ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024 18:15 | ԼՐԱՀՈՍ
Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք։ Մենք գնալու տեղ չունենք։ Սա մեր վերջին կանգառն է։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչը։
Նրա փոխանցամբ՝ Փաշինյանը Ոսկեպար էր եկել՝ մարդկանց ասելու, որ չի կարող չտալ Տավուշի գյուղերը, ասում էր, եթե չտանք ՝ պատերազմ կլինի։
«Գյուղում հիմա բոլորն են իմ նման մտածում, ոչ մի տրամադրություն չկա։ Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք։ Մենք գնալու տեղ չունենք։ Աա մեր վերջին կանգառն է։ Սա ամբողջ գյուղի կարծիքն է, միայն ես չեմ այդպես մտածում, մենք հեռանալու տեղ չունենք, մենք մեր գերեզմանները թուրքին չենք թողնելու, կկանգնենք ու կպայքարենք, կամ տերը կլինենք էս ամեն ինչի, կամ ոչ մի բան չենք տեսնի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ հանդիպումից մեծամասամբ հիասթափված են տեղի բնակիչները , չարդարացված սպասումներով ու շատերը նախընտրում են իրավիճակի ու մթնոլորտի մասին խոսել՝ առանց անունը հրապարակելու։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ոսկեպարցիներից շատերը չեն էլ գնացել Փաշինյանի հետ հանդիպման, ասում է՝ բոլորին էլ պարզ էր՝ ինչի է եկել. «Իսկ իր ձայնն անգամ լսելը շատերի համար տհաճ է։ Օրինակ, դուք Փաշինյանի հարցազրույցները կարողանո՞ւմ եք լսել, 5 րոպե լսում ես՝ ուզում ես հասկանալ, թե ինչ էր խոսում՝ ոչ մի բան չեք հիշում, այսինքն, իր արտահայտած բառերում միտք չկա։ Միակ բանը որ ասում էր, որ չի կարող պահել, որ ի վիճակի չի կռիվ անել։ Ի վիճակի չես թող գնա, ինչ ես ընկել մեր աղքատ ջանին, լավ ինչքան կարող ես տալ, որ պատերազմ չլինի»,- ասաց բնակիչը։
Ոսկեպարցի մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, որ այն բնակավայրը, որտեղ իրենք ապրում են, երբեք չի եղել թուրքերի տիրապետության տակ, «Անգամ մի ժամով, մեր գյուղը թուրքինը չի եղել։ Այն բնակավայրը, որի մասին ադրբեջանցիները խոսում են՝ մեր գյուղի հետ կապ չունի։ Եղել է Ներքին Ոսկեպար, իրենք ասում են՝ Ասկիպարա, մեզանից այդ հողերը վերցրել են, բերել՝ ադրբեջանցիներով բնակեցրել են, 1918—ից հետո են ընտանիքներին քշել՝ բերել, վերաբնակեցրել են այդտեղ։ Դե թող հիմա մի խելքը գլխին մարդ դուրս գա ու ցույց տա 1926 թ-ի քարտեզներն ու ասի, թե Ադրբեջանն այն ժամանակ որտե՞ղ է եղել։ Չէ, ասում է 1991 թ-ի քարտեզով, եթե անգամ էդպես է՝ ասել որ մեր գյուղերը ադրբեջանական են, նույնն է, որ հիմա Ռուսաստանում ապրող հայերը դուրս գան՝ ասեն Ռուսաստանի էս կամ էն քաղաքը Հայաստանինն է»։
Նա նաև նշեց, որ եթե 2021 թ-ի ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթել էր Ոսկեպարում, ապա հիմա էլ իրեն աջակցողներ չկան։ «Իր զոմբիներն էլ են հասկացել, որ իրենք ընդամենը «ադնառազովի օգտագործման իրեր են», իրենց օգտագործել ու դեն են նետել։ Դանակն արդեն բոլորի ոսկորին է հասել, կարող է 1-2 ամիս առաջ էդպես չլիներ, բայց հիմա էդպես է։ Բոլորս ենք այդպես մտածում։ Մենք տերն ենք մեր հողի, թե Նիկոլն ու իր հետի խունտան ինչ կորոշեն ՝ չգիտեմ։ Չչգիտեմ, ինչպես են իրենք պլանավորում մեր մահը, բայց մենք մնալու ենք այստեղ, կամ կապրենք, կամ կմեռնեք այստեղ, ես ցիգան չեմ, քոչվոր չեմ, մենք գնալու տեղ չունենք, ես տերն եմ սրա»,-ասաց ոսկեպարցի տղամարդը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի