ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է Վանաձորում զինված միջադեպի վերաբերյալ վարույթից առանձնացված մասի նախաքննությունը 03/02/2024 11:45 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ ձախ ազդրի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ։
Իրականացված քննությամբ պարզվել է միջադեպին մասնակիցների շրջանակը, նրանց ինքնությունները, ինչպես նաև հանցագործության կատարման շարժառիթը։
Մասնավորապես փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 33-ամյա բնակիչը լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակչի հետ՝ վերջինիս և իր ընկերոջ միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև անձնական այլ հարցի պատճառով, և մտադրվել է վրեժխնդիր լինել վերջինից։
Այդ նպատակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար, իր մոտ կրելով ապօրինի կերպով ձեռք բերած «ՏՏ» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ և դրանից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 33-ամյա տղամարդը խմբով՝ ընկերոջ և քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, Եղեգնուտի բնակչին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2023թ. օգոստոսի 31-ին գնացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող սգո սրահի տարածք, դարանակալել։
Տեսնելով, որ Եղեգնուտի բնակիչը ընկերոջ հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից և մոտենում իր մեքենային՝ խմբի անդամները դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են նրանց։ Իջնելով մեքենայից, փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, վտանգի տակ դնելով նաև սգո սրահից դուրս եկող այլ անձանց կյանքն ու առողջությունը՝ 33-ամյա տղամարդն ու նրա ընկերը ժամը 16:10-ի սահմաններում կրակոցներ են արձակել Եղեգնուտի բնակչի ուղղությամբ։
Արդյունքում վնասվել է դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:
Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ինքնապաշտպանվելու նպատակով Եղեգնուտի բնակիչն ատրճանակից, վերջինիս՝ դեպքի վայրում եղած եղբոր որդին՝ ինքնաձիգից կրակոցներ են արձակել և անզգուշությամբ հրազենային վնասվածքներ պատճառել Եղեգնուտի բնակչի 29-ամյա ընկերոջը, ով մինչ այդ ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել 33-ամյա տղամարդու ու նրա ընկերոջ ուղղությամբ, ինչից հետո վերջիններս դիմել են փախուստի:
33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով` համակցված բացակայելու արգելքով և 5մլն դրամի չափով գրավով։
Նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝
հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Ավելի վաղ դատարան են ուղարկվել նաև Եղեգնուտի բնակչի եղբորորդու վերաբերյալ վարույթի նյութերը, ում մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը կամ կրելը)։
33-ամյա տղամարդու ընկերոջ մասով քրեական վարույթը կասեցվել է՝ նրա հետախուզման մեջ գտնվելու հիմքով։
Վերջիններիս հետ դեպքի վայրում եղած երրորդ անձի ինքնությունը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի