ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տոմետներից մինչև մակնապարտեզներ թերացումներ ունենք. նախազգուշականից անցնենք պայմանագրերը խզելու ֆորմատին. Ավինյան 03/18/2024 11:12 | ԼՐԱՀՈՍ
Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ հուշարձանի ու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարված են 90–%–ով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։
Նա նշեց, որ այգու հատվածում եղել են թերություններ՝ շատրվանի լողավազանի ներկի հետ կապված։ «Եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված աշխատանքները չեն շարունակվել, սակայն նախատեսված է այսօր դրանք ավարտին հասցնել»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ այսօր էլ եղանակային պայմաններն անբարենպաստ են, դեռ անձրև է գալիս։
«Պետք է սկսել այն ժամանակ, երբ իրականում պետք էր սկսել, բայց, ի սկզբանե կարծում եմ՝ սկսած ներկի որակից՝ մեր տեխնիկական առաջադրանքներում միգուցե պետք է հավելյալ պահանջներ դնենք։ Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ հավելյալ ստանդարտ կարող ենք դնել, որ անընդհատ չվերադառնանք նույն տեսակի աշխատանքներին, հավելյալ ստանդարտները պետք է դնենք։ Որովհետև այս պրոցեսն անվերջ կարող է տևել, եթե մենք մեր պահանջները չխստացնենք։
Երբ պահանջները խստացնում ենք, ինքնաբերաբար, ենթադրվում է՝ աշխատանքի կոնկրետ որակ ենք պահանջում, ոչ թե պահանջում ենք աշխատանք, որն անընդհատ պետք է շտկել, շտկել»։
Ըստ քաղաքապետի, պետք է այդ նոր քաղաքականությունը վերաբերի բոլոր ոլորտներին։ «Տոմետներից մինչև մակնապարտեզներ թերացումներ ու խնդիրներ ունենք։ Նախազգուշական հանդիպումների ֆորմատից անցնենք պայմանագրերը խզելու ֆորմատին, որ անվերջանալի բանակցություններն էլ չլինեն։ Տևական ժամանակ է՝ մեր հստակ պահանջները դնում ենք, կարծում եմ. արդեն ժամանակն է, որ անցնենք այն մեթոդին, որ պայմանագրով նախատեսված է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ