ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ նախկին պաշտոնյայի եղբայրը, որը մեղադրվում էր տարեց կնոջ սպանության մեջ, մահացել է․ նա շուրջ չորս տարի կալանքի տակ է եղել 03/06/2024 13:05 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, որը մեղադրվում է տարեց կնոջ սպանության մեջ, նախօրեին մահացել է ։
Հիշեցնենք, որ տարեց կնոջ՝ Ցողիկ Բադիկյանի, սպանությունը տեղի է ունեցել 2019թ հոկտեմբերին՝ սեփական տանը, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հատկանիշներով, սակայն այժմ Մաշադյանը մեղադրվում է միայն սպանության հատկանիշներով՝ առանց հափշտակության նպատակի։ Մաշադյանի արարքը նախաքննության ընթացքում վերաորակվել էր, մեղմացվել՝ բացառապես իր ցուցմունքի հիման վրա. Ըստ առաջ քաշված վարկածի՝ սպանության դրդապատճառն այն էր, որ ամիսներ առաջ Մաշադյանը ոսկյա խաչ էր գրավադրել Ցողիկ Բադիկյանի մոտ, իսկ դեպքի օրը մոտեցել է տուժողին՝ վերադարձնելու ոսկյա խաչը, սակայն վերջինս նշել է, որ ոսկյա խաչն այլևս չկա և այդ հիմքում իբրև կենցաղային հողի վրա տեղի էր ունեցել սպանությունը։ Տուժող կողմը, սակայն, արարքի մեղմացման հետ համաձայն չէ, պնդում է՝ գործ ունենք գույքի հափշտակության նպատակով ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հետ, ընդ որում, առանձնակի դաժանությամբ, քանի որ Ցողիկ Բադիկյանին հասցվել է դանակի՝ ավելի քան երեք տասնյակ հարված, իսկ վերջում՝ կտրել են պարանոցը։ Քրեական գործը շուրջ երեք տարի եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ պայմանավորված Մաշադյանի՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվելու հանգամանքով։
Քրեական գործը գտնվում էր ավարտական փուլում, ամիսներ առաջ Գարիկ Մաշադյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել՝ պարզելու նրա առողջական վիճակը, արդյո՞ք նա ենթակա է եղել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվելու, թե՝ ոչ, սակայն, ինչպես հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները՝ փորձաքննությունն, ըստ էության, չէր էլ իրականացվում և չի բացառվում, որ եթե ժամանակին այդ փորձաքննությունը կատարվեր, ապա հնարավոր է, որ Մաշադյանը չմահանար։
«Փաստինֆո»-ն պաշտոնապես մեկնաբանություն ստանալու համար դիմել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց Մաշադյանի մահվան մասին տեղեկությունը՝ նշելով, որ նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից մարտի 4-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/17/2024 14:46 Փաշինյանի ոչ օրինական կնոջը սպասարկելու համար ձեռք բերված մեքենաների գինը պետական գաղտնիք էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/19/2024 08:42 Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից․ «Հրապարակ»
- 12/19/2024 08:39 Պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը. «Փաստ»
- 12/19/2024 08:37 Անցել են Աղազարյանի ազգուտակին․ «Հրապարակ»
- 12/19/2024 08:34 «Չհամարձակվե՛ք»․ Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
- 12/19/2024 08:31 Իշխանությունը պատրաստ է ԵՄ անդամակցության հարցը քննարկելու. ինչ կլինի առաջիկայում. «Ժողովուրդ»
- 12/19/2024 08:28 Տարեկան 150 հազար եվրո՝ Եվրոպայում կապի սպա ունենալու համար․«Հրապարակ»
- 12/19/2024 08:25 Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
Մեկնաբանություն
- 12/19/2024 15:26 Հայկ Մարության առաջարկում է բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ
- 12/19/2024 12:21 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշման դեմ բողոքը դատարանը բավարարեց
- 12/19/2024 11:51 Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան
- 12/19/2024 11:46 Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդյունքը միայն նոր ու ավելի կոշտ պահանջներն են լինելու. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/19/2024 10:20 Բեռնատարը բախվել է գազատար խողովակին ու ընկել Արփա գետի ափամերձ հատված
- 12/18/2024 23:23 Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
- 12/18/2024 23:02 Քարի լիճ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում
- 12/18/2024 22:38 Նոր Հաճնում շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
- 12/17/2024 21:45 Տղամարդկանց բացահայտել են պոտենցիայի հետ կապված խնդիրների գլխավոր պատճառը
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում