ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին թաղապետը մեղադրվում է մանկապարտեզի առանձին տարածքներ ապօրինի օտարելու, հափշտակելու և շուրջ 19 մլն դրամի փողերի լվացման մեջ 03/11/2024 11:14 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը, տվյալ համայնքում գտնվող նախադպրոցական հաստատության տարածքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ Ա. Շ.-ի հետ նշված տարածքը Երևան համայնքից հափշտակելու վերաբերյալ:
Հակակոռուպցիոն կոմիտեց հայտնում են, որ մասնավորապես՝ Ա. Շ.-ն նշված հասցեի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ 2018թ. դիմում է հասցեագրել համայնքի ղեկավարին: Վերջինս էլ, խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, համաձայն որոնց՝ տվյալ գույքը կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, և օտարվելու դեպքում էլ այն կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի մի մասը մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ:
Այնուհետև, հիշյալ պաշտոնատար անձը, նշված որոշման նախագծին կցելով կեղծ տվյալներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրականում գոյություն չունեցող՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ով թվագրված կեղծ որոշում, համաձայն որի՝ Ա. Շ.-ն և վերջինիս ընտանիքի անդամները ճանաչվել են օտարվող տարածքի վարձակալ:
Այսպիսով՝ 2018 թվականի փետրվարի 12-ին կեղծ տվյալներ բովանդակող տեղեկանքի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է վարչական շրջանի ղեկավարի մտերիմ Ա. Շ.-ին: Այնուհետև, հափշտակված գույքին օրինական տեսք տալու և դրա հանցավոր ծագումը խեղաթյուրելու նպատակով հիշյալ տարածքը 2018 թվականի փետրվարի 28-ին ձևակերպվել է Ա. Շ.-ի անվամբ, ով էլ, իր հերթին, նշված առանձնապես խոշոր չափերի՝ 18.720.000 ՀՀ դրամ շուկայական արժեքի գույքը 2019թ.-ին նվիրատվության պայմանագրով փոխանցել է վարչական շրջանի ղեկավարի դստերը:
Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը կազմել է միայն ուսումնական նպատակներով օտարելու ենթակա մեկ այլ գույք մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման ապօրինի նախագիծ, որի հիման վրա մանկապարտեզի տարածք հանդիսացող՝ 77.1 քմ մակերեսով և 11.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը նվիրատվությամբ օտարվել է իր աշխատակցին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ա. Շ.-ին՝ 38-178‑րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ