ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան կապակցությամբ ադրբեջանական միջոցառումներին 03/06/2024 17:00 | ԼՐԱՀՈՍ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան կապակցությամբ ադրբեջանական միջոցառումներին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը։
«Ամիսներ առաջ Ադրբեջանում սկսված բռնարարի մեծարանքի արարողությունները այժմ էլ շարունակվում՝ ի դեմս Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան 69-րդ տարելիցի։ Բոլորովին վերջերս նշվեց Մ․Է․ Ռասուլզադեի 140 ամյակը։ Նախագահական արտահերթ ընտրությունների ֆոնին ընդդիմադիր Մուսավաթ կուսակցույթան բոյկոտի պայմաններում մուսավաթականների ընտրազանգվածի համակրանքը շահելու նպատակով «հայերին տարածքներ զիջած» դավաճանը վերածվեց պետականաստեղծ հերոսի։ Նման այլակերպումներն ու ընտրանքայնությունն ամենևին խորթ չեն ադրբեջանական քարոզչական մեխանիզմներին։
Այժմ էլ, Ադրբեջանի նախագահի հրամանագրով բարեկարգվել է Անկարայում գտնվող Ռասուլզադեի գերեզմանը։ Ադրբեջանը բարեկարգում է ազգայնական գաղափարախոսությամբ գործած և նացիստական վարչակարգի հետ համագործակցած մի գործչի գերեզմանը, ով իր կենդանության օրոք իր ունեցած համոզումներով բազում դժբախտությունների պատճառ է դարձել։ Այս փաստը մի համապարփակ վկայություն է այն մասին, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում Ադրբեջանը։
Ռասուլզադեն ներկայացվում է որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հայր ոչ այնքան այն պատճառով, որ եղել է այդ պետության ղեկավարներից մեկը, այլ որովհետև զարգացրել է ադրբեջանական ազգայնականությունը, որն այսօր վերաճել է նացիզմակերպ երևույթի՝ պատրաստ ոչնչացնելու ամենայն այլը, մասնավորապես՝ հայկականն ու քրիստոնեականը։ Սակայն Ռասուլզադեին հերոսացնելուց առաջ ինչու՞ ադրբեջանական իշխանությունները չեն վերհիշում, որ հենց Ռասուլզադան է կիսում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածի պատասխանատվությունը, ինչու՞ չեն վերհիշում, որ երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ օրերին, երբ հայությունը, այդ թվում գարդմանահայության ամենափայլուն ներկայացուցիչները՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և այլք, կենաց ու մահու պայքար էին մղում նացիզմի դեմ, այդ նույն Ռասուլզադան Բեռլինում նացիստական բարձրաստիճան պաշտոնյանների հետ միջոցառումներ էր անցկացնում, ադրբեջանցիների հավաքագրում, նաև կամավորական հիմունքներով։ Ռասուլզադային հերոսացնելիս՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է նացիզմի դեմ պայքարում մի պատկառելի օրինակ բերել, խիստ կասկածելի է։
Եվ նման երեսպաշտության պարագայում Ադրբեջանը դեռ մեղադրում է Հայաստանին հակամարդկային արարքների մեջ։ Ադրբեջանի նախագահի մակարդակով հայերն առհասարակ քանիցս որակվել են որպես «ֆաշիստ» այն պարագայում, երբ հենց այսօր Լեռնային Ղարաբաղում ամեն օր պետականորեն պղծվում, խեղվում, յուրացվում, ոչնչացվում է ամենայն հայկականը։ Սա քարոզված «բազմամշակութայնության» չգոյության լավագույն ցուցիչն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ