ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջափակման մեջ էինք ընկել, բոլոր ճանապարհներին թշնամին դիրքավորվել էր․ անտառներով ենք փորձել դուրս գալ՝ շրջանցելով իրենց, բայց երկրորդ անգամը նկատել են ու սկսել կրակել․ աշխարհազորային 03/01/2024 13:55 | Ցեղասպանություն՝ Արցախում
Սեպտեմբերի 19-ին աշխարհազորային Սասուն Մուսայելյանն իրենց գյուղում՝ Խաչմաչում չէր, որ ադրբեջանցիները շփման գծի որոշ հատվածներով փորձում էին ներխուժել։ Դասակի հրամանատարի զանգից րոպեներ անց ոտքով ճանապարհ է ընկել հարևան Մսմնայից դեպի Խաչմաչ։ Ութ կմ անցնելով՝ հասել է գյուղ, զինվորական համազգեստը հագել, զենքը ստացել ու սպասել հրամանի։
«Զենքը ստանալուց հետո կազմ, պատրաստ սպասում էինք․ գիտեինք, որ ուր որ է մեր ուղղությամբ էլ են հարձակվելու։ 10 րոպե չէր անցել, որ սկսեցին խփել․ առաջին ռումբերը գցեցին հրամանատարական կետի վրա, որը գյուղի ծայրամասում էր։ Մենք անմիջապես իջանք գյուղի ներքևի մասը՝ մայրուղու մոտ։ Պաշտպանական երկրորդ գիծը մայրուղուց մի քիչ վերևով էր անցնում։ Սկզբում չորս հոգով էինք, երկու-երկու դիրքավորվեցինք, բայց ոչ թե խրամատում, այլ մի քիչ հեռու։ Խրամատ մտնելն անհնար էր, կարկուտ էին թափում խրամատների վրա․ թփերի, ծառերի հետևում էինք կուչ գալիս, որ շատ տեսանելի չլինենք։ Իրենք՝ ադրբեջանցիները, խումբ-խումբ էին դուրս գալիս․ անտառների միջից՝ տարբեր կողմերից 40-50 հոգով գալիս էին դեպի մեզ։ Իհարկե, ընթացքում մենք էլ շատացանք․ մեր գյուղացիներն էլ, հարևան գյուղերից էլ տարբեր տարիքի տղամարդիկ զենքերը վերցրած եկան, անգամ պապիկներ կային, բայց թշնամու ուժերի համեմատ մենք էնքան քիչ էինք․․․»,-
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է հայրենի գյուղի ինքնապաշտպանության մասնակից Սասունը։
Մինչև երեկոյան ժամը 9-ն աշխարհազորայիններով ու կամավորականներով պահում են գյուղը։ Երբ մութն ընկնում է, զինամթերքն էլ համարյա սպառվել էր, տղաները ստիպված են լինում նահանջել։
«Որ մութն ընկնում է, արդեն մեկս մյուսի հետ կապն էլ ենք կորցնում․ չգիտեինք՝ ով որտեղ է։ Ոչ գիշերային տեսանելիության սարք կար, ոչ կապի որևէ միջոց, լրիվ իրարից կտրված էինք։ Որ կապ լիներ, գոնե կկարողանայինք «սնարյադ», փամփուշտ ուզել, մի քանի հոգի կգային օգնության․․․ Ոչ բանակի հետ, ոչ անգամ մեր հրամանատարի հետ կապ կար։ Ում խելքն ինչպես կտրում էր, էնպես էլ անում էր․․․ Իսկ որ մութն ընկավ, արդեն նաև գյուղին սկսեցին խփել․ ռմբակոծում էին անմիջապես գյուղի կենտրոնը»,-պատմում է պատերազմի դժոխքի միջով անցած մեր զրուցակիցը։
Փոխհրաձգությունը դադարում է, երբ մերոնք համոզվում են, որ դիմադրելու ռեսուրս չկա այլևս։ Գյուղի բնակչությունն արդեն տարհանվել էր․ մնացել էին 15 հոգի՝ աշխարհազորայիններ ու կամավորականներ։ Անտառներով տղաները դուրս են գալիս Կարմիր գյուղ։ Առավոտյան լուսաբացին որոշում են Քռասնիով դեպի Ստեփանակերտ շարժվել, բայց պարզում են, որ այդ ճանապարհն էլ են փակել արդեն ադրբեջանցիները։
«Իջնում ենք դեպի Քռասնի, տեսնում գյուղից մի 300 մետր ներքև՝ հենց ճանապարհի վրա ադրբեջանցիները «պոստ» են դրել։ Հետ ենք դառնում նորից, բայց այնպես, որ չեն նկատում մեզ։ Ճանապարհին մի անգամ էլ ենք գալիս դեմ լինում իրենց զինվորներին, այ էդտեղ արդեն նկատում են ու սկսում կրակել։ Մեզ գցում ենք էդ ձորերն ու չգիտեմ, թե ոնց՝ ողջ մնում։ Դեպի «Բովուրխան» ենք արդեն գնում, որ էնտեղով դուրս գանք։ Մի քանի ժամ բարձրանում ենք էդ ժայռերով, ու որ տեղ ենք հասնում, մի աման ջուր ենք գտնում «Բովուրխան»-ի աշտարակի մոտ (ժպտում է, -խմբ․)։ Մի-մի կում խմում ենք, մոտավոր հասկանում, թե որ ուղղությամբ պետք է գնանք, որ Մալիբեյլու (Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս,-խմբ․) հասնենք։ Կարմիր գյուղից դուրս գալուց հետո 12 ժամ անց մի կերպ հասնում ենք Մալիբեյլու»,-հիշում էՍասունը։
Շրջափակումից դուրս գալ գուցե և չհաջողվեր ոչ Սասունին, ոչ էլ մարտական ընկերներին, եթե տարածքին որոշ չափով ծանոթ չլինեին։ Կատակում է՝ անտառներն են փրկել իրենց՝ հայրենի անտառները․․․
Սասունը դժվարանում է կանխատեսել, թե ինչքան կկարողանային առանց զորքի, զենք-զինամթերքի համալրման ու 9-ամյա պաշարումից հետո դիմակայել ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներին, բայց կարծում է, որ կապի առկայության դեպքում, պաշտպանությունը համակարգելու հնարավորության դեպքում փոքր ինչ այլ իրավիճակ կլիներ այսօր․․․
Հիշեցնենք, որ պաշարված Արցախի վրա հարձակվելու առաջին իսկ րոպեներից Ադրբեջանը շարքից հանել է կապի բոլոր միջոցները․ նրանց հրետանին առաջին քայլով հեռախոսային, ինտերնետային կայաններն է հողին հավասարեցրել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ