ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս խաղապահների մեքենան մտավ գյուղ, կողքին նստած էր ադրբեջանցին, հասկացանք՝ հետախուզություն է, մի կերպ կարողացա զսպել մեր տղաների զայրույթը և կանխել հրաձգությունը. Խնապատ համայնքի ղեկավար 03/02/2024 15:35 | Ցեղասպանություն՝ Արցախում
«2022-ի մարտից՝ Քարագլխի դեպքերից հետո, Խնապատում աշխարհազոր ձևավորվեց, որը գիշեր ու զօր վերահսկում էր գյուղի անդորրը։ Տղաները պատրաստակամ են եղել ցանկացած հարցում՝ անգամ սեփական կյանքի գնով պահել մի բուռ մնացած Արցախը»,-զրույցն այսպես է սկսում Արցախի Խնապատ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը։
Վերջինս արցախյան առաջին ազատամարտի ակտիվ մասնակիցներից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Շահրամանյանը երանությամբ է հիշում պատերազմի նույնիսկ ամենածանր օրերը, երբ անհավասար էր կռիվը, բայց անպարտ էր ոգին։
«Արցախյան առաջին ազատամարտի տարիներին գյուղից արտագաղթ ընդհանրապես չի եղել։ Զենք բռնելու ունակ յուրաքանչյուր ոք անձնվիրաբար նվիրվել է Հայրենիքի փրկությանը։ Իզուր չէր մեր ազդականչը «Ամրոց»։ Պատերազմի ողջ ընթացքում գյուղն իրեն դրսևորեց իսկական ամրոցի նման։ Հայրենյաց 40 խնապատցի ամենաթանկն է տվել Հայրենիքի պաշտպանությանը, քաղաքացիական անձանց շրջանում ունեցել ենք 10 զոհ, որից մեկը՝ երեխա։ Ունեցանք հերոսներ, ովքեր արժանացել են Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների։ 2020-ին գյուղը տվել է չորս, 2023 թվականին՝ մեկ զոհ, իսկ չարաբաստիկ պայթյունի հետևանքով 3 երիտասարդ զոհվեց»,- ցավով նշում է համայնքի ղեկավարն ու հավելում՝ Մեծ հայրենականին ևս գյուղն ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել, տվել 104 զոհ։
Բոլոր ժամանակներում հանուն Հայրենիքի մարտնչած անմահ հերոսների պատվին գյուղում հուշարձան է կանգնեցվել։
«Այսօր ամենացավալին այն է, որ չենք կարողանում մեր տղաների շիրիմներին այցելել, արժանի չեղանք նրանց անձնազոհությանը»,-հոգոց է քաշում մեր զրուցակիցը։
2023-ի սեպտեմբերի 19-ը սևով բացվեց արցախցիների համար։ Կատարվեց այն, ինչն անհնար էր պատկերացնել ամենադաժան երազում անգամ։ 9 ամսյա շրջափակումից հետո, անմարդկային հալածանքների միջով անցած արցախցիները բռնեցին գաղթի ճանապարհը… Ու հալածանքների նոր ալիքների մեջ հայտնված հազարավոր արցախցիներ այսօր էլ շարունակում են պայքարը հանուն արժանապատիվ կյանքի…
Խնապատը, ընդանուր առմամբ, իր գոյության ողջ ընթացքում 7 անգամ տեղափոխվել է, բայց նույն տարածաշրջանում։ Ներկայի բնակավայրում բնակչությունը սկսել է հաստատվել 1800-ականների վերջին, 1900-ականների սկզբներին։ Այն կրթական, մշակութային մեծ համբավ էր վայլեում, աչքի ընկում կազմակերպչական գործերով։ Հին ու նոր գյուղատեղիներում պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ և խաչքարեր, իսկ Վերին շենի տարածքում կանգուն մատուռ կա՝ թվագրված 1224 թվականով։ Նշեմ, որ հենց այստեղ՝ Վերին շենի տերտերի տանն է Ղազարոս Աղայանը գրել «Ճախարակը»։
Արցախում գյուղ չկար, որ վերջին մեկդարյա պատմության ընթացքում ենթարկված չլիներ բարբարոս ցեղերի ասպատակություններին։ Ավարառու ցեղերն անցել-գնացել են, իսկ հայ շինականի մուրճը կրկին զնգացել, օջախ է կառուցել…
«Սեպտեմբերի 19-ին դպրոցում դասերը դեռ ընթանում էին, երբ սկսվեց պատերազմը։ Մանկապարտեզի և դպրոցի երեխաներին իսկույն իջեցրեցինք ապաստարան։ Երբ իրավիճակը մի քիչ հանդատվեց մենք բարձրացանք դպրոցի տարածք, ծնողներն արդեն գալիս էին իրենց երեխաների հետևից։ Գյուղի վրա չէին կրակում, կրակում էին դիրքերի վրա, որոնք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էին, երևի մի քանի հազար արկ է գցել թշնամին։ Գյուղը դղրդում էր այդ ձայներից։ Երեխաներն ահավոր վախեցած էին։ Սեպտեմբերի 21-ին, երբ արդեն զինվորականները հրաման ստացան թողնել բնագիծը, 15 հոգանոց մեր խումբը գիշեր ու ցերեկ վերահսկում էր գյուղի տարածքը։ Բնակիչներին սեպտեմբերի 20-ին էինք տարհանել ավելի ապահով վայրեր, անգամ անկողնային հիվանդներին։ Չնայած վառելիքի բացակայությանը՝ նրանցից շատերը սեպտեմբերի 22-ին վերադարձավ գյուղ։ Սննդի, վառելիքի, էլէներգիայի, կապի բացակայությունը և այն, որ թշնամին ամեն վայրկյան կարող էր գյուղ մտնել, կրկին խուճապահար արեց մարդկանց։ Մյուս կողմից էլ արդեն աղմուկ էր բարձրացել, որ ռուս-խաղապահներն օդանավակայանից ավտոբուսներով մարդկանց տարհանում են։ Մարդիկ էլ չմնացին գյուղում։ Ով մեքենա չուներ՝ չկարողացավ անգամ օդանավակայանից գյուղ հասնել և անհրաժեշտ փաստաթղթերը վերցնել։ Երբ ռուս խաղապահների մեքենան մտավ գյուղ, մենք կանգնեցրինք այն՝ իմանալու գալու նպատակը։ Նրա կողքին նստած տեսնելով ադրբեջանցուն, հասկացանք՝ հետախուզություն է, չնայած ռուս վարորդը պնդում էր, որ բարձրանում են դիրքերից դիակներ հանեն։ Ես հո գիտեի, որ մենք դիրքերում դիակ չենք թողել։ Մի կերպ կարողացա զսպել մեր տղաների զայրույթը և կանխել հրաձգությունը»,-ասում է Շահրամանյանը։
Համայնքի ղեկավարը մինչև սեպտեմբերի 28-ը գյուղում էր։ Ասկերանի շրջանի Հայկազովի տեղամասում չարաբաստիկ պայթյունի հետևանքով մինուճար տղայից լուր չուներ… Հետո պիտի պարզվեր, որ հարյուրավոր երիտասարդների դաժան ճակատագրի արժանացածների շարքում էր Արմանը…
«Սեպտեմբերի 28-ին մի վերջին անգամ շրջել եմ գյուղում։ Այցելել նրա ամեն մի անկյունը։ Խոսել դարավոր պատմությունը ուսած մեր գյուղի սար ու ձորի հետ… Վերջում եկել՝ հրաժեշտ եմ տվել մեր հերոսներին, հայցել նրանց ներողամտությունը»,-ասում է Խնապատ համայնքի ղեկավարը։
Հեղինակ՝ Անահիտ Պետրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ