ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ արտաքին գերատեսչությունը հրաժարվում է մեկնաբանել 4 գյուղերի անհապաղ հանձնման վերաբերյալ Բաքվի պահանջը 03/11/2024 13:29 | Մեկնաբանություն
Հայաստանի արտաքին գերատեսչությունն արդեն 2-րդ օրն է որևէ կերպ չի արձագանքել Բաքվի հերթական պահանջին՝ անհապաղ իրենց հանձնել Տավուշի 4 գյուղերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո՝ ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որով հայկական կողմից պահանջում էր անհապաղ իրեն հանձնել 4 գյուղեր, որոնց պատկանելիությունը իրենց բնորոշմամբ «անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»։
Ոչ միայն ՀՀ ԱԳՆ-ի, այլև վարչապետի ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից որևէ պատասխան արձագանք չկա հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ։
Հիշեցնենք, որ արհեստածին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել էր, որ դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից, քանի դեռ չի կատարվել երկու երկրների միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը։
«Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին, թե որն է պաշտոնական Երեւանի արձագանքը, արդյոք մտադիր են բավարարել Բաքվի հերթական պահանջը ու ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղեր հանձնել թշնամուն անգամ նախքան սահմանազատում իրականացնելը։
ԱԳՆ մամուլի խոսնակը առաջարկեց այդ հարցով դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, իսկ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
Հետաքրքրիր է նաև, թե ինչ քարտեզներով ու փաստաթղթերով է առաջներոդվել Ադրբեջանը, երբ հայտարարում է այդ 4 բնակավայրերի պատկանելիության անվիճելիության վերաբերյալ, երբ երկու երկրները համաձայնություն ձեռք չեն բերել, թե որ թվականի քարտեզով է կատարվելու սահմանազատումը։
Փոխվարչապետի գրասենյակին գրավոր հարցում, իհարկե, կուղարկենք, սական նախորդ փորձը հաշվի առնելով նշենք, որ դրանց պատասխան է տրվում բավական ուշ՝ լրագրողի կողմից մի քանի հիշեցումներից հետո։ Իսկ այս հարցը կարծում ենք դասվում է այն կարեւորագույն հարցերի թվին, որոնց արձագանքելու համար ոչ ԱԳՆ-ն, ոչ էլ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չպետք է սպասեին գրավոր հարցման, եթե, իհարկե, ՀՀ ազգային շահը պաշտպանելու նպատակ ունենային։
Հիշեցնենք, որ չորս գյուղերը, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի բնակաբայրերին են:
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի մամուլի ծառայությանը, հայտնել են նաև, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի՝ Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի և Քյարքի հանձնման հարցը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ