ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են 03/11/2024 12:14 | Դատական ռեպորտաժներ
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունն առաջադրված մեղադրանքում։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ըստ քրեական գործի՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն իրականում ներկայացվել է ոչ թե մարտի 2-ին, ինչպես նշված է փաստաթղթերում, այլ՝ մարտի 5-ին, ինչը, սակայն, իբրև խեղաթյուրվել է, ինչն էլ հիմք է դարձել Հրայր Թովմասյանի թեկնածությունը թափուր մնացած պաշտոնում հետագայում առաջադրելու, նրան ՍԴ նախագահ նշանակելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՍԴ իրավունքներին և օրինական շահերին, ոտնահարվել են 2018 թվականի ապրիլի 9-ից հետո գործող օրենսդրությամբ ՍԴ անդամների՝ վեց տարի ժամկետով ՍԴ նախագահ ընտրելու և ընտրվելու իրավունքները հեղինակազրկվել է դատական իշխանության տվյալ մարմինը: Նախաքննության ընթացքում Արսեն Բաբայանը կալանավորվել է, ապա՝ ազատ արձակվել։ Ավելի քան երեք տարի տևած քննության արդյունքում դատարանը հունվարի 15-ին հրապարակել է վճիռը։
Դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորվում Արա Սաենի Բաբլոյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանցանքի կատարման դիտավորությունը (սուբյեկտիվ կողմը)։ Անդրադառնալով Արսեն Հակոբի Բաբայանին 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին՝ Դատարանն արձանագրում է, որ նախ արդեն իսկ Արա Սաենի Բաբլոյանին այդ մասով առաջադրված մեղադրանքով հանցակազմի բացակայության պայմաններում չի կարող հաստատվել նաև Արա Բաբլոյանին օժանդակելու հանգամանքը։ Բացի դա, դատարանը նշել է, որ գործի նյութերում առկա չէ գեթ մեկ այնպիսի փաստական տվյալ, որը կարող է վերաբերել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կիրառման վերաբերյալ Արսեն Հակոբի Բաբայանի առնչության մասին։
Ի դեպ, դատարանի այս որոշումը հրապարակվել է հունվարի 15-ին, ինչին էլ հաջորդել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված հայտնի տեսանյութը, որում անդրադարձ է կատարվել իբրև 5 աղմկահարույց գործերով ձգձգումներին և տապալումներին, և այդ գործերից մեկով՝ Լևոն Երանոսյանի վերաբերյալ, թիրախավորվել էր դատավոր Հարություն Մանուկյանը։ Թե որքանով է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով արդարացման դատական ակտը կապված՝ դեռևս քննության փուլում Լևոն Երանոսյանի գործով դատավորի թիրախավորման հետ, կլինեն արդյոք հետապնդումներ, թե՝ ոչ, առ այժմ վաղ է խոսելը, սակայն փաստ է՝ ժամանակագրորեն աղմկահարույց տեսանյութը հաջորդել է արդարացման վճռին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ