գույք հափշտակել, 2023 թվականի հունիսի 18–ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս հետ հանդիպել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որտեղ Նվարդ Նալչաջյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի, 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շրջել են, ապա մեքենան կայանել են Փարաքար համայնքի «Ծիրանանոց» կոչվող հատվածում, որտեղ ժամը 21:00-ի սահմաններում Գևորգը Նալչաջյանին սպանել է՝ պարանոցը սեղմելու միջոցով խեղդամահ անելով՝ վերջինիս «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսը և «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակելով համար։
Դրանից հետո, կպչուն ժապավենի օգնությամբ կապել է Նվարդ Նալչաջյանի ոտքերը, մեջքի հետևում ձեռքերը, բերանը և վերջինին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող և չշահագործվող քարի արտադրամասի տարածք, դին հրելով գցել է առկա ձորակը և վրան քարեր լցնելով՝ ծածկել այն, ապա հափշտակած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հեռացել նշված վայրից: Դրանից հետո՝ 2023 թվականի հունիսի 20-ին Նվարդ Նալչաջյանից հափշտակված «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսն իր ընկերոջ միջոցով վաճառել ու դրա դիմաց ստացել է 200.000 ՀՀ դրամ, իսկ «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենան օգտագործել է իր կարիքների համար, մինչև իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելը։ Մեղադրանքում առկա մյուս դրվագը վերաբերում է՝ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությանը, որի ընթացքում Գարեգինյանն, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է Կարեն Գասպարյանին, ապա նաև՝ նրա հորը։
18-ամյա երիտասարդի պաշտպանը, սակայն, պնդում է՝ Նվարդ Նալչաջյանի մահն անզգուշության հետևանք է։
«Գործով հանգամանքներ կան, որ գուցե վիճելիության ոլորտում դիտարկվեն, բայց մի բան ակնհայտ է՝ թե՛ տուժողը, թե՛ մեր պաշտպանյալը մարտարվեստով են զբաղվել։ Դեպքի օրը մեր պաշտպանյալը տուժողի խնդրանքով խեղդող հնարք է ցույց տվել և խեղդող հնարքից ազատվելու տարբերակներ են պարապել՝ հենց ավտոմեքենայի սրահում։ Այդ խեղդող հնարքի հետևանքով, որոշ ժամանակ անց, մեր պաշտպանյալը նկատել է, որ անշարժացել է տուժողը, հետո տեսել է, որ մահացել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի ցուցմունքները և դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը համընկնում են։ Մասնավորապես, դիակի փորձաքննության եզրակացությամբ նկարագրվել է մահ պատճառելու մեխանիզմը, համաձայն որի՝ սեղմման հետևանքով խնձորակը ներս է ընկել, ինչի հետևանքով անձը մահացել է․ «Խնձորակի՝ ներս ընկնելն առանձնապես մեծ «ջանքեր» չպահանջող հանգամանք է, ընդամենն անփութության հետևանք է։ Դիակի ԴՏՓ եզրակացությամբ հաստատվել է այն, ինչը մեր պաշտպանյալն իր ցուցմունքներում նկարագրել է։ Եթե մեր պաշտպանյալը ցանկանար սուտ ցուցմունք տալ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու կամ իր ճակատագիրը մեղմելու համար, կարող էր բոլորովին այլ բան ասել։ Մարդն ընդունել է իր առնչությունը, նկարագրել մեխանիզմը, որը հաստատվել է»։ Ինչ վերաբերում է կնոջ հեռախոսը վերացնելու հանգամանքին, պաշտպանը նշեց, որ դա «մատի փաթաթան դարձնելով»՝ ասում են, թե հեռախոսին տիրանալու նպատակով սպանություն է կատարվել, մինչդեռ, պաշտպանի դիտարկմամբ՝ ցանկացած անձի՝ անգամ ոչ իրավաբանի համար, պարզ է, որ «ավելի լավ է կողոպուտի համար դատապարտվել, քան՝ սպանության համար, կարող էր ընդամենը ձեռքից վերցնել, դիմել՝ փախուստի»։ Պաշտպանի խոսքով՝ Գարեգինյանի հետագա գործողությունները, այդ թվում՝ տուժողի դին ժապավենով կապելը, թաղելը, հեռախոսը վերցնելը, պետք է պարզվի օբյեկտիվ քննությամբ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությամբ։ Ըստ ԱՀԿ համապատասխան դասակարգման՝ «վարքի» խանգարման այս ախտորոշման դեպքում անձի մոտ կարող է առաջանալ վնաս պատճառելու անհաղթահարելի ձգտում՝ պահի ազդեցությամբ, չի բացառվում, որ կարող է անմեղսունակության հարց բարձրացվել․ «Հետագայում նշում է, որ զղջում է կատարվածի համար, բայց չի բացառվում, որ հենց այդ հնարքը ցույց տալու պահին դերի մեջ մտած լինի, իր ուժերը կառավարած չլինի։ Պաշտպանյալս էլ՝ Գևորգ Գարեգինյանը, զբաղվում էր՝ « մարտեր առանց կանոնների» ոճով։ Կան մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է նա հաղթում բավականին լուրջ գոտեմարտերում։ Հիմա ասում են, թե հեռախոսի համար է իբրև սպանել»։
Ըստ փաստաբանի՝ փորձաքննությամբ պետք է պարզել, թե արդյո՞ք դեպքից հետո Գարեգինյանի գործողությունները կարող են պայմանավորված լինել վարքի խանգարումով, որքանով են գիտակցված եղել, մինչդեռ, նախաքննության ընթացքում փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է, որևէ հանգամանք չի պարզվել։
«Ավելին, ոչ միայն սպանությունը շահադիտական նկատառումներով են վերագրում՝ բավարար չէ, այլև՝ վերագրում են այլ կերպ՝ նույն հոդվածի շրջանակներում՝ այլ հանցագործությունը թաքցնելու նպատակով, այլ հանցագործությունն էլ՝ ավազակային հարձակումը։ Այսինքն՝ իրավաբանության հերն անիծել են։ Այսինքն՝ ինչքան հնարավոր է՝ այդ երիտասարդի վրա քրեական օրենսգրքով մոտավոր հոդվածներ բարդել՝ մեղադրանքի կողմի աղճատված պատկերացներում»,-նշեց փաստաբանը։
Դիտարկմանը, որ մեղադրյալը ճանաչել է տուժողին, մտերիմ հարաբերություններ են ունեցել, հետևաբար, կողոպուտի դեպքում տուժողը կճանաչեր իրեն, արդյո՞ք հեռախոսը զննության ենթարկվել է, հնարավո՞ր է՝ որևէ տվյալներ լինեին մեղադրյալի վերաբերյալ, ինչու է հեռախոսը վերցրել՝ պաշտպանն արձագանքեց, որ գործում առհասարակ որևէ տվյալ առկա չէ՝ հեռախոսում որևէ տվյալի վերաբերյալ, նման հանգամանք բացակայում է, իսկ ինչ վերաբերում է կողոպուտին, ապա հեռախոսին տիրանալու ցանկացած տարբերակ կարող էր կիրառվել, բայց ճանաչելով, այդքան մտերիմ լինելով հանդերձ՝ հեռախոսի համար սպանելը՝ մեղադրանքի կողմի ցանկությունն է եղել՝ գործն այդպես տեսնելու։ Փաստաբանը հիշեցրեց՝ չփարատված կասկածը պարտավոր են մեկնաբանել հօգուտ մեղադրյալի, մինչդեռ, այս դեպքում մեկ սցենար են մշակել, ամեն ինչ անում են՝ այն իրագործելու համար։ Բացի այդ, պաշտպանը մտահոգիչ է գնահատում ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգիրքը, որի պարագայում՝ լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարելու պարտականությունն այսօր այլևս գոյություն չունի, քանի որ գործը դատարան ուղարկելու համար օրենսգրքում նշված է, որ «եթե քննիչը գտնում է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատարանի կողմից մեղադրյալի դատապարտումը մեծապես հավանական է՝ գործն ուղարկվում է դատարան»։
«Այսինքն՝ «Նաստրադամուսները» գտել են, բաժակ նայողի մոտ են գնացել, ներքին կապուղիներով ճշտել են, որ բավարար է՝ անձին դատապարտելու համար, դրա համար էլ մերժել են փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դրա կարիքը չկա»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դա գալիս է նրանից, որ օրենքը մշակողները, կիրառողները կարծում են, որ պաշտպանության կողմի հետ մրցակցող կողմ են, մինչդեռ, այն դեպքերում, երբ հանրային հարաբերություններ են, կողմերի հավասարությունը մեղադրյալի, պաշտպանության կողմի համար է, որ էապես անբարենպաստ իրավիճակում չհայտնվի՝ մեղադրանքի կողմի համեմատ։ Պաշտպանը պատրաստվում է դատարանում ևս միջնորդել՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել։
Նշենք, որ քրեական գործն այժմ գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի վարույթում՝ նախնական դատալսումների փուլում։ Դատարանը որոշում է կայացրել երեք ամսով երկարացնելու Գարեգինյանի կալանավորման ժամկետը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից