ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ վրացին, ոչ իրանցին, ոչ էլ եվրոպական երկրի որևէ բնակիչ այդ սահմանից չի օգտվելու, ուրեմն, ո՞ւմ համար է, ադրբեջանցո՞ւ. թուրքագետ 03/01/2024 21:43 | Քաղաքական
Հայտարարությունը, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար՝ եղել է դեռ մեկ տարի առաջ։ Բայց այդ հարտարարությունից հետո, թե շուտով կբացվի, ոչ միայն չի բացվել, այլև սահմանի թուրքական կողմում որևէ աշխատանք չի կատարվել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայտարարությանը, թե չնայած այն հանգամանքին, որ իրենք կցանկանային բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ բոլորի համար, բայց այն ժամանակ, երբ պահը հասունացած կլինի։
Իսպիրյանի դիտարկմամբ՝ նույնիսկ եթե անգամ սահմանը բացվի՝ երկու երկրների հարաբերություններում դա որևէ բան չի փոխում։ «Այս ճանապարհով հայը չի կարող անցնել Թուրքիայի, թուրքն էլ՝ Հայաստանի սահմանը։ Հետևաբար, ինչ սահմանի բացման մասին է խոսքը, ով է անցնելու այդ ճանապարհով, ոչ վրացին, ոչ իրանցին, ոչ էլ եվրոպական երկրի որևէ բնակիչ այդ սահմանից չի օգտվելու, ուրեմն, ո՞ւմ համար է, ադրբեջանցո՞ւ»,- նշել է թուրքագետը։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ապա, ըստ նրա, շատ քիչ է հավանականությունը, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները ցանկություն կունենան այցելել Թուրքիա, և հակառակը, Արևմտյան Հայաստանում ճանապարհորդող զբեսաշրջիկը, իմանալով, որ սահմանը բացվել է, ցանկություն հայտնի այդ սահմանով անցնել Հայաստան։ Ընդ որում՝ եթե անգամ նման բան լինի, ի՞նչ է տալու դա, ոչինչ։
Նա ընդգծեց, որ իրականում շատ պարզ պետք է ասել, որ կա նախապայման, ինչի առկայությունը անընդհատ փորձ է արվում հերքել կամ լղոզել։ «Իրականում, թուրքական կողմը արդեն շատ պարզ հայտարարում է, որ կա նախապայման, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումն է, կկնքվի այդ համաձայնագիրը՝ սահմանը կբացվի։ Մինչև այդ՝ Թուրքիան պարբերաբար կխոսի Սահմանադրություն փոխելու, Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու և այլնի մասին։ Այսինքն՝ բացմաթիվ այլ նախապայմաններ կլինեն։
Թուրքագետի դիտարկմամբ՝ վերջո, ոչինչ չի խանգարում Թուրքիային մի օր բացել հայ-թուրքական սահմանը, իսկ հաջորդ օրը նորից փակել այն։ «Մենք բազմաթիվ անգամ ենք համոզվել, որ Թուրքիան և Ադրբեջանը վստահելի գործընկերներ չեն, ուստի ոչինչ չի խանգարում նրանց բացել, ապա հերթական անգամ ինչ -որ անհեթեթ պատճառ մոգոնել ու ասել, որ եթե, օրինակ, որևէ դասագրքից որևէ պարբերություն չհանվի, ապա սահմանը կրկին կփակենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ