ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավանտյուրա կա այդ ամենի մեջ. ռազմական փորձագետը՝ ՀԱՊԿ-ից հեռանալու հաշվարկների մասին 03/05/2024 18:21 | Քաղաքական
ՀԱՊԿ-ում գլխավոր խաղացողը ՌԴ-ն է, իսկ Ռուսաստանը մեծապես ասիական տիպի պետություն է, որտեղ խնդիրները լուծվում են ոչ թե թղթի վրա առկա ստորագրությամբ կամ առկա պարտավորություններով, ինչպես, օրինակ, անգլոսաքսոնական կամ ռոմանոգերմանական համակարգերում, որտեղ դարավոր գործարքային ավանդույթներ կան, այլ՝ հարաբերությունները լուծվում են առաջնորդների անձնական կապերը հաշվի առնելով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ համատեղ կառուցվածքներ թղթի վրա են։
Հակոբյանի դիտարկմամբ՝ մենք դրա դասական օրինակն այսօր տեսնում ենք։ «Տեսեք, ԱՄՆ-ն Թուրքիայի հետ դաշնակցային ամրագրված հարաբերություններ ունի, ու որքան էլ իրար հետ խնդիրներ ունենան՝ հանուն իր ստորագրության պատվի՝ ԱՄՆ-ն Թուրքիային օգնում է։
Իսկ ասիական տիպի համակարգերում անձնական գործոնը շատ կարևոր է։ Օրինակ, Վազգեն Սարգսյանը կարող էր Գրաչովի հետ գնալ՝ լողավազանում մի լավ օղի խմել ու այնքան հարց լուծել, որքան չէր լուծի, օրինակ, սպիտակ օձիքով մի երիտասարդ, որը կփորձեր ձևական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Այսինքն, մենք ունենք երկու լիդերների ծայրահեղ լարված հարաբերություններ, խոսքը՝ Փաշինյանի ու Պուտինի մասին է, ու Լավրովի վերջին հայտարարությունները, որոնք վերջնագրային տեսք ունեին՝ դրանց վառ արտացոլումն է»,- նշել է գործիչը՝ ավելացնելով, որ այնքան էական չէ ՀԱՊԿ-ն արդյունավետ է, թե ոչ, որքան էական է, որ ՀԱՊԿ-ում հարց լուծողը քո հետ վատ հարաբերություններ ունի, հետևաբար, այդ կառույցը բնական է, որ քեզ չի օգնի։
Նրա դիտարկմամբ՝ մեր իշխանությունն էլ փորձում է գործընկերներ գտնել Եվրոպայում, ու կարծում է, որ ճիշտ է անում։
«Բայց կյանքը ցույց կտա՝ ճիշտ է, թե չէ, եթե կյանքը ցույց տա, որ խնդիրներ կան, ապա մեր պետությունը շատ լուրջ վտանգների առաջ կկանգնի։ Ես ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ քարոզիչ չեմ, հետևաբար, չեմ կարող ասել՝ դեպի արևմուտք մեր գնալը ճիշտ է, թե ոչ։ Նաև նախնական տեղեկատվությունը շատ քիչ է, որ ես կարողանամ գնահատկան տալ՝ ճիշտ է, թե ոչ։ Հնարավոր Է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեզ վերջնագիր է ներկայացրել ու հիմա ՀՀ ԱԳՆ-ն հենց այդ վերջնագրի շուրջ է մտածում։ Ես հստակ տեղեկատվություն չունեմ, անգամ ունենալու դեպքում՝ բարդ կլիներ գնահատականներ տալ»,- նշել է Մհեր Հակոբյանը։
Դիտարկմանը, որ եթե ՆԱՏՕ-ում չեն սպասում, հետևաբար, արդյոք մենք ՀԱՊԿ-ից հեռանալով կարող ենք լինել արտաբլոկային պետություն՝ Հակոբյանն ասաց, որ այս հարցը ևս բավական բարդ է, քանի որ իրականում Ռուսաստանը այս պահին մեզ հետ թեև ունի բարդ հարաբերություններ, բայց նաև ունի բավարար զենք-զինամթերք, իսկ Եվրոպան թեև մեզ բարեկամաբար ժպտում է, բայց Ուկրաինային է հազիվ հասցնում զենք մատակարարել։ «Բացի այդ՝ նաև լոգիստիկ խնդիր կարող է լինել տեղ հասցնելու առումով։ Միաժամանակ, Եվրոպայից կարող են ասել, որ քանի դեռ ՌԴ-ի հետ եք՝ ձեզ բարձր տեխնոլոգիական զենք չենք տա, որովհետև ռուսական ազդեցությունը ձեր բանակում շատ մեծ է։
Բայց մյուս կողմից էլ, ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը, Ռուսական զենք զինամթերքի դեֆիցիտի պայմաններում անգամ ամենալավ հարաբերությունների դեպքում էլ մեզ զենք չէին տա։ Ասելու էին՝ տեսեք, թե Ուկրաինայում ինչ իրավիճակ է, սպասեք լավ ժամանակներ կլինեն՝ կտանք։ Այսինքն, քաղաքականությունը շատ նման է ավանտյուրայի։
Ամեն դեպքում՝ որևէ արևմտամետ գործիչ, որ աչքերը փայլեցնելով խոսում են ռուսների հեռացնելու մասին՝ որևէ հաշվարկ չունի։ Ասում են՝ Բայդենը կհայտարարի ու որևէ խնդիր չի լինի, իսկ եթե լինի՞։ Իսկ եթե ռուսական զորքին հանեցին ու Թուրքիան էլ անունը դրեց, թե Արմավիրում հակաահաբեկչական գործողություն է անում, ու մտնի Հայաստա՞ն, հիմա գոնե ռուսներն այնտեղ կանգնած են, իրենց վրայով պիտի անցնեն, որ մտնեն Արմավիր։ Այսինքն, այս ամենի մեջ արկածախնդրության տարրեր կան։ Մյուս կողմից էլ իրավիճակն, իհարկե, բացառիկ բարդ է, հետևաբար, նաև գնահատակներ տալը նույնպես բացառիկ դժվար է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ