ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ում ավարտվեց Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը 03/14/2024 20:23 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ-ում այսօր ավարտվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից՝ փաստաբան Տիգրան Խաչիկյանի հաղորդման հիման վրա։
Քրեական վարույթը, որով հաղորդում է ներկայացրել փաստաբանը, վերաբերում է ավելի քան երեք տարի առաջ տեղի ունեցած վրաերթին, որից 1 տարի երեք ամիս գործով նախաքննություն է իրականացվել, դատարանում գործը քննվել է 1 տարի յոթ ամսվա ընթացքում։ Քրեական վարույթը կարճվել է, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, սակայն Վերաքննիչն արձանագրել է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում։ Ըստ այդմ, փաստաբանը դիմել է Էթիկայի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով։
Այսօրվա նիստում դատավոր Վահե Միսակյանը, դիրքորոշում հայտնելով իր նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ, նշեց, որ գործը ձգձգելու միտում չի ունեցել։ Մասնավորապես, առաջին դատական նիստը չի կայացել, քանի որ կողմերին ուղարկված ծանուցագրերը վերադարձվել են, իսկ երկրորդ նիստի նշանակման պահին դատավորը տեղեկացված չի եղել, որ ստիպված է լինելու գտնվել ընտանեկան հանգամանքներով պայմանավորված ամենամյա արձակուրդում։ Դատական երրորդ նիստը կայացել է՝ երեք ամիս անց, դատարանն անցել է դատաքննության փուլին, իսկ նիստը նշանակվել է ավելի քան երեք ամիս անց, քանի որ այդ փուլում դատավորը մասնակցել է վերապատրաստման, իսկ ավելի ուշ՝ մահացել էր նրա ծնողը։ Հաջորդ նիստերը հետաձգվել են՝ դատախազի՝ արձակուրդում գտնվելու, դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու և տուժողի իրավահաջորդի դիմումի հիման վրա։ Ամփոփելով՝ Միասկյանը նշեց, որ յոթ դատական նիստերից, չհաշված վերջինը, որով քննությունն ավարտվել է, չորսը ենթակա էր հետաձգման՝ կողմերի չներկայանալու, մեկ նիստը՝ տուժողի իրավահաջորդի բացակայության, երկու դատական նիստը՝ դատարանի՝ արձակուրդում և արտերկրում գտնվելու պատճառով։ Միսակյանի խոսքով՝ ընդունում է, որ դատական նիստերի ընդհատումները տևական ժամանակով են եղել, իր համար ընդունելի է այն մտահոգությունները, թե քրեական գործերը ձգձգվում են, հետաձգվում՝ 2-3 ամիս միջակայքում, սակայն այդ մտահոգությունները տրամաբանական կլիներ, եթե ինքն ունենար 20-30 գործ, մինչդեռ, իր վարույթում 150 գործ կա։
Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 4-ին, ժամը՝ 10,00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ