ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ե՞րբ, չեմ կարող ասել. Փաշինյան (տեսանյութ) 03/12/2024 13:15 | ԼՐԱՀՈՍ
Պետք չէ քաղաքական որոշումը և քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ, այո, մենք փաստացի մեր գործունեությունը սառեցրել ենք ՀԱՊԿ-ում։ Մենք նիստերի չենք մասնակցում, մենք ասել ենք, որ ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշո՞ւմ է, թե՞ որոշում չէ։ հարց չի՞ ծագում ՀՀ-ն ինչո՞ւ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, չի՞ օգտագործում իր քվոտան ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ն պահանջում է հստակ կողմնորոշվել՝ դո՞ւրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ, ե՞րբ եք խոսել ՌԴ նախագահի հետ։
«Հարց, չի՞ առաջանում, ինչո՞ւ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։ Որքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ ազնիվ, որքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ արդար և բարոյապես ճիշտ։
Այդ հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել։ Մենք խնդրում ենք, ակնկալում ենք, նաև պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր հարգելի գործընկերները պատասխանեն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։
Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել, բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»։
Նա ընդգծեց, որ եղել են լուրջ քննարկումներ և իրենք ՀԱՊԿ-ի գործընկերներից և ՌԴ-ից ստացել են շատ հստակ տարակարծության և տարընթերցման տեղ չտվող մի դիրքորոշում, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի համար։
«Բայց երբ տեղի են ուենցել 2021 թ-ի մայիսի իրադարձությունները՝ մենք արձանագրել ենք, որ կարմիր գիծը հատված է ու զգացել ենք, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ ճգնաժամային իրավիճակների արձագանքման քայլերը չկան։ Մենք այն ժամանակ հրապարակային որևէ խնդիր չենք հարուցել, որովհետև աշխատանքային մակարդակով քննարկումներ, զրույցներ ու բանակցություներ ենք ունեցել։ Հետո տեղի ունեցան 2021 թ-ի նոյեմբերի, 2022 սեպտեմբերյան իրադարձությունները։ Այսինքն, դա մեկ օրում չի եղել, սկսվել է 2020 թ-ին ու դրանից առաջ։
Երբ եղել է արձագանք, թե մենք պատրաստ ենք խաղաղապահներ ուղարկել ՀՀ-ն՝ մեր առաջին արձագանքը եղել է այն, որ խաղաղապահը չեզոք է, իսկ ՀԱՊԿ-ը մեր կազմակերպությունն է, հետևաբար հարց է ծագում, բա որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, բա, ցույց տվեք, թե ձեր պատկերացված ՀՀ ինքնիշխան տարածքը որն է, դա ցույց չի տրվել։
Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է, եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին և այդ հարցը կհամապատասխանի մեր պատկերացումներին՝ դա կնշանակի, որ ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հարցերը ամբողջապես լուծված են՝ սրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ, չեմ կարող ասել, նոր տարուց առաջ»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ