ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ ուզում են՝ անում են, ժողովուրդը հանդուրժում է․ Հակոբյան 03/05/2024 14:20 | ԼՐԱՀՈՍ
Ինչ ուզում են՝ անում են։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան այսպես արձագանքեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն որպես «բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին վերադարձնելու իշխանությունների որոշմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Ընդ որում, ադրբեջանցին պետական սահմանը հատել է ծառայակցի հետ, սակայն վերջինս դիմել է փախուստի։ Նշենք, որ մինչ ՀՀ պատկան մարմինները պատշաճ տեղեկություն կփոխանցեին, ադրբեջանական ԶԼՄ-ները շտապեցին ադրբեջանցի սահմանախախտին ներկայացնել որպես մոլորված զինծառայող։
ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ: Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը ձերբակալվել էր։ ՀՀ իշխանությունները, սակայն, որոշեցին դիվերսանտին օր առաջ հանձնել Ադրբեջանին՝ անգամ չսպասելով դատական ակտի։ Երեկ ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ որոշում է կայացվել դադարեցնելու քրեական հետապնդումն ադրբեջանցու նկատմամբ, իսկ ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտնեց, որ որպես բարի կամքի դրսևորում որոշել են վերադարձնել ադրբեջանցուն։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում հայորդիներ՝ անգամ 44-օրյա պատերազմի և դրանից հետո գերեվարման դեպքերով և դիվերսանտ ադրբեջանցուն որոշել են վերադարձնել՝ առանց գոնե մեկ հայ ռազմագերու վերադարձի։
Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել, ինչ ուզում են՝ անում են։
«Երկրի ղեկավարն ամեն ինչ իրավունք ունի անելու, ինչ ուզում է՝ անում է։ Ժողովուրդը տվել է այդ մանդատը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ժողովուրդը «մանդատը» տվել է՝ նախընտրական ծրագրի շրջանակներում, որտեղ բառ անգամ չկար Արցախը հանձնելու և այսօր տիրող իրավիճակի վերաբերյալ, Հակոբյանը կես կատակ-կես լուրջ արձագանքեց․ «Նախընտրական ծրագրում գրված է, որ իրավունք ունի ամեն ինչ անելու և ժողովուրդը դա հանդուրժում է, հանդուրժել է և հանդուրժելու է»։
Ի․ Ս․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ