ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդին պետք է ոչ թե մեղադրել, այլ առաջնորդել․ էսպես մենք տեղ չենք հասնի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 03/13/2024 21:27 | ԼՐԱՀՈՍ
Այս խնդրի մասին երկու օր առաջ էի ուզում գրել։ Բայց այն այսօր էլ է ակտուալ ու վաղն էլ է ակտուալ լինելու։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված հեղափոխությանը մասնակցած տարբեր շրջանակների դեմ ուղղված արշավին։ Նայում եմ՝ Կոնսերվատորիայի ուսանողները բողոքում են բուհի փակման որոշման դեմ, իսկ մարդիկ չարախնդում են՝ թե բա 2018-ին փողոց են փակել ու հիմա արդար է, որ հայտնվել են կառավարության թիրախում։ Լու՞րջ։ Ժողովուրդ, լու՞րջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը
«Էսպես մենք տեղ չենք հասնի։ Երբեք տեղ չենք հասնի։ Չի կարելի սոցիալական խմբերին թիրախավորել։ Բժիշկներն էլ են փողոց փակել, դե եկեք չբուժվենք իրենց մոտ։ Ուսուցիչներն էլ են փակել՝ ի՞նչ անենք, երեխեքին դպրոց չուղարկե՞նք։ Լավ, ես հասկանում եմ, երբ թիրախավորողները սովորական քաղաքացիներ են։ Մեծ հաշվով՝ հոգու խորքում իրենք էլ են «փողոց փակող»։ Այսինքն՝ թրենդերին տրվող (Все побежали и я побежал)։ Բայց ո՞նց կարող է քաղաքական գործիչը, հանրային կարծիքի առաջատարը իրեն այդպես պահել։ Ումի՞ց են դժգոհում։
Նախ, սկսենք նրանից, որ այսպես կոչված հեղափոխությունը Նիկոլի քայլելով չի սկսվել ու ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականով ավարտվել։ Դա երկար տարիներ պատրաստված գործընթաց էր, որին, ի դեպ, այսօրվա քննադատերից շատերն են մասնակցել՝ որոշները գիտակցաբար, որոշները՝ ոչ այնքան։ Այդ հայտնի փողոց փակելուն շատ բաներ են նախորդել՝ սկսած տարատեսակ կապտամազերի «իրավունքների» պաշտպանությունից ու բանակի դեմ տարվող քարոզչությունից, ավարտելով ավելի խորքային մակարդակում պետության դեմ իրականացված դիվերսիաներով ու ժողովրդին տարբեր շերտերի բաժանող տարատեսակ ծրագրերով։ ՓողոՑ փակելն այդ հանցավոր ծրագրի վերջին արարն էր ընդամենը։ Հիմա մենք ինչու՞ ենք աչք փակում մինչ փողոց փակելը տեղի ունեցած զարգացումների վրա ու թիրախավորում փողոց փակող ուսանողներին։ Չլինի՞, թե այն պատճառով, որ այն նախորդ փուլում մեր մեղքերն էլ են շատ եղել։
Եթե մենք ուզում ենք հասարակություն կոչվելու իրավունք ունենալ և կրկին ուժեղ պետություն ստեղծել, մենք պետք է ոչ թե չարախնդանք ու արդարությունը մեր ուզած ձևով մեկնաբանենք, այլ կանենգնենք Կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների կողքին։ Եվ ոչ միայն նրանց։ Հիշեք՝ ժողովուրդը միշտ նմանվում է իր ակտիվ փոքրամասնությանը։ Եթե ակտիվ փոքրամասնությունը ծառայում է իր պետությանն ու ազգային արժեքներին, ժողովուրդն էլ է այդպես անում։ Եթե ակտիվ փոքրամասնությունը դավաճանում է իր պետությանը, նույնն է անելու նաև ժողովուրդը։ Հիմա եկեք ծուռ նստենք ու դուզ խոսենք՝ ինչի՞ պետք է նմանվի մեր ժողովուրդը՝ տեսնելով սոցիալական ցանցերում և քաղաքական դաշտում ծավալվող քննարկումները։
Ես նախապես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ով կարող է վիրավորվել խոսքերիցս կամ անձամբ իր վրա վերցնել ասածս։ Հավատացեք՝ նման ոչ մի նպատակ չունեմ։ Ոչ թե անձանց, այլ ընդհանուր թրենդերի մասին եմ գրում։ Բայց նաև խնդրում թրենդ ստեղծող մարդկանց մտածել ասածներիս շուրջ։ Նորից եմ կրկնում՝ էսպես մենք տեղ չենք հասնի։ Ժողովրդին պետք է ոչ թե մեղադրել, այլ առաջնորդել»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ