ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Սաղաթելյանի դեմ ներկայացված Խաչատուր Սուքիասյանի հայցն ամբողջությամբ անհիմն է ․ փաստաբան 03/07/2024 18:02 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Մարինա Տաշչյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԱԺ «ՔՊ»-ական՝ «Գռզո» մականունով հայտնի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։
Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնենք, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Սաղաթելյանի՝ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով։
Գործը դատաքննության փուլում է, թեև պատասխանող կողմն այսօր առաջին անգամ է ներկայացել ներկայացուցչի հետ։ Փաստաբան Զարուհի Նախշքարյանը մի քանի միջնորդություն էր նախատեսել, սակայն մինչ այդ ցանկանում էր ուղղել հայցվոր կողմին։ Վերջինս էլ առարկեց՝ նշելով, որ դատավարական տեսանկյունից այս փուլում դա չի կարող իրականացվել, արդեն բաշխվել է ապացուցման բեռը, թեև նշեց, որ եթե դատարանը որոշի, ինքը պատրաստ կլինի պատասխանել; Պատասխանողի ներկայացուցիչն էլ որոշեց այս փուլում ներկայացնել այլ միջնորդություն, որի վերաբերյալ կրկին ուներ լրացուցիչ հարցեր՝ կապված ապացույցների բեռի շրջանակներին, սակայն հայցվորն այս անգամ ևս առարկեց։ Զարուհի Նախշքարյանը նախ մատնանշեց օրենսդրական կարգավորումը՝ հարցեր ուղղելու իրավունքի վերաբերյալ, ապա հիշեցրեց, որ պատասխանողը հնարավորություն չի ունեցել հարցեր ուղղելու, քանի որ նիստերին չի ներկայացել՝ ծանուցված չլինելու պատճառով, տեղեկացված չի էլ եղել գործի մասին․«Ես պետք է հնարավորություն ունենամ՝ հարցեր ուղղելու, բայց եթե հայցվորի ներկայացուցիչը չի ցանկանում հարցերի պատասխանել, ես դա կընդունեմ որպես իրողություն»։ Փաստաբանը միջնորդեց՝ վերականգնել ապացույցների բեռի բաշխման որոշմամբ ապացույցները ներկայացնելու ժամկետը։ Փաստաբանը նաև հայտնեց, որ Վազգեն Սաղաթելյանը տեղեկացված չի եղել ապացուցման բեռի վերաբերյալ որոշման մասին։ Այս միջնորդությունը մերժվեց։
Պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց նաև առարկությունները և ապացույցները։
Դատական նիստի ավարտից հետո Զարուհի Նախշքարյանը նշեց, որ հայցն ամբողջ ծավալով անհիմն է։ Պատասխանող կողմը չի վիճարկում, որ Սաղաթելյանի ելույթը հրապարակային է եղել, իսկ ինչ վերաբերում է գնահատողական դատողություններին, ապա Սաղաթելյանն օգտվել է իր կարծիք արտահայտելու իրավունքներից։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ