ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգոր Մինասյանը Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հետ 03/04/2024 17:58 | Մեկնաբանություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Բրյուսելում նախարարի այցը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպումով։ Նախարար Մինասյանը, կորևորելով ԵՄ հետ բարձր մակարդակի համագործակցությունը, նշել է, որ Հայաստանում 2018 թվականին ձևավորված Կառավարության կողմից Եվրոպական արժեքների և չափանիշների ներդնումը ներպետական իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերում հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ և տեսանելի են պետական կառավարման ու իրավական համակարգում։
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը և հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության Հայաստան այցի արդյունքներին՝ նշելով, որ դա եզակի հնարավորություն էր՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին, ուսումնասիրելու ՀԸԳՀ-ի իրականացումը և մատնանշելու համագործակցության նոր հեռանկարներ, որոնք ներառվել են 2024 թվականի փետրվարի 13-ին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստի օրակարգում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը։ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ Հայաստանը նախաձեռնել է նոր Սահմանադրության մշակման թափանցիկ և ներառական գործընթաց, որը հնարավորություն կտա ունենալ ՀՀ ժողովրդի կողմից ամբողջությամբ ընդունելի նոր Սահմանադրություն՝ հասցեագրելով առկա մարտահրավերներն ու այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Արդարադատության նախարարն ընդգծել է նաև դատաիրավական ոլորտում գրանցած զգալի առաջընթացն՝ ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, դատավորի սոցիալական երաշխիքների և մասնագիտության գրավչության բարձրացմանն ու դատավորների անկախության ամրապնդմանը։
Կողմերն անդրադարձել են նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գրանցված հաջողություններին՝ ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությանը և դատական ակտերի հարկադիր կատարմանը, ինչպես նաև մի շարք այլ թվային գործիքներին։
Կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի ու դրանց շարունակական զարգացման մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ պետության քաղաքականությունն անզիջում է, իսկ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը՝ շարունակական։ Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և արդարադատության ոլորտում համատեղ ջանքերի արդյունքները։ Հանձնակատարն առանձնակի կարևորություն է տվել Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացին և հայտնել ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ ևս։ Իր խոսքում Հանձնակատարը կարևորել է նաև Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտի վավերացումը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Եվրոպայի խորհրդի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմների շարունակական ընդլայնումն ու իրականացումը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցեր և երկուստեք ընդգծվել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունն այս ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև արդարադատության նախարարության և ԵՄ-ի միջև ընթացիկ համագործակցությունը և աշխատանքները, որոնք ԵՄ բյուջետային աջակցության և երկկողմ ծրագրերի միջոցով անդրադառնում են քննարկված գրեթե բոլոր ոլորտներին։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումները, այդ թվում՝ նախարարի հրավերով հանձնակատար Ռեյնդերսի այցելությունը Հայաստան:
Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակելու է իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում առաջնթաց և շոշափելի արդյունքներ գրանցել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ