Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Երեխայի լավագույն շահը առաջին ատյանի դատարանն անտեսել է ու բավարարել կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը. Վերաքննիչն արձանագրել է իրավունքների խախտումը, սակայն մերժել բողոքը 03/06/2024   20:15  |  ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է իրավունքի խախտում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը փաստել է, որ, ի սկզբանե, Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց՝ կալանքը եղել է ո՛չ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել մի շարք գործոններ, այդ թվում՝ Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը, ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ։

Առաջին ատյանի դատարանի դատողությունները գնահատման ենթարկելով սույն վարույթի նյութերի համատեքստում՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարել հետևությունն առ այն, որ մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականությունը տվյալ դեպքում բարձր է այն աստիճան, որ հնարավոր է կանխել բացառապես ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառմամբ։

Այդ առումով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև կալանավորման խնդրո առարկա նպատակի գնահատման համատեքստում հաշվի է առնում ինչպես մեղադրյալին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այնպես էլ քրեական վարույթը՝ նախաքննության սկզբնական փուլում գտնվելը, սակայն, միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմից տվյալ դեպքում պատշաճ գնահատման չեն ենթարկվել այդ հանգամանքներն էականորեն հակակշռող գործոնները։

«Արդեն իսկ ձեռքբերված մի շարք տվյալների, մասնավորապես՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ստացված արդյունքների՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրված լինելը, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ նրա սեռը և ընտանեկան դրությունը»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ մեղադրյալի ընտանեկան դրության առնչությամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ վիճարկվող որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նորմի համատեքստում ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, որ մեղադրյալ Լ․ Մկրյանի խնամքին է գտնվում երկու տարեկան մանկահասակ երեխան, ով դեռևս սնվում է մայրական կաթով․ «Այդ առումով, մասնավորապես՝ երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, ինչպես նաև դրանում ամրագրված նորմերի վերաբերյալ ՄԱԿ՝Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի կողմից տրված մեկնաբանությունների ուսումնասիրության հիման վրա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ անվիճելի է այն փաստը, որ երեխայի լավագույն շահը պետք է ելակետ ծառայի վերջինիս իրավունքներին և իրավաչափ շահերին առնչվող որոշումներ կայացնելու ցանկացած գործընթացում։ Այլ կերպ՝ մեղադրյալ Լ․ Մկրյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս հիշյալ հանգամանքը հաշվի չառնելը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի կարող իրավաչափ համարվել»։

Վերաքննիչ դատարանը, նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում, հիմնավոր չի համարել Առաջին ատյանի դատարանի, ըստ էության, այն եզրահանգումը, որ տվյալ դեպքում մեղադրյալի կողմից արտահայտման համապատասխան ձևով ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը այնչափ բարձր էր, որ բացառում էր վարույթի այդ փուլում այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը։

«Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը Լ․ Մկրյանի նկատմամբ խափանման միջոցի տեսակի կիրառման հարցը լուծելիս հանգել է սխալ եզրակացության, քանի որ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը տվյալ դեպքում համաչափ չէր հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին»։

Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու հիմք է, սակայն հաշվի առնելով, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո մեղադրյալ Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել են համապատասխան այլընտրանքային խափանման միջոցներ՝ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ արձանագրելով, որ Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշումը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։

Նշենք, որ քրեական գործով 8 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից ի սկզբանե կալանքի տակ են գտնվել երեքը՝ Ալեն Սիմոնյանի հարսը, Լիլի Մկրյանը, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի, Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Կալանքի տակ գտնվող Անի Գևորգյանի, Լիլի Մկրյանի, Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը՝ հետագայում փոփոխվել է։

Նշված Էկոնոմիկայի փոխնախարար, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անի Իսպիրյանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։ ՀՀ ՔԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և տարբեր անձանց բնակարաններում՝ խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող երկու քրեական վարույթի շրջանակներում, որին հաջորդել են աղմահարույց ձերբակալություններ։

Ըստ ՔԿ-ի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը:

Մյուս քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին։

«Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է»,- հայտնել էին ՔԿ-ից:

Այս պահին քրեական գործով կա 8 մեղադրյալ, որոնց թվում՝ էկոնոմիկայի նախկին նախարարն ու փոխնախարարը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:58 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍ800 փաստաբան հնարավորություն է ունեցել վերապատրաստվել. ներկայացվել է Քաղաքացիական դատավարության նոր էլեկտրոնային համակարգն ու օգտագործման եղանակը
11:35 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍՆախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կամ պետք է թանկացնեն ծառայությունների գները, կամ թաքցնել իրական շրջանառությունը․ հայտարարություն
11:23 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացումը խնդրահարույց է և անընդունելի. Փաստաբանների պալատ
14:30 17/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄահացել է փաստաբան Տիգրան Սարգսյանը
17:47 05/01/2024  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան չհանդիսացող անձը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խաբեությամբ հափշտակություններ է կատարել․ՔԿ
08:34 12/12/2023  |  ՄամուլՓաստաբանների համար դրեսկոդ են սահմանում․ «Հրապարակ»
15:04 03/12/2023  |  ԼՐԱՀՈՍ53 տարեկանում հանկարծամահ է եղել փաստաբան, գնդապետ Արթուր Սեփոյանը. shamshyan.com
22:55 22/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀԾԿՀ-ն մերժել էր ՄՏՍ-ի գործարքը`ասելով վնասում է ազգային անվտանգությանը, սակայն ամիսներ անց թույլ տվել. հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
19:59 08/11/2023  |  Արդարացման դատավճիռներՈրպես օտարերկրյա գործակալ որակված անձի հետ շփվել է որպես հակառակ սեռի ներկայացուցիչ, կին-տղամարդ փոխհարաբերություններ են եղել․ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձն արդարացվել է
19:44 22/10/2023  |  Քրեական խրոնիկոնՈրն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանը բաց նամակ է հղել գլխավոր դատախազին

Արխիվ

[]