Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Անկարող քննիչները. Արդեն 4 տարի է, ինչ վախենում են արձանագրել, որ դատավորը կաշառք չի վերցրել, նրա փոխարեն ոչ ոք դատական ակտը չի գրել. Զրպարտողներն օգտվում են բարձր հովանավորչությունից 03/12/2024   20:36  |  ԼՐԱՀՈՍ

Դատավորներ Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված, ապա՝ մեկ վարույթում միացված քրեական գործն ԱԱԾ-ում ավելի քան չորս տարի քնեցվելուց հետո տեղափոխվել է ՔԿ, որտեղ կշարունակի փոշոտվել քննիչների դարակներում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, ՔԿ վարույթում գտնվելու ընթացքում արդյո՞ք հարցաքննվել են Ալեքսանդր Սիրունյանը, «Վանոյի Արտակը»՝ Արտակ Գալստյանը, դատավորները, արդյո՞ք որևէ անձ որպես մեղադրյալ ներգրավվել է։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից միայն հաստատել են, որ քրեական վարույթը տեղափոխվել է ՔԿ՝ այլ տեղեկություններ չփոխանցելով։

«Դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Մխիթար Պապոյանի հաղորդումների հիման վրա հարուցված, ապա մեկ վարույթում միացված վարույթը 2024թ․ հունվարի 26-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության վարույթ և կատարվում է նախաքննություն։ Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի տեղեկատվության տրամադրումը մերժվում է»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել է երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական՝ Ն․ Այվազյանը։

ՔԿ-ն նաև չի հստակեցնում, թե, ի վերջո, վարույթն իրականացնող մարմինն արդյո՞ք վերացրել է գործով տուժող ճանաչված դատավորների իրավունքների՝ դատական կարգով արձանագրված խախտումը՝ ոչնչացնելով նրանց նկատմամբ իրականացված ՕՀՄ-ների արդյունքում ձեռք բերված տվյալները, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո: Նախ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին սոցիալական ցանցում մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչին անմիջապես արձագանքեց դատավորն ու հաղորդում ներկայացրեց, որ ստուգեն փաստաբանի հայտնած տվյալները ու կամ իրեն մեղադրանք առաջադրեն` կաշառակերության համար, կամ փաստաբանին` սուտ մատնության:

Ինչպես գիտենք` դատավորին նման մեղադրանք չի առաջադրվել, այսինքն՝ այս 4 տարիների ընթացքում ԱԱԾ-ն օգտագործելով իր օպերատիվ ռեսուրսները չի գտել նման որեւէ ապացույց, բայց դատավորին վարկաբեկելու համար փաստաբանի գործողություններն գնահատական չի տրվել: Թերեւս չունեն թույլտվություն՝ փաստաբանին մեղադրանք առաջադրելու համար։

Մյուս դրվագը վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանին, Մխիթար Պապոյանին ու դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:

Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: 2,5 տարի ԱԱԾ-ում իրականացված քննության արդյունքում, ի վերջո, դատավորներ Դավիթ Հարությունյանը, Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը տուժող են ճանաչվել, իսկ դատավորներ Վազգեն Ռշտունին և Արման Հովհաննիեսյանը՝ հարցաքննվել։ Ընդ որում, թեև քրեական գործը հարուցված է դատավորներին զրպարտելու մասին հաղորդման հիման վրա, օրենքի խախտմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվել հենց դատավորների նկատմամբ։

Գաղտնալսվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը, այն ժամանակ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Ռշտունին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:

Դատավոր Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը վիճարկել են իրենց նկատմամբ ՕՀՄ-ներ իրականացնելու թույլտվությունները, ինչի արդյունքում արձանագրվել է դատավորների իրավունքների խախտումը, իսկ ՕՀՄ իրականացնելու արդյունքում ձեռք բերված տվյալները ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, և վարույթն իրականացնող մարմնի հավաստմամբ` հանվել գործից, սակայն՝ չեն վերացվել։ Ավելին, այս դրվագով եւս դատավորներին մեղադրանք չի առաջադրվել, այսինքն՝ 4 տարի տեւած քննության արդյունքում որեւէ նման ապացույց չեն գտել, բայց կրկին զրպարտողին մեղադրանք չեն առաջադրել։

Նկատենք, որ երկու դեպքում էլ գործ ունենք արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հետ ու քննիչների այս անկարողությունը ուղղակի վկայում է իրավապահ համակարգի անգործունակության, եթե չասենք քաղաքական իշխանությանը ծառայելու մասին, քանզի նշված դրվագներից որեւէ մեկով պատասխանատվության չի ենթարկվել զրպրատությունների միջոցով դատավորի վրա ազդելու փորձեր կատարած անձինք։ Իսկ գուցե վերջիններս հենց հատուկ հրահանգով են դա արել, ուստիեւ օգտվում են բարձր հովանավորչությունից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:05 09/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀերոսը ոչ թե անձ է, կուռք, այլ վարքագծային մոդել. եթե ցանկանում ենք դպրոցահասակ երեխան օրինապահ վարքագիծ դրսևորի, նա պետք է հերոս ունենա. Վարդապետյան
10:18 07/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին
17:09 06/03/2024  |  ԼՐԱՀՈՍՎրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ
22:24 05/03/2024  |  ՄեկնաբանությունՍատանայի փաստաբանները՝ բարի կամքի ասպետների քղամիդ հագած...
22:12 05/03/2024  |  Դատական ռեպորտաժներՀնդիկից շորթմամբ կաշառք վերցնելու գործով ԱԱԾ պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել․ գործը հինգ տարի է՝ դատարանից դատարան է տեղափոխվում
18:36 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
14:26 23/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
17:19 22/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պաշտպանության նախկին փոխնախարարը նշանակվել է Արգիշտի Քյարամյանի խորհրդական
12:28 17/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում ապրող, ապագա իրավաբան 15-ամյա Արսեն Գասպարյանին
10:50 15/02/2024  |  ՔաղաքականԱրգիշտի Քյարամյանի հրամաններով երկու քննիչ ազատվել է պաշտոնից

Արխիվ

[]