ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա Վայոց ձորի բնակիչներին տալու է տասնյակ միլիոնավոր դրամներ խնայելու հնարավորություն. վարչապետը մասնակցեց մարզային ԲԿ-ի բացման 03/09/2024 19:25 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը` հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: «Այսպիսի ավանդույթ կա, երբ լսարաններ, հիվանդասենյակներ, բաժիններ են նորոգվում կամ կառուցվում, ընդունված է ցուցատախտակներ փակցնել, թե ովքեր են ֆինանսավորել այդ կառույցների շինարարությունը: Ես ուզում եմ ասել, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եղեգնաձորում երկու մեծ կառույց ենք շահագործման հանձնել, մյուսը թիվ 1 դպրոցն է: Շատ եմ կարևորում այս կապը, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է հարկ վճարելու արդյունավետ համակարգի ստեղծման կարևորությունը: «Հարկ վճարողներին իրենց հարկերը վճարելու համար հարկավոր է տեղ, ճանապարհ: Եվ սրա համար անհրաժեշտ են պետական պաշտոնյաներ, որոնք կզբաղվեն հարկ վճարելու այդ համակարգը ստեղծելով, որովհետև հարկ վճարողը չի կարող փողոցով անցնելիս իր բաժին հարկը դնել մայթին, նստարանին կամ թողնել տրանսպորտային միջոցի մեջ, զբոսայգու ծառի տակ: Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որը ստեղծում են մարդիկ, որոնց պարտականությունն է դա անելը, որովհետև ո՛չ շինարարի, ո՛չ ոստիկանի, ո՛չ էլ բժշկի պարտականությունը չէ այդ հարկ վճարելու համակարգը ստեղծելը: Եվ սա է պատճառը, որ ՀՀ-ում գոյություն ունի Պետական եկամուտների կոմիտե: Եվ ՊԵԿ-ի աշխատանքը ոչ միայն հետևելն է, թե ով հարկ չի վճարում և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառի, այլև՝ ստեղծել համակարգ, որպեսզի մարդիկ հնարավորինս արագ և հարմարավետ այդ հարկերը վճարեն: Եվ, հասկանալիորեն, այդ հարկերի վճարումն առավել հուսալի դարձնելու նպատակով այդ աշխատողների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի, ինչպես ընդունված է ասել՝ «նրանց աչքը դրսում չլինի»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ համատեքստում ընդգծելով աշխատողներին բարձր աշխատավարձ տրամադրելու անհրաժեշտությունը:
Վարչապետը կարևորել է մարզերում բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերի իրականացումը: «Առողջապահության նախարարության խնդիրն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Եվ այդ նախարարությունն է, որ վերլուծում է, թե որտեղ է առողջապահական ծառայությունը հասանելի մարդկանց լիարժեք, և որտեղ է, որ հասանելի չէ: Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը պարզել է նաև, որ մարզում առողջապահական կենտրոնների շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ: Մենք բժշկական կենտրոնների մասին խոսելիս՝ մտածում ենք այն մասին, որ դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, բայց որպեսզի դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, պետք է նախ գրավիչ լինեն բուժաշխատողների համար»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ոչ պատշաճ պայմաններ ունեցող բժշկական կենտրոններն օրական քիչ բուժառուներ են ընդունում: Արդյունքում՝ պրոֆեսիոնալ բժիշկները նախընտրում են աշխատել, օրինակ, Երևանում և նրանց բուժառուները ստիպված են լինում նրանց հետևից գնալ Երևան. «Եվ նրանց հետևից գնալով Երևան՝ ծախսելու են ավելի շատ միջոցներ, քան օբյեկտիվորեն կարող են ծախսել: Եվ ահա, այս նախագիծը դրա մասին է: Մենք ուզում ենք գրավիչ կենտրոն ստեղծել և՛ բժիշկների, և՛ բուժառուների համար:
Բայց ինչպե՞ս է ստեղծվում այս կենտրոնը: Առողջապահության նախարարությունը, մեր մյուս կառույցները՝ մարզպետարանը, համայնքապետարանը, ՏԻՄ-երը, սկսում են քննարկումներ, թե ինչպիսի առողջապահական կենտրոն է պետք, որ այն լինի մաքսիմալ արդյունավետ, սկսած՝ ծավալներից, չափերից, տեղադիրքից, հետո կայացվում է որոշում, պատվիրվում է նախագիծ: Այս ամեն ինչը, իհարկե, ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: Հետո այդ պաշտոնյաները վերահսկում են նախագծման գործընթացը, տեխնիկական առաջադրանք են ձևակերպում և մրցույթ կազմակերպում շինարար ընկերության համար: Հաղթող են ճանաչում շինարար ընկերությանը, վերահսկում շինարարությունը, ամբողջ գործընթացը, որպեսզի արդյունքում ստանանք այն, ինչ ստացել ենք: Ես սա նկարագրեցի, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի այդ ճանապարհը, սա շատ կարճ նկարագրություն է, թե ինչպես է իր վճարած հարկը դառնում այն դպրոցը և այս բժշկական կենտրոնը»:
Վարչապետը շինարարական նման նախագծերի իրականացման համատեքստում ընդգծել է չափանիշների սահմանման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Օրինակ՝ մարզային առողջապահական կենտրոնն ինչ տեխնիկական հագեցվածություն պետք է ունենա: Եվ սա հենց Վայոց ձորի բնակիչներին տալու է տասնյակ միլիոնավոր դրամներ խնայելու հնարավորություն, որովհետև նրանք ստիպված չեն լինելու ամեն բժշկական ծառայություն ստանալու համար գնալ Երևան: Իհարկե, կլինեն նաև դեպքեր, երբ պետք է բուժառուն գնա Երևան. հրատապ դեպքերի համար ուղղաթիռի հրապարակն է ստեղծվել: Բայց նաև ուզում եմ ասել, թե ինչքան կարևոր է սա տնտեսական առումով հենց Եղեգնաձորի համար, որովհետև նաև բուժառուների բարեկամները, ովքեր գնում էին Երևան, բնականաբար, այնտեղից ամենատարբեր կարիքների համար գնումներ են անում: Հիմա Վայոց ձորի բնակիչները կամ ծախսերը չեն անելու, կամ անելու են մոտակայքում, որն իր հերթին բերելու է լրացուցիչ օգուտներ մոտակայքում առկա փոքր, միջին բիզնեսին, որն իր հերթին ամեն առևտրի հետ տպելու է ՀԴՄ կտրոններ և վճարելու է իր հարկերը, որն էլ իր հերթին այլ տեղերում դառնալու է ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ և այլն:
Սա է այն շղթան, որի պտույտի արդյունքում մենք այսօր ունենք այս բժշկական կենտրոնը: Եվ ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող այս բժշկական կենտրոնին, դպրոցին, ճանապարհին նայելիս, ինքն իրեն ասի՝ ես կառուցեցի, ես ստեղծեցի, ես աշխատեցի և ահա, ես ունեմ արդյունք, որովհետև մենք ընդամենն այդ քաղաքացու կողմից վարձված աշխատողներն ենք, ում պարտքն է վճարած ամեն մի դրամ հարկը հնարավորինս արդյունավետ բերել հասցնել իր տեղը: Իհարկե, այդ աշխատանքն անթերի չէ, բայց անթերի չէ նաև այն պատճառով, որ պետական կառավարման համակարգում շատերին վճարում ենք 150 000 դրամ և պահանջում օբյեկտիվորեն 1,5 մլն դրամի աշխատանք: Սա ասում եմ, որ նաև մեր քաղաքացիներն ափսոսանքով չվերաբերեն կառավարման համակարգին վճարվող գումարներին, իհարկե այն արձանագրմամբ, որ կառավարման համակարգը պետք է լինի օպտիմալ, դառնա օպտիմալ, ավելի պրոֆեսիոնալ: Բայց սա զուգահեռ ճանապարհ է, որովհետև նաև մարդիկ ինչպես վերաբերվում են կառավարման համակարգին, կառավարման համակարգն այդպես էլ արձագանքում է: Եվ նաև կառավարման համակարգն ինչպես վերաբերվում է մարդկանց, մարդիկ էլ այդպես էլ արձանագրում են»:
Նիկոլ Փաշինյանը բժշկական կենտրոնի առկայությունը կարևորել է նաև ճանապարհատրանսպորտային վթարներից տուժածներին հրատապ առողջապահական ծառայություն տրամադրելու առումով: «Հիմա մենք ունենք բժշկական կենտրոն Եղեգնաձորում, ունենք բժշկական կենտրոն Արտաշատում, կառուցում ենք բժշկական կենտրոն Սիսիանում: Եվ այո՛, երբ ժողովրդագրական մյուս քաղաքականությունների, բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում մեր երկրում բնակչության թիվը կաճի, բոլոր տեղերում կլինեն բժշկական կենտրոններ, համապատասխան բժշկական ծառայություններ»,- նշել է վարչապետը և կրկին շնորհավորել ներկաներին, հաջողություն մաղթել կենտրոնի բոլոր աշխատողներին:
Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնի նոր մեկհարկանի տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքները նախատեսվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով և իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ու վերջինիս լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրերի շրջանակներում։ «Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոն» ՓԲԸ արդիականացման նպատակով կատարվել է շուրջ 2,67 մլրդ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 1.17 մլրդ դրամ (44%), ՀԲ վարկային միջոցներից` 1.5 մլրդ դրամ (56%):
Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Մասնաշենքին կից կառուցվել են կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Բժշկական կենտրոնի նոր կառույցը բաղկացած է 5 մասնաշենքից, որոնց հատակագծային լուծումներն ապահովում են բուժական մասի համար կապեր կենտրոնի սպասարկող բաժանմունքների և շենքերի հետ:
Բժշկական կենտրոնում կգործի արյան փոխներարկման բաժանմունքը, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահ, կենտրոնական ախտահանում և այլ օժանդակ ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով: Արդիականացման արդյունքում 46 մահճակալ հզորությամբ բժշկական հաստատությունն երկրորդային և որոշ երրորդային մակարդակի հիվանդանոցային որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ կտրամադրի Վայոց ձորի մարզի շուրջ 47․8 հազ բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ:
***
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է մարզի Խաչիկ բնակավայր, որտեղ հանդիպել է տեղի բնակիչներին: Վերջիններս վարչապետին շնորհակալություն են հայտնել պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնելու և երաշխավորության հետևանքով առաջացած իրենց վարկային խնդիրներին լուծում տալու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մեկանգամյա քաղաքական որոշման է գնացել և հորդորել այլևս չիմացության կամ այլ պատճառներով նման խնդրի առաջ չկանգնել: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության որոշմամբ հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ Խաչիկ սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար:
Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել նաև Ելփին բնակավայրում՝ զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել տարբեր հարցերի, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, ոռոգման ջրի, այլ սոցիալական թեմաների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի