ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գլխավոր դերում» եղել է Փաշինյանը․ նրա գործողությունների հետևանքով հանդարտված հավաքից հետո բռնություններ են եղել, կիրառվել են հատուկ միջոցները․ Երանոսյանի պաշտպանը միջնորդեց հարցաքննել Փաշինյանին 03/01/2024 12:33 | Դատական ռեպորտաժներ
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակվեց Լևոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում հարցաքննվելիս նշել է, որ այն չի ընդունում, թե՛ իր, թե՛ ոստիկանության ծառայողների գործողությունները եղել են իրավաչափ և համարժեք՝ ստեղծված իրավիճակին։
«Ինչ վերաբերում է ապրիլի 22-ի դրվագին, ապա այդ օրը ես քիչ ավելի ուշ եմ գնացել Արղախի պողոտա։ Երբ հասա խաչմերուկ, արդեն բախում էր սկսվել զորքերի և ցուցարարների միջև։ Ես արգելել եմ որևէ մեկը հատուկ միջոց օգտագործի, կարծեմ՝ մեկ-երկու միջոց ես եմ օգտագործել, չգիտեմ՝ այլ մարդ օգտագործել է, թե ոչ։ Երբ արդեն ցուցարարները ցրվեցին, ինձ մոտ մեկ նռնակ էր մնացել, որը պետք չէր օգտագործել։ Ես և ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալն առանձնացանք, գնացինք դեպի Տեցի խաչմերուկ, ճանապարհի աջ հատվածում ինչ-որ ֆուտբոլի դաշտի նմանվող անմարդաբնակ վայր կար, այդ վայրում նետեցի նռնակը, որտեղ էլ այն պայթեց»,- նշել է Երանոսյանը։
Երանոսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանը դատավարական այս փուլը համարեց ավարտված։
Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը պնդեց ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը՝ պահանջելով դատարանում հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին։ Ըստ փաստաբանի՝ նրանց հարցաքննության դեպքում դատարանին կարող են ներկայացվել այնպիսի փաստեր, որոնք նշանակություն կունենան այս գործի ճիշտ լուծման համար։
Դատավորի հարցին՝ որն է միջնորդության նպատակը, ցուցմունքներով և հրապարակված տեսագրություններով պարզ են քաղաքացիների գործողությունները, պաշտպանը նշեց, որ նշված երեք անձանց դատարան հրավիրելու նպատակը ոչ թե քաղաքացիների գործողություններին գնահատական տալն է, այլ ոստիկանների գործողությունների պլանավորման վերաբերյալ հարցերը։ Մասնավորապես, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Օսիպյանը հրաման տալիս հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։
«Սա Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի մասով։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա դատարանում հետազոտված ապացույցներից ակնհայտ է, որ 2018 թվականի թե՛ ապրիլի 16-ի, թե՛ ապրիլի 23-ի իրադարձությունների ժամանակ, այսպես ասած, «գլխավոր դերում» եղել է Նիկոլ Փաշինյանը, որի որոշակի գործողությունների արդյունքում արդեն իսկ հանդարտված հավաքից հետո որոշակի բռնություններ են եղել, ինչի արդյունքում էլ կիրառվել են հատուկ միջոցները»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ հատկապես այս երեք անձի հարցաքննությունը էական լույս կսփռի։
Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։
Դատարանը ներկայացված միջնորդությունը մերժեց։ Պաշտպանության կողմը ժամանակ խնդրեց՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 7-ը։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:
Նշենք նաև, որ գործով տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից