ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ աղետ է հունցվում մեր դեմ՝ ներսուդրսում 03/09/2024 20:12 | Վերլուծություններ
Կա՞ աշխարհում այնպիսի երկիր, որն ունի այնպիսի ղեկավար, որը վերահաս աղետից առաջ ամենայն լրջությամբ դպրոցի վատ ու լավ լուսամուտի, ծորակի, բռնակի, կախիչի հարցեր է քննարկում կառավարության նիստում: Եվ ի տես բոլորի էլ հաստատում, որ լուսամուտի, ծորակի, բռնակի, կախիչի լավուվատից ինքը բան չի հասկանում: Փաստորեն, ստացվում է, որ դրանցի՞ց էլ բան չի հասկանում: Իսկ մենք կարծում էինք՝ գոնե նման մանր-մունր դետալներից կուրսի է:
Այն, որ ընդհանրապես՝ էժան շոուների վարպետ է՝ բազմիցս համոզվել ենք։ Բայց պարզվում է՝ այս անձն իր կաշվից բացի այսօր ոչնչի մասին չի մտածում։ Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ տրամաբանությամբ նա ազգն ու պետությունն ուղղակի կործանման է տանում։ Ամեն վայրկյան բռնկման պատրաստ տարածաշրջանում՝ նա կարևոր երկրներին ձեռնոց է նետում։
Հայաստանը կիզակետում է, իսկ աշխարհաքաղաքական հարցերը թողած՝ նա ամեն օր մի թեմա է գտնում, որով, ըստ էության, ոչ թե երկրի ղեկավարը, կոնկրետ մասնագետներ պիտի զբաղվեն։ Ոչ՝ քպական և ոչ՝ԽԾԲ․․․
Բայց ասացեք խնդրեմ՝ ՀՀ ղեկավար ո՞նց կարող է 6 տարի շարունակ լինել մեկը, ով Արցախի հարցին մինչ օրս չտիրապետելով, տիրապետողների հետ խարհրդակցելու փոխարեն՝ գերադասեց ալիևին և ալիևյան հակահայ թեզիսները՝ թշնամուն հանձնելով Արցախը․․․ և պիղատոսաբար ձեռքերը լվանալով․․․
Կա՞ մեկ այլ պետություն աշխարհում, որ պատրաստ է ուրանալ ու մոռանալ ազգային խորհրդանիշերը և Արարատից հրաժարվելու, զինանշանից Արարատը հանելու թուրքական պահանջին հպատակ է, մարդ, որ երբևէ չի հասկացել ՀՀ անկախության գաղափարաբանությունը, Անկախության հռչակագրի նշանակությունն ու էությունը չի ընկալել։ Եւ դժվար թե ընկալի․․․որ ամեն օր Սահմանադրություն չեն փոխում, որ ՀՀ Սահմանադրության բուն գործառույթը երկրի ներքին անվտանգությունը ապահովելն է, ինչը Մայր օրենքը լիովին կատարել և կատարում է։ Այս հարցը նա այնքան չի ընկալում, որ կարծես, շփոթում է պարեկային ծառայության հետ։
Այն, որ աշխարհագրությունից հեռու է այնքան, որ միակ դաշնակից ՌԴ-ին թշնամի է ուզում դարձնել, իսկ դարավոր թշնամիների գիրկն է նետվում այն դեպքում, որ դրանց բաղձանքն առանց հայերի Հայաստանն է: Ավելին, չորս կողմից մեզ շրջապատող ինքնուրույն պետություն Իրանին վանում է շարունակ, որն, ըստ էության 4-ից միակն է, որ ՀՀ-ի հանդեպ լավ է տրամադրված, բնականաբար, նաև՝ իր պետական շահից ելնելով։
Բնականաբար, ՀՀ ներկա ղեկավարը երկրում հակառուսական մտայնությունները խտացնելով և կողմնորոշումը դեպի Արևմուտք ուղղելով՝ ժողովրդին բացահայտ չի ասում, թե՝ արևմտյան պետությունները ՀՀ-ի համար իրենց դեսպան որպես բացառապես Թուրքիային են տեսնում և արդեն իսկ կարգել են։ Ի դեպ, Արևմուտքը պարբերաբար սա հիշեցնում է, իսկ հիմա իր ներկայացուցիչների բերանով հայտարարում է՝ մեղքը նախապես բարդելով Հայաստանի ղեկավարության և հայերի վրա։
Իրենք ասել են, զգուշացրել են, բացատրել են․․․
Այս ճակատագրական, գոյաբանական գերխնդիրը թողած՝ Հայաստանի ղեկավարը ժողովրդին կենցաղային թեմաներով շեղելու ամենօրյա դոզա է բաց թողնում՝ ըստ ամենայնի՝ անկանխատեսելի հետևանքների հանգեցնող քայլերի պատրաստվելով հայության թիկունքում։
Սպառողական ապրանքների թանկացմանը զուգընթաց՝ նորանոր հարկեր և տուրքեր է մտածում իշխանությունը՝ կարմիր գծերին փոխարինելու են գալիս դեղին գծերը, արդեն թանկացած գույքահարկին զուգահեռ հարկման «մատերիալ» են դառնում նաև վարձակալությամբ բնակարաններ հանձնողները, սա չմարսած՝ մեկ օրվա մեջ տրանսպորտն է ահավոր թանկանում, ի հավելումն, վարկերն ու զանազան օնլայն խաղերը, որոնք ուղղակի աղետ են ժողովրդի և՝ հարստացման աղբյուր ներկաների համար։
Բայց ոչ միայն կենցաղային քաոտիկ վիճակի մեջ են հայտնվել մարդիկ։
Քաոսն ամենուր է, հարվածները արմատին են՝ ազգային ինքնության բնորոշիչ՝ հայագիտական, հոգևոր- մշակութային, գիտակրթական ինստիտուտներին՝ Հայ առաքելական Եկեղեցուն, Մատենադարանին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, և այլն․․․
Հայաստանն աղետաբերը վերածում է բրոունյան քաոտիկ շարժման դատապարտված մի հանգրվանի, ուր ժամանակավորության զգացում է ցանկանում ներդնել վերջինս․․․
Եվ այս ամենի խորապատկերում՝ ռուսատյացություն, ՌԴ-ի հանդեպ ատելության քարոզ, որն ուղղակի իշխանությունն է հրահրում։ ՌԴ-ն բազմիցս կոչ է անում, հորդորում՝ շա՜տ լուրջ մտածել՝ քայլ անելուց առաջ․․․ Նախօրեին հարևան Իրանը խելամտության կոչ արեց․․․
Իսկ նրանց զուգահեռ փաշինյանալիևյան զույգը ակտիվ բանակցային փուլ է մտել․․․
Դեպի ու՞ր է տանում ՀՀ իշխանությունը Հայաստանը։ Մի բան են կարող միայն՝ թուրքին հանձնել, նվիրել, թշնամու շահը սպասարկել։
Իսկ դեպի ու՞ր են գնում հայերը՝ ցաքուցրիվ, անգաղափար․․․ Գիտակցու՞մ են։ Հասկանու՞մ են, որ մի նավի մեջ ենք, որը ոչ ղեկ ունի, ո՛չ նավավար․․․
Կամ՝ անդունդի եզրին ենք, մեկ քայլ ու․․․ մեր կործանումը մեր իսկ աչքի առաջ տեսնելու ենք։
Բայցևայնպես՝ այս քաոսից դուրս գալու ելքը, ճանապարհը, ճիշտ ուղղությունը ո՞վ է ցույց տալու։ Ժամանակ չկա։ Ինչ աղետ է հունցում աղետաբերը մեր դեմ՝ ներսուդրսում․․․
Աղետաբերի այլընտրանքը պի՛տի լինի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի