ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման և ձմեռման պայմանները 03/16/2024 11:45 | ԼՐԱՀՈՍ
Աշնանացան ցորենի նախացանքային և ցանքի աշխատանքներն առանձին լեռնային շրջաններում սկսվել են սովորական ժամկետներում՝ օգոստոսի 20-ից, իսկ որոշ լեռնային, նախալեռնային և հովտային շրջաններում՝ սովորական ժամկետներից ավելի ուշ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օգոստոսի վերջին առանձին լեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել է աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները։
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում լեռնային շրջաններում կատարվել է ցանքի, նախալեռնային շրջաններում սկսվել է նախացանքի աշխատանքները։
Տեղումների բացակայության կամ սակավության հետևանքով աշնանացանի դաշտում հողի խոնավության պաշարներն անբավարար են եղել ցանքի, հատիկի նորմալ աճի և ծլունակության համար։
Սեպտեմբերի վերջին լեռնային և նախալեռնային շրջաններում դեռ շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները։
Որոշ լեռնային և նախալեռնային շրջաններում դիտված տեղումները փոքր-ինչ բարձրացրել են հողի խոնավությունը՝ բարելավելով աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները:
Հոկտեմբեր ամսվա սկզբին հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել է աշնանացան ցորենի նախացանքի և ցանքի աշխատանքները։ Առանձին լեռնային շրջաններում աշնանացանը ծլել է։
Ամսվա կեսին լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում դիտվել են հանգուցային արմատները, առանձին շրջաններում այն թփակալել է, հովտային շրջաններում՝ հատիկը կտցել է:
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել հացահատիկի աճի և զարգացման համար, որոշ շրջաններում տեղումների բացը լրացվել է սնուցող ոռոգումներով:
Նոյեմբեր ամսվա սկզբին հանրապետությունում ամենուրեք աշնանացան ցորենի վեգետացիան շարունակվել է։
Առանձին լեռնային շրջաններում (Սիսիան, Մասրիկ, Ֆանտան) աշնանացանը թփակալել է, մնացած շրջաններում առաջացել են հանգուցային արմատները, հովտային շրջաններում՝ երրորդ տերևը։ Աշնանացանի բարձրությունը կազմել է 8-18սմ։
Հովտային շրջաններում աշնանացանի դաշտում հողի արդյունավետ խոնավության պաշարները 0-10սմ-ում կազմել են 19մմ, 0-20սմ շերտում՝ 43մմ, 0-30սմ՝ 74մմ։
Նոյեմբերի վերջին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան դադարել է: Առանձին լեռնային շրջաններում (Գյումրի, Սիսիան, Մասրիկ, Ֆանտան) աշնանացանը ձմեռման է անցել թփակալած, մնացած լեռնային շրջաններում՝ երրորդ տերևի և հանգուցային արմատների առաջացման փուլերում։
Հովտային շրջաններում բույսի աճ տեղի է ունենցել միայն ցերեկային ժամերին, առանձին հովտային շրջաններում (Արարատ, Ուրցաձոր) աշնանացանը հասցրել է թփակալել։ Աշնանացանի բարձրությունն ամսվա վերջին կազմել է 14-26սմ։
Դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում բարձր է եղել նորմայից 3-5 աստիճանով։ Ամսվա սկզբին լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ձմեռային հանգստի շրջանում։
Առանձին նախալեռնային և հովտային շրջաններում վեգետացիան դադարել է դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում՝ բազմամյա միջին ժամկետներից 15-20 օր ուշ։
Շրջանների մեծ մասում աշնանացանն անցել է ձմեռման թփակալած, առանձին շրջաններում՝ երրորդ տերևի և հանգուցային արմատների առաջացման փուլերում:
Տեղումների բացակայության կամ սակավության հետևանքով ամսվա առաջին կեսին աշնանացանի դաշտում ձյունածակույթը բացակայել է, միայն երկրորդ տասնօրյակի վերջին և երրորդ տասնօրյակում դիտված տեղումների հետևանքով առանձին լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացանի դաշտում առաջացել է 2-20սմ ձյունածածկույթ։
Ամսվա վերջին հովտային շրջաններում հողը սառած էր 2-6սմ, լեռնային շրջաններում՝ 12-13սմ խորությամբ:
Դեկտեմբերին աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն դիտվել։
Հունվարին աշնանացան ցորենն ամենուրեք գտնվել է ձմեռային հանգստի շրջանում:
Ամսվա սկզբին հովտային շրջաններում աշնանացանի դաշտում ձյունածածկույթը բացակայում էր, սակայն աշնանացանի թփակալման հանգույցում -50C աստիճանից ցածր չի գրանցվել։
Լեռնային շրջաններում հողը սառած էր 10-26սմ, հովտային շրջաններում՝ 3-5սմ խորությամբ:
Փետրվարի սկզբին Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում դիտված նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ բազմամյա միջին ժամկետներից 30-35օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում, հողը սառած էր 5-10սմ խորությամբ։
Ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների (ցանքից մինչև վեգետացիայի վերսկսում) ինչպես նաև կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում՝ աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%, որը վատ ցուցանիշ չէ ցորենի հետագա աճի և զարգացման համար։
Դրության գնահատականը լավ է և բավարար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել