ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ 03/18/2024 14:32 | Տնտեսություն
Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:
- Ներդրումային գործունեության տեսանկյունից ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Կոնվերս Բանկը:
Կուզեի՝ մենք հստակ միմյանցից տարանջատեինք ընդհանրապես ներդրումային գործառույթն ու ներդրումային բանկային բիզնես ուղղությունը, քանի որ դրանք տարբեր իմաստներ ունեն:
Ներդրումային քաղաքականություն իրականացնում են բոլոր բանկերը, որոնք, ներդրումներ կատարելով ինչ-ինչ գործիքներում, ձևավորում են ներդրումային ակտիվներ (պորտֆել), որոնք, որպես իրացվելիության բուֆեր, ապահովում են բանկի բնականոն աշխատանքը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրանց տրանսֆորմացիան, ասենք, ներդրումներից գումարն ուղղելով վարկային ներդրումներին: Կախված այս կամ այն բանկի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններից, այն կարող է ծառայել ոչ միայն որպես իրացվելիության բարձիկ, այլև էական նշանակություն ունենալ բանկի եկամուտների ձևավորման կառուցվածքում, ինչպես օրինակ՝ Կոնվերս Բանկում է:
Ինչ վերաբերում է Բանկի կողմից որդեգրած՝ ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարությանը, ապա այստեղ գործ ունենք որոշակի ներդրումային ծառայությունների մատուցման հետ, ինչպես օրինակ՝ Բանկի սեփական կամ այլ իրավաբանական անձանց արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և մարքեթմեյքինգի կազմակերպման, ընկերությունների միաձուլմանն առնչվող գործընթացներ, հետագայում նաև ակտիվների կառավարման ծառայությունների տրամադրում մեր հաճախորդներին, ինչը, որպես ներդրումային բանկային (investment banking) գործառույթ, մենք տեղավորել ենք մեր բիզնես պարադիգմի շրջանակներում:
Այստեղ ևս մեկ ուղղություն, որը կարևոր է մեզ համար, private banking՝ մասնավոր բանկային ծառայությունների մատուցումն է: Այս գործառույթը կհետաքրքրի այլ՝ ավելի բարդ ներդրումային գործիքների կարիք և առանձնահատուկ մասնավոր սպասարկում պահանջող հաճախորդներին, որոնք նաև պատրաստակամ կլինեն մեզ պատվիրակելու իրենց ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և իրենց համար եկամուտ վաստակելու իրավասությունը:
Մի խոսքով, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ներդրումային բանկային ծառայությունների մասին է, այլ ընդհանրապես ներդրումային ոլորտին առնչվող բոլոր ուղղությունների:
-Ինչպիսի՞ն եք տեսնում ոլորտի զարգացման հեռանկարը:
Մենք որդեգրել ենք քաղաքականություն՝ Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին աջակցել փոքր ծավալով, մատչելի, պարտքային արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման հարցում և առաջարկել ուղեկցում դրանց երկրորդային շուկայի կայացման գործում՝ մարքեթմեյքինգ:
Կապիտալի շուկայի զարգացումը ողջ աշխարհում մեծապես պայմանավորված է եղել փոքր և միջին ծավալի թողարկումներով, որոնք հաջորդել են խոշոր թողարկումներին: Գործընթացում ներառվածների քանակի աճը հանգեցնում է ծավալի մեծացման, դրանով իսկ՝ կապիտալի շուկայի աշխուժացման ու զարգացման;
Այսօր փոքր ու միջին թողարկումների պահանջարկ ունի թե բիզեսը, որն այդպիսով լուծելու է ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցը, թե ներդրողները, որոնց կազմում առկա են տարբեր ռիսկի հակվածություն ունեցող մասնակիցներ՝ պատրաստ ներդրումներ կատարելու ավելի բազմազան ռիսկայնության պրոֆիլներ ունեցող ընկերությունների թողարկումներում:
Կապիտալի շուկայի զարգացմամբ մենք կկարողանանք բավարարել ներդրումային ամենատարբեր ճաշակ ունեցող, ռիսկ/եկամտաբերություն տարբեր հարաբերակցությունների նախապատվություն տվող անձանց պահանջարկը: Քանակական ավելացում, պարբերական թողարկումներ, ընտրության հնարավորություն. այսպես է ձևավորվում ու զարգանում կապիտալի շուկան՝ սկզբում մեծ, ապա մեծաթիվ փոքր ու միջին թողարկողների ներգրավման շնորհիվ:
- Ի՞նչ նախագծեր են իրականացվել 2023-ին: Եվ ի՞նչ նախագծեր են կյանքի կոչվելու ընթացիկ տարում:
Բիզնեսը ֆինանսավորման ու ֆինանսական անկախության կարիք ունի: Այս տեսանկյունից որքան տարբերակված են ներգրավված միջոցների աղբյուրները, որքան շուկայի ավելի շատ մասնակիցներից են ներգրավված ներդրումները, այնքան ընկերությունն ավելի ազատ ու անկախ է իր գործողություններում;
Այս տեսանկյունից պարտատոմսերի թողարկումը ֆինանսների ներգրավման լավ եղանակ է նաև այն փոքր և միջին ընկերությունների համար, որոնք հասկանալի ու ճանաչելի են, կարող են վերցնել, սպասարկել պարտք, և որոնց պարտքի նկատմամբ կա հետաքրորություն ներդրողների շրջանակում:
Վառ օրինակ է Եվրոթերմը՝ կայուն ֆինանսական հոսքեր, հասկանալի բիզնես գործընթացներ, ճանաչելի Նոյան և Եվրոթերմ բրենդների ներքո ապրանքներով ու ծառայություններով ընկերությունը: Նրա ֆինանսական կարողությունների համալրման լավագույն լուծումը հանրային հատվածից պարտքի ներգրավումն էր: Մենք առաջարկեցինք պարտատոմսերի թողարկում, ինչն ընկերության ղեկավարության կողմից սիրով ընդունվեց: Եվրոթերմի համար այս որոշման արդարացվածությունը, առավելությունն իր բիզնեսի տեսանկյունից ավելի տեսանելի կդառնա առաջիկա տարիներին՝ նաև հետագա թողարկումների ընթացքում:
Արդյունքը տպավորիչ էր. մենք հաջողությամբ վաղաժամկետ ավարտեցինք 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերում ներդրում կատարեց 150 ներդրող՝ հիմնականում Converse Mobile հավելվածի միջոցով:
Մյուս կողմից, սա իրական հատվածի ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի թողարկման սակավաթից դեպքերից էր Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է իրական հատվածի համար նման հնարավորությունների ստեղծումը: Նրանք պիտի հասկանան, որ կարող են հասանելիություն ստանալ կապիտալի շուկաներին, կարող են ներգրավել միջոցներ, իսկ Կոնվերս Բանկը պատրաստ է դառնալ նրանց ուղեկիցը ֆինանսական շուկայում՝ առաջարկելով ծառայությունների հնարավորինս ընդգրկուն ծածկույթ:
Արդեն իսկ սկսել ենք մեկ այլ ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք, կարծում եմ, կունենան սպառման ուրույն շուկա, քանի որ նախագիծն ավելի շատ սոցիալական է:
Պարտատոմսերի թողարկման շուրջ աշխատում ենք ևս մի քանի ընկերությունների հետ, այս հարցով ակտիվ կապի մեջ ենք Էկոնոմիկայի նախարարության հետ:
Իմ տեսլականն այսպիսին է. ստեղծել անխափան հոսքագիծ, որը կապիտալի շուկաներում ֆինանսական հասանելիության հնարավորություն կտա ճանաչելի, թափանցիկ, հասկանալի բոլոր ընկերություններին:
- Բանկի կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ լինելո՞ւ են:
Սկսած 2017-ից Կոնվերս Բանկը հաշվետու թողարկող է: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է 41,591,450,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից 19,645,100,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներին է վճարվել 6,686,778,742.00 ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ:
Բանկի քաղաքականությունը միտված է պարտատոմսերի թողարկման շարունակականության ապահովմանը: Մենք մտադիր ենք պահպանել մեր դիրքերն այս ոլորտում, իսկ առաջիկայում բնականաբար նախատեսում ենք նոր թողարկումներ:
- Ինչպիսի՞ հավակնություններ ունի Կոնվերս Բանկը ներդրումային բիզնես ուղղությունում:
Որպես կապիտալի շուկայի մասնակից, Բանկը պատրաստ է հաճախորդներին մատուցել ներդրումային համալիր ծառայություններ՝ լինի դա բաժնային, թե պարտքային արժեթղթերի թողարկումներ, բրոքերային և ֆինանսների կառավարման ծառայությունների մատուցում և այսպես շարունակ:
Պոտենցիալ ներդրողները պատրաստ են դիտարկել նոր, սակայն հասկանալի պրոդուկտներում ներդրումները:
Ընդհանրապես ընդունված է համարել, որ ֆինանսական շուկան զարգանում է փուլ առ փուլ՝ սկսելով կարճ փողերի շուկայից (money market), անցում կատարելով դեպի ավելի երկարաժամկետ ու բարդ գործիքների, իսկ հետո նաև ածանցյալ գործիքների։ Մենք այսօր դեռևս միջնաժամկետ կորպորատիվ պարտքային գործիքների շուկայի ձևավորման փուլում ենք, որը դեռ կայացման երկար ճանապարհ ունի:
Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում պետք է առաջին հերթին զարգացնել պարտքային կորպորատիվ արժեթղթերի շուկան և հասնել այնպիսի ծավալների և գործիքների բազմազանության, որի հագեցվածությունն ինքնին շուկայի զարգացումը կտեղափոխի հաջորդ փուլ:
- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կրթությունը շուկայի զարգացման հարցում:
Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին: Սա օգնում է ներդրողի հետ հարաբերություններում լինել ավելի բաց, թափանցիկ, ունենալ ներքին կորպորոտիվ կառավարման ավելի հասկանալի մշակույթ: Սրանք ընկերության զարգացման ճանապարհին կարևոր պայմաններ են, ինչին մեծապես նպաստում է Բանկի հետ աշխատանքը, քանի որ մենք կորպորատիվ ֆինանսների ոլորտում խորհրդատվությունից զատ նաև օժանդակում ենք թողարկողներին ներքին կառավարման իրենց ստանդարտները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:
Ներդրողները շատ բազմաշերտ են թե քանակապես, թե տիպաբանությամբ: Սակայն նրանց միավորում է եկամուտ ստանալու ձգտումը: Ոստի և, նրանց կրթելու, արժեթղթերի նկատմամբ պահանջարկ ձևավորելու համար պետք է հանրայնացնել, հասկանալի լեզվով մարդկանց ներկայացնել արժեթղթերում ներդրումների առավելությունները:
Այստեղ շատ կարևոր է թվային նոր տեխնոլոգիաների կիրառությունը, որը մատչելի և հասանելի են դարձնում անգամ փոքր ներդրողներին շուկայում առկա ֆինանսական գործիքները:
Converse mobile հավելվածով պարտատոմսերի ձեռքբերման հնարավորության հանրայնացումը վառ օրինակ է. իր պարզության շնորհիվ մենք զարմանալիորեն մեծ թվով ներդրողներ ենք ունեցել հավելվածով: Ավելին, մենք առաջիկայում թվային մոբայլ ծառայությունների միջոցով առաջարկելու ենք նաև ավելի լայն գործիքակազմ, որն ամբողջությամբ ուղված կլինի ներդրումային մանրածախ շուկային:
Կոնվերս Բանկն ունի փորձառություն, լայն գործիքակազմ և հմտություններ: Ուստի բիզնեսին անհրաժեշտ է իր ընկերության ֆինանսավորման խնդիրները պատվիրակել մեզ, իսկ ներդրողներին՝ օգտվել մեր ծառայությունների լայն ընտրանուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ