Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Քաղհասարակությունը պահանջում է ՀՀ կառավարությունից՝ որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 03/18/2024   14:38  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ինչի՞ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և օրակարգը առաջ մղելու համար»։ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին օրերս նշել էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

Նման պահանջ բխում է հետևյալ հիմնավորումներից՝

Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,
Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնմանը,
Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար,
Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատև, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որևէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաև կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,
ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,
Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։

Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում վերաբերում են բացառապես հարյուր հազարավոր անձանց մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության հիմնավորումները և ապացույցները բազմաթիվ են՝ հաստատված ինչպես ՄԻԵԴ վճիռներով, այնպես կամ Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների մարմինների և մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացման միտումով։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը լրացվել է «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է Հայաստանի Հանրապետութան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական գանգատները որևէ կերպ չեն կարող որակվել որպես տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ։ Դրանք բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված, իսկ դրանց ներկայացումը ներկայիս համատեքստում ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։ Մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումները չեն կարող համարվել պետության ներքին գործը, և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավական մեխանիզմների կիրառումը որևէ կերպ չի կարող որակվել որպես պետության տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգություն կամ ներքին գործերին միջամտություն։

Պետություններն ունեն պաշտպանության պարտավորություն, և Հայաստանի Հանրապետությունը ունի առաջնային պարտավորություն պաշտպանելու իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից։ Ներկայացված բոլոր գանգատները Հայաստանի այս պարտավորության կատարումն են և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով ոչ միայն ակնհայտ հետընթաց է, այլև հրաժարում իր ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների անպատժելիության, ինչը նաև իր միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է հանդիսանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների խախտում և դրանց կատարումից հրաժարում։

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքնության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների խախտումների, որոնցից հրաժարվելու պայմաններում անձինք, ում իրավունքների պաշպտանության համար այդ հայցերը ներկայացվել են, զրկվելու են իրավունքների պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից հենց Հայաստանի Հանրապետության պատճառով, քանի որ այս դատական ատյանները միակ արդյունավետ միջոցն են Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ մի շարք վճիռներով արդեն իսկ արձանագրել է, որ հայ ազգի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը չունի իր խախտված իրավունքների պաշտպանության որևէ միջոցի հասանելիություն Ադրբեջանում։

Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Ավելին, խաղաղության պայմանագրի գործընթացում հրապարակայնորեն քննարկվող սկզբունքներում ևս ակնարկ չկա որևէ մեխանիզմի կամ երաշխիքի, որ Ադրբեջանը ստանձնում է պատասխանատվություն այդ խախտումների համար և քաղաքականությունը փոխելու հանձնառություն, ինչը կարևորվել էր նաև ՀՀ կատարած այցից հետո Ճշմարտության, արդարության հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը։

Ավելին, դա ուղերձ է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, որ ապագայում ցանկացած իրավունքների խախտման դեպքում չակնկալել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանությունը և քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի դեմ՝ դրանով տալով նաև հստակ ուղերձ Ադրբեջանին։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների։

Միջպետական գանգատներից հրաժարումը խաթարելու է իրավապաշտպան գործունեությունը միջազգային ատյաններում, քանի որ Կառավարության այս գործելակերպն ընկալվելու է որպես իրավունքից կամ պահանջից հրաժարում՝ խթանելով ադրբեջանական նարատիվների հաստատումը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են․

Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ։

1․ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

2․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

3․ Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

4․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

5․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

6․ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

7․ Խաղաղության երկխոսություն ՀԿ

8․ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

9․ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

10․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

11․ Քաղաքականության հետազոտական կենտրոն

12․ Էկոլուր տեղեկատվական ՀԿ

13․ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

14․ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

15․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

16․ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

17․ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

18․ Փինք իրավապաշտպան ՀԿ

19․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

20․ «Սի-Փի-Այ» մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

21․ «Առաքելություն Հայաստան» ՀԿ

22․ «Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ

23․ «Ստեփանակերտ» մեդիա-ակումբ

24․ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հասարակական խորհուրդ

25․ «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ

26․ «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ

27․ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

28․ «Աջակցություն արցախահայությանը» ՀԿ

29․ «ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

30․ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

31․ «Հանուն Հադրութի» ՀԿ

32․ «Դիզակ Արտ» ՀԿ

33․ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

34․ «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

35․ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

36․ «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

37․ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

38․ «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

39․ «Քաղաքացիական հաբ» ՀԿ

40․ «Տուն-տեղ» ՀԿ

41․ «Հայաստանի սոցիալական ուսումնասիրությունների անկախ կենտրոն» ՀԿ

42․ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:51 16/03/2024  |  ԼՐԱՀՈՍԼոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով
22:30 15/03/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն սահմանին
21:39 15/03/2024  |  Միջազգային լրահոսԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
16:23 14/03/2024  |  Քրեական խրոնիկոնՀրդեհ՝ Ադրբեջանի ջերմոցային համալիրում. 5 տոննա մազութ է այրվել (տեսանյութ)
16:35 13/03/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում 160 հազար հեկտար հողատարածք շարքից դուրս է եկել
11:41 13/03/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ հայերի իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի ԵՄ ուշադրության ներքո. իսպանացի պատգամավոր
19:13 12/03/2024  |  Միջազգային լրահոսԻսրայելն Ադրբեջանին արհեստական անձրև է առաջարկում
12:20 12/03/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են. ադրբեջանագետ
11:36 12/03/2024  |  ԼՐԱՀՈՍԻ տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում կանգնած է որպես ժողովրդավարական երկիր. իսպանացի պատգամավոր
15:27 11/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ

Արխիվ

[]