ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024 14:54 | Քրեական խրոնիկոն
Կոտայքի մարզում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է ողբերգությամբ։ Վեճից հետո մահճակալին պառկած տղամարդուն հարվածներ է հասցրել նրա սեղանակիցը՝ սպանելով նրան։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել 2023թ․ հոկտեմբերին։ Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի երկու բնակիչ, Ծաղկաձորից վերադառնալով Հրազդան, հյուրասենյակում միասին ընթրել են և օղի խմել։ Քիչ անց նրանց է միացել հարևանը, որը զանգահարել է նույն թաղամասում բնակվող՝ 40-ամյա Խ․ Պ․-ին՝ առաջարկելով միանալ իրենց, վերջինս էլ նշված տուն է ժամանել մոտ 30 րոպե անց, նրանց հետ միասին ընթրել և օղի խմել։ Կեսգիշերին հարևանը հեռացել է, իսկ ընթրիքը տեղափոխվել նույն տան միջանցք, քանի որ Վ․ Գ․-ն ցանկացել է քնել հյուրասենյակում։
Դրանից հետո՝ արդեն ուշ գիշերին՝ ժամը 02,00-03,00-ի սահմաններում Ա․ Հ․-ի և 40-ամյա Խ․ Պ․-ի միջև խոսակցություն է եղել, Ա․ Հ․-ն հայհոյել է Խ․ Պ,-ին, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Վիճաբանության ընթացքում 40-ամյա տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա․ Հ․-ի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ուշաթափվել է, ընկել գետնին։ Հյուրասենյակում քնած Վ․-ն արթնացել է, հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել, ապա՝ Ա․ Հ․-ին ուշքի բերելուց հետո տեղափոխել ննջասենյակ՝ պառկեցնելով մահճակալին։ Այդ ընթացքում Ա․ Հ․-ն շարունակել է հայհոյել հյուրին, վերջինս էլ՝ պառկած վիճակում գտնվող Ա․ Հ․-ի դեմքին բռունցքով հարվածներ է հասցրել, ապա՝ ջրի շշով հարվածել ծնոտին՝ պատճառելով հետագայում Ա․ Հ․-ի մահվան պատճառ դարձած փակ գանգուղեղային վնասվածք։
Ա․ Հ․-ին հարվածներ հասցնելուց հետո Խ․ Պ․-ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակտ, Ա․ Հ․-ի դեմքին եղած արյունը, ապա՝ թողնելով նրան պառկած վիճակում՝ հեռացել է՝ իր հետ տանելով նշված տանից հավաքած աղբը և շորի կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։ Հյուրասենյակում, ըստ քրեական գործի, քնած Վ․ Գ․-ն նույն օրը՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում դուրս է եկել տանից և գնացել Ծաղկաձոր, մի քանի ժամ անց՝ 10։00-ի սահմաններում վերադառնալով նշված տուն՝ ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Ա․ Հ․-ին՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 40-ամյա Խ․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ սպանության համար, վերջինս կալանավորվել է։
Քրեական գործն այժմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է։
Ի․ Ս․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ