Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   17:34 Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել 01/17/2025   17:30 Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը 01/17/2025   17:14 Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց 01/17/2025   17:09 Օգնության են հասել փրկարարները 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   16:57 Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար 01/17/2025   16:49 Ադրբեջանը հատուկ դատախազների խումբ է ստեղծել՝ «քննելու» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը 01/17/2025   16:44 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 01/17/2025   16:31 Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն 01/17/2025   16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   15:51 Այսօր կարող ենք ավարտին հասցնել ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները. Փեզեշքիանը՝ Պուտինին 01/17/2025   15:40 Վրաստանի վարչապետը Բաքվում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է եռակողմ համագործակցության ֆորմատ 01/17/2025   15:37 Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները միջազգային կազմակերպություններին կոչ են անում իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում 01/17/2025   15:31 Տարադրամի փոխարժեքները հունվարի 17 -ին 01/17/2025   15:26 Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է 01/17/2025   15:15 Հայաստանի գոյության հիմքը Մինսկի խումբն է. եթե այն չկա, դուրս է գալիս 100 մլն դոլար ենք պարտք Ադրբեջանին. Բագրատյան 01/17/2025   15:11 Ադրբեջանն իր օրակարգում ունի նաև Տավուշի մարզում գտնվող,այսպես կոչված, անկլավներն իր վերահսկողության տակ վերցնել. Աբրահամյան (տեսանյութ) 01/17/2025   14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան 03/04/2024   15:56  |  Հարցազրույց

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շուրջ 2,5 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ։ Այս ընթացքում գործը Երևանի դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, տևական ժամանակ է՝ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման մասին բոլոր միջնորդությունները մերժվում են, թեև գործով անցնող մյուս մեղադրյալներն արդեն ազատության մեջ են։ Դավիթ Տոնոյանն ինքը քրեական հետապնդումը գնահատում է որպես շինծու և հրահանգավորված, իսկ կալանքն՝ ապօրինի։ Կալանքի տակ գտնվելու պայմաններում, սակայն, Տոնոյանը մտահոգություններ ունի՝ անվտանգային ոլորտին առնչվող։ Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն փաստաբանների միջոցով փորձել է հասարակությանը հուզող որոշ հարցերի պատասխաններ ստանալ Դավիթ Տոնոյանից։

− Պարոն Տոնոյան, ընդամենը մեկ ամիս առաջ նշվեց հայոց բանակի 32-րդ տարեդարձը։ Ձեր գնահատմամբ՝ այսօր մեր բանակն ըստ արժանվո՞ւյն է գնահատվում։

− Ոչ, վայել ու պատշաճ չի գնահատվում: Բայց դա չի նշանակում, որ իմ սպասումները Հայոց բանակի տարեդարձի նշման հետ կապված նույնականացվում են ավելի շքեղ տոնական համերգի, ավելի շքեղ դահլիճում հնչող պաշտոնյաների ելույթների հետ, ամենևին:

Վերջին անգամ տոնական ընդունելություն էր կազմակերպվել 2019 թվականին: 5 տարի անց անձամբ սպասում էի վարչապետի և նախարարի ելույթներից ուղերձ բանակին և ժողովրդին: Ուղերձ, որը կպարունակի ԶՈՒ զարգացմանը միտված կոնկրետ առարկայական տեսլական, այլ ոչ թե պսեվդո-բարեփոխումների վերաբերյալ շարադրանք:

Բացի այդ, միգուցե դա իմ ընկալումն է, բայց կառավարության ղեկավարի ելույթը նմանվում է ընդդիմադիր ուժի առաջնորդի քննադատության` վերջին տարիներին պաշտպանական ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

- Ձեզ չի՞ մտահոգում, որ հայոց զինվորի մեծարումը սահմանափակվում է Եռաբլուր այցերով, ողջերին մեծարելու, նոր սերնդին ոգեւորելու քաղաքականություն չկա։ Սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։

− Տարվա 365 օրից մեկն է տարեդարձ, իսկ տարեդարձի օրը հոբելյարին կոռուպցիայի, սխալների և «նվերների» արժեքի չափի մասին չեն մատնանշում, այլ բարեմաղթանքներ են հնչեցնում: Չեն ներկայացնում նաև «տյունինգ» արած նախկին ծրագրերը որպես բարեփոխում:

Ցավոք, համաձայնվում եմ Ձեր մտավախության հետ, որը վերաբերվում է ոգեշնչման բացակայությանը: Մեծարել, համոզված եմ, պարտավոր ենք զոհված կամ առողջությունը կորցրած մեր ընկերներին, իսկ գործող բանակին պետք է ոգեշնչել և շարժառիթավորել իր առաքելության իրագործման նպատակով: Այնպիսի տպավորություն է, որ բանակի առաքելությունը ատեստավորվելն է բարձր աշխատավարձ ստանալու նպատակով կամ սոցիալական փաթեթից օգտվելը, այլ ոչ թե պատրաստվելը Հայրենիքի համար կռվելու և հաղթելու և այդ նպատակով մարտական պատրաստության ընթացքում բարձր ցուցանիշներ ցուցաբերելը: Ատեստավորումը ԶՈՒ-ում միշտ եղել է և կարող եմ Ձեզ երաշխավորել, որ ամենևին ձևական բնույթ չի կրել, սակայն նախկինում գործող ատեստավորման արդյունքում վարձատրությունը չէր բարձրանում, եթե իհակե, պաշտոնի առաջխաղացում տեղի չէր ունենում: Եվ, ի վերջո, ԶՈՒ մարտունակությունը բարձրացվում է ոչ թե ատեստավորման, այլ մարտական պատրաստության միջոցառումների, ուսումնական գործընթացի, օպերատիվ և հրամանատարական պատրաստության միջոցով: Եվ եթե ԶՈՒ ատեստավորվածների մեծ մասը անբավարար գնահատականների է արժանացել, ապա դրա պատճառը առնվազն վերջին երկու ուսումնական տարիների ձախողումն է: Հարց է առաջանում, ինչ էք անելու այդ չատեստավորվածների մեծ մասի հետ, զորացրելու եք արդյոք: Արդյոք բանակը գնում է ատեստավորմամբ կրճատում իրականացնելու ճանապարհով: Եթե այդպես է, ապա այդ քաղաքանությունը պետք է հրապարակային լինի: Ժամկետային զինվորական ծառայությունից անցման հնարավորությունը պայմանագրային ծառայությանը տասնյակ տարիներ օրենքով նախատեսված է եղել այս կամ այն ձևաչափով, բայց ոչ «բոնուսային» վարձատրության դիմաց, այլ ծառայության ժամկետի ավելացման պայմանով: Կանանց ծառայության ներդրումը միշտ եղել է պայմանագրերի կնքման միջոցով, բայց ոչ վեց ամսվա պարտադիր «բոնուսային» վարձատրվող ծառայության միջոցով: ՊՆ-ում 2008-2010 թթ քաղաքացիական ծառայության ներդրումից հետո համարյա վերացվել է զուտ վարձատրության համար, որոշ պաշտոններում ուսադիր կրող կանանց նշանակման անհրաժեշտությունը: Ուսադիր կրել ցանկացող կանայք ստացան պատրաստվելու, վերապատրաստվելու և կրթվելու բոլոր պայմանները արական սեռի ներկայացուցիչների հետ հավասար: Եվ հենց դա էր ԶՈՒ բարեփոխումը, որը պետք է կատարվի քանակական կարողություններից հրաժարվելու, օրինակ, զինծառայողների թվակաքանակը, որակական և տեխնիկական կարողությունների ավելացման ուղղությամբ: Կանանց միջոցով ԶՈՒ թվաքանակի հարց չպետք է լուծվի` «կամավոր» պարտադիր ժամկետային վարձատրվող ծառայության միջոցով: Վստահեցնում եմ Ձեզ, սա անհաջող և հեռանկարում տապալվելիք նախագիծ է և այդ նախագիծը ԶՈՒ-ին պարտադրված  է քաղաքական առումով, այն ԶՈՒ-ում չէ, որ ծնվել է: Եթե կառավարությունը կանանց ներգրավման միջոցով այնուամենայնիվ փորձում է լուծել ԶՈՒ թվաքանակի խնդիրը, ապա «ժամկետային-կամավոր-պարտադիր» ծառայությունը դա կիսամիջոց է, տրամաբանական կլիներ նաև կանանց համար ներդնել  արական սեռին համահավասար պարտադիր ժամկետային ծառայություն:  

- Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը համեմված էր որոշ աղմկահարույց որակումներով, որոնց անդրադառնալ չենք ուզում, բայց նույն ելույթում նա մի քանի նոր մտքեր դրեց շրջանառության մեջ։ Այն է՝   Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, ինչպես նաև նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:  Նախ՝ կարող ենք համարել, որ այսպիսով արդեն Փաշինյանը եւս ընդունում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անիրատեսական է։

− Չէի ցանկանա պատասխանել այդ հարցերին, քանի որ վարվող քաղաքականությունից և դրա իրականացման հիմնավորումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Բայց մի բան ակնհայտ է, որ վարված քաղաքականության արդյունքում հայաթափվեց Արցախը: Նոր պաշտպանական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր և ՀՀ ժողովրդի վստահությունը այդ նոր քաղաքական ուժերի նկատմամբ` իրենց ծրագրերի իրագործման համար, որը, բնական է, կդրսևորվի ԱԺ ընտրությունների միջոցով: Հարցն այն է, թե արդյոք մենք ժամանակ ունենք մինչ ԱԺ հերթական ընտրությունները: Համոզված եմ, որ ոչ:

− Պարոն Տոնոյան, որքանով եք իրատեսական համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի ապառազմականացմանը և չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը՝  նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար հարձակվել ու նոր բարձունքներ է գրավել։

− Կարճ պատասխանն է, որ վերոհիշյալ բոլոր պայմանագրերի վերաբերյալ առաջարկությունները մտահոգիչ են և անիրատեսական:

- Թվում է՝ Ադրբեջանն այս պահին հաղթել է, բայց նաեւ առանձին հայտարարություններ՝ ի մասնավորի հնարավոր ռեւանշի մասին, վկայում են վախի մասին։ Ինչո՞ւ է վախենում, գիտակցում է, որ հայ զինվորն ունակ է արժանի հակահարված տալ՝ ծնկաչոք նահանջող իշխանության փոփոխությունից հետո։

− Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, քանի որ գիտակցում են, որ ոչ ողջ Հայ ժողովուրդը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիները, սփյուռքը և առավել ևս արցախցիները, ոչ էլ հայ զինվորականը չեն համակերպվելու ունեցած կորուստների հետ: Իսկ հայ զինվորականը «երբեք չխոսելով դրա մասին, բայց միշտ դա մտքում պահելով» սկզբունքով առնվազն հակահարված տալու համար սեղմ ժամկետում պետք է նախապատրաստվի կռվելու և հաղթելու ու ապահովելու արցախցիների վերադարձն իրենց բնօրրան:

Համոզված եմ, որ ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ:

- Ռեւանշին ինչպես եք վերաբերում, ընդհանրապես, երբ վարչապետը միշտ խոսում է 29,800 քառակուսի կիլոմետրի վերաբերյալ։

− ՀՀ անվտանգության ապահովումն ամենևին ՀՀ սահմաններով չի պարփակվում: Որոշ հայ պաշտոնյաներ պատկերացում չունեն անգամ անվտանգության ապահովման սկզբունքների վերաբերյալ ու մեր թշնամիների ռազմավարական նպատակներին հասնելու նպատակասլացության աստիճանի մասին: Այնպես որ, հատուցման կամ հատուցման ձգտմանը այլընտրանք չկա ու դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն է, քանի որ մեր հարևաններից առնվազն երկուսը Հայաստանի անվտանգությանը և ազգային շահերի իրագործմանը ջանասիրաբար սպառնում են: Եթե ոմանց կողմից ՀՀ անվտանգության ապահովումը և շահերի առաջխաղացումը դիտարկվում է ռևանշ, ապա մեր հայրենիքի դիմակայության աստիճանական նվազեցումը կանվանեի առնվազն պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

- Պարոն Տոնոյան, խնդրում եմ անդրադառնաք նաև Արցախի՝ ականապատ քարտեզներն Ադրբեջանին որպես «բարի կամքի դրսևորում» փոխանցելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։ Ինչպես եք վերաբերում  այս որոշմանը։ Ընդ որում՝ եթե նախկինում քարտեզներով քաղաքական առեւտուր էին անում ու գոնե գերիների վերադարձին հարց դնում, ապա հիմա ուղղակի անպատասխան նվիրում են Ադրբեջանին։ Արդյո՞ք դա վերջին հնարավարություններից չէր՝ Երևանի միջնորդությամբ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու հարցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում էր, որ իրավասու չէ Արցախի անունից խոսելու, իսկ ականապատումն իրականացվել է Արցախի ՊԲ-ի կողմից։

− Ձեր հարցին պատասխանելու համար բավարար տեղեկություններ չունեմ, բայց առաջին հայացքից իշխանության գործողություններն ունեն միջնորդների աջակցություն և այդ միջնորդները ինչ-որ խոստումներ են տալիս ՀՀ իշխանությունների դրսևորվող կեցվածքի դիմաց: Դժվար է վերաբերմունք արտահայտել, բայց ամեն դեպքում, իրավիճակը մտահոգիչ է և վերոհիշյալ գործողությունները վստահություն չեն ներշնչում: Մասնավորապես, պարզ չէ, թե ովքեր են միջնորդները, եթե այդպիսիններն իրականում կան: Եթե ՀՀ-ից հնչող առաջարկությունները չունեն որևիցե միջազգային աջակցություն, ապա շատ ռիսկային մարտավարություն է ընտրված:

- Պարոն Տոնոյան, օրերս կրկին ականատես եղանք սահմանային լարվածությանը՝ Ներքին Հանդի ուղղությամբ, ինչի հետևանքով կամավորականների շրջանում զոհեր եղան։ Ընդ որում, ադրբեջաական կողմը հայ կամավորներին ներկայացրել էր որպես վարձկաններ, ինչին, ցավոք, պատշաճ արձագանք չեղավ։  Ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է իրապես խաղաղության գնալ։

− ՀՀ իշխանությունների քաղաքականությունն առնվազն հայտարարվող նպատակասլացությամբ խաղաղության հասնելու ամեն գնով, անգամ ադրբեջանական «թելադրողական» քաղաքականության պայմաններում, իմ կարծիքով, նվազ կանխատեսելի է: Վերոհիշյալ քաղաքականության արդյունքում ԶՈՒ հրամանատարության ցուցաբերած «զսպվածությունը» Ներքին Հանդում հղի է նմանատիպ դեպքերի կրկնության ռիսկով մարտական հերթապահության վարման գործող ձևաչափի պահպանման պարագայում:

Հետևաբար, թե ինչպես են և ումով են համալրված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները էական նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, թե ինչ ճշգրտությամբ և արագությամբ են արձագանքում ՀՀ ԶՈՒ-ը հակառակորդի նման գործողություններին:

-ՀՀ ՊՆ և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջև համաձայնագրեր ստորագրվեցին, հայտնի է՝ Ֆրանսիայից պաշտպանական զենքի ձեռքբերման մասին։ Զենքի ձեռքբերումն, իհարկե, դրական է, սակայն  ինչ ազդեցություն կունենա այդ գործընթացի շուրջ նման «աղմուկը»։ Նախկինում կմտաբերե՞ք դեպքեր, երբ զենքի գնման գործընթացն այդքան հանրայնացվեր։

− Եթե ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների վերաբերյալ «աղմուկ» է բարձրացվում, այլ ոչ թե պահանջվող հանրային թափանցիկություն կամ, հակառակը, հնարավորինս գաղտնիության ապահովում, ապա դա նշանակում է, որ «աղմուկը» ունի «քաղաքական անհրաժեշտություն», այն էլ և ՀՀ-ի, և Ֆրանսիայի համար: Կարող եմ միայն նշել, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ պակաս նպատակային համագործացություն է ծավալվել մոտ 30 տարի: ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է:

 Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:31 29/02/2024  |  ՔաղաքականԻմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ և ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից. Դավիթ Տոնոյան
10:58 25/01/2024  |  ՔաղաքականՔաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ. Դավիթ Տոնայանն արձագանքել է Ավետիք Իշխանյանին
10:48 16/01/2024  |  Դատական ռեպորտաժներՔննիչ հանձնաժողովի նախագահն իրական քննության փոխարեն զբաղված է եղել պարտությունը ԶՈւ-ի վրա «փաթաթելու» գործով. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
15:44 10/01/2024  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժել է միջնորդությունը
08:10 03/11/2023  |  ՄամուլՔՊ-ական պատգամավորի՝ կալանավայրի պետ որդին խիստ նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
10:49 01/10/2023  |  ՔաղաքականՌուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա, զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին․ Տոնոյան
08:24 15/09/2023  |  ՄամուլԱրդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել. «Ժողովուրդ»
10:57 30/08/2023  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
10:08 28/08/2023  |  ՔաղաքականԱռկա են հիմնավոր կասկածներ, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության քննարկումը. հայտարարություն
10:20 23/08/2023  |  ՄամուլՆիստի ժամանակ Դավիթ Տոնոյանը վրդովված հայտարարություն է արել. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]