ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե դանակը ոսկորին հասավ՝ մենք բոլորս պոնտենցիալ հանցագործ ենք, ամեն մարդ իր տունը կպահի. Կոնդի բնակիչները պահանջում են հանդիպում Ավինյանի հետ (տեսանյութ) 03/01/2024 15:03 | ԼՐԱՀՈՍ
Կոնդի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նրանց պնդմամբ՝ ընտրություններից առաջ Ավինյանը խոստացել է անհատույց տրամադրել իրենց տների սեփականության նոր վկայականները՝ բնակելի տարածքների ճշգրտված տվյալներով, մինչդեռ 2023 թ-ի դեկտեմբերին ավագանու կայացրած որոշմամբ բնակիչները պետք է վճարեն իրենց սեփականության հանդիսացող տարածքների կադաստրային արժեքի 2 տոկոսը։
Բնակիչները հիշեցնում էին նաև, որ կառավարությունը 52 մլն դրամ էր հատկացրել պետբյուջեից, որպեսզի իրենց տարածքների ներքին և արտաքին չափագրումները կատարվեն։
«Փաստինֆոյի» հարցին, թե արդյոք փաստաթղթերի չտրամադրումը կապված է Կոնդն իրացման գոտի դարձնելու հետ՝ Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը հայտնեց, որ նախ ծրագրի երկրորդ փուլը դեռ տեղի չի ունեցել, , մյուս կողմից էլ, քանի դեռ իրենց փաստաթղթերը իրենց չեն տվել՝ թույլ չեն տալու, որ որևէ ծրագիր իրականացվի։
«Էդ ծրագում էլ աբսուրդ բաներ կան։ Մինչև մեր փաստաթղթերը չտան՝ որևէ մեկը Կոնդ չի մտնի, իրենք թող չշփոթեն, մենք ոչ Հյուսիսային պողոտա ենք, ոչ էլ՝ Ֆիրդուս, մենք՝ կոնդենցիներով համախմբված ենք, եթե դանակը ոսկորին հասավ՝ բոլորս պոնտենցիալ հանցագործ ենք, ամեն մարդ իր տունը կպահի, ընդ որում, եթե յուրաքանչյուր քաղաքացի իր տունը պահեց, երկիրն էլ կպահի»,- նշել է բնակչուհին։
Մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ կոնդի տների մեծամասնությունը հողից ու քարից տներ են ու 1.5 մետրոնց պատեր ունեն։ «Նախկինում, որ չափագրել են՝ չափել են ներսից՝ ներս։ Ըստ օդում պտտվող լուրերի՝ իշխանավորներն արդեն այն ժամանակ մի քանի հազար քառակուսի տարածք են ունեցել, դրա համար էլ իրական չափերից փոքր թվերով են չափագրել։
Մեր տները հին են, ու տրամաբական կլիներ, որ մեր գույքահարկը տարիների ընթացքում նվազեր, բայց հեղափոխությունից առաջ իմ տան գույքահարկը եղել է 27 հազար դրամ, հիմա դարձել է 130 հազար, այս տարի 139 հազար պիտի վճարեմ, իսկ հաջորդ տարի մոտավորապես 400 հազար դրամ, թոշակառու մարդ եմ, 400 հազար ո՞նց վճարեմ։ Ինձ ծանուցում է եղել այն մասին, որ նախկին 470 քառակուսի մետրի փոխարեն նոր չափագրման արդյունքում հիմա 512 քառակուսի մետր է դարձել, նոր վկայականը ստանալու համար ես պետք է վճարեմ 1 մլն 400 հազար դրամ, բայց ես ինչի համար պիտի վճարեմ, բարեխիղճ վճարել եմ հարկերը, ո՞նց եմ հիմա մուծելու, իմ թոշակով էդ էդքան գումար որտեղի՞ց եմ վճարելու»։
Ակցիայի ընթացքում բնակիչներից մի քանիսը բարձրացան քաղաքապետարան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ակնկալիքով, բայց պարզվել էր, որ նրանց այնտեղ սպասում էր միայն նամակների բաժնի աշխատակիցը։ Բնակիչները հրաժարվել էին նրան ներկայացնել իրենց պահանջները։
Կոնդեցիները Երևանի ավագանու «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ զրույցում պահանջեցին ավագանու արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել իրենց հարցը։
«Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Տիգրան Անինյանը հետ հանդիպում կազմակերպելու խոստումից հետո, բանկիչները որոշեցին սպասել մինչև հաջորդ հինգշաբթի, եթե հանդիպումը չկայանա՝ բնակիչները շարունակելու են իրենց պայքարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ