ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վաստակավոր ուսուցիչ եմ. երբեք չեմ պատկերացրել, որ իմ վրա որևէ մեկը մատ թափ կտա ու կասի՝ դեռ կտեսնեք». Նաիրի Զարյան դպրոցում մթնոլորտը շարունակում է լարված մնալ 02/29/2024 20:28 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում մթնոլորտը շարունակում է բավականին լարված մնալ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ուսուցիչների ու աշակերտները բողոքի պատճառը տնօրենի ոչ իրավաչափ գործողություններն են։
Այսօր եւս որոշ դասարանների աշակերտներ չեն ներկայացել դասերին, իսկ մի շարք այլ դասարանների աշակերտներ՝ մասամբ։
Դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր դպրոցում կատարած շրջայցի ընթացքում դատարկ դասասենյակները բավական շատ են եղել։ «Երբ դասղեկներին հանձնարարված էր ճշտել, թե ինչու են բացակա երեխաները՝ ծնողները նշել են, որ դա իրենց որոշումն է եղել, անհանգիստ են և այդ պատճառով էլ երեխաներին չեն ուղարկել»։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ դպրոցից աշխատանքի ազատման դիմում գրած 3 փոխտնօրենները, որոնց թվում է նաեւ ինքը՝ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի մոտ տեղի ունեցած քննարկմանը պնդել են, որ թույլ չեն տալու որևէ բան ի վնաս դպրոցի, ի վնաս աշակերտի տեղի ունենա։
Բայց, հաջորդ օրը, երբ պետք է տեղի ունենար մանկավարժական խորհրդի նիստը, դպրոցում դիմավորել են ոստիկաններով։ «Կարմիր գիծը հատեցին այն ժամանակ, երբ մեր դպրոցի աշակետների, ուսուցիչների հետ պետք է հարաբերվեի ոստիկանների ներկայությամբ, դա անթույլատրելի էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գ. Գրիգորյանը՝ ավելացնելով. «35 տարի աշխատում եմ այս դպրոցում, վաստակավոր ուսուցչուհի եմ, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է այնպես լինի, որ իմ հարազատ կրթօջախ մտնեմ ոստիկանի ուղեկցությամբ։ Թեև ոստիկանները հետո պարզաբանեցին, որ անչափահասների համար են այստեղ, բայց ամեն դեպքում՝ իրավիճակը նորմալ չէր։ Ավելին, երբեք չեմ պատկերացրել, որ որևէ մեկը մեզ վրա մատ թափ կտա ու կասի՝ դե դուք դեռ կտեսնեք»։
Այնուամենայնիվ, անգամ այդքանից հետո, երբ աշակերտների վրդովմունքը նկատելի էր, դպրոցի տնօրենի գործողությունների դեմ բողոքող մանկավարժները, փորձել են երեխաներին հրավիրել դասասենյակներ, շարունակել դասապրոցեսը։ «Մենք չենք ուզում, որ նման լարված մթնոլորտ լինի։ Մեր ազատման դիմումների իմաստը եղել է այն, որ կառուցողական մթնոլորտում քննարկենք և լուծում գտնենք իրավիճակին»,- նշեց տիկին Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ անձնական խնդիրներ տնօրենի հետ չունեն ու միակ խնդիրը տնօրենի ոչ կառուցողական աշխատանքի հետ է կապված։
«Բայց ես փաստում եմ, որ, այո՛, չարաշահումներ կան։ Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել և այդ ստուգումների արդյունքում խմբակների, դասաժամերի հետ կապված չարաշահումներ են արձանագրվել։ Պարզվել է, որ դրանք չեն անցկացվել»,- նշեց դպրոցի փոխտնօրենը՝ ավելացնելով, որ իրենց վրա ճնշումներ կան, թույլ չեն տալիս աշխատել հանգիստ մթնոլորտում։
«Մենք չենք ուզում և չենք կարող որևէ սխալ կամ ապօրինությունների մեջ մասնակից լինել։ Մենք չենք ուզում խոսել և փաստել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։ Մինչդեռ, մեզ հորդորվել է, որ երեխաներին տեղյակ պահենք, որ իրենք մասնակցել են խմբակների աշխատանքներին»,- պարզաբանեց Գ.Գրիգորյանը։
Հարցին, թե որքանով են իրականությանն համապատասխանում լուրերը, թե փոխտնօրեններին պարտադրել են իրեց վրա վերցնել չարաշահումները՝ նա նշեց, նման բան ուղիղ չի ասվել։
«Բայց երբ դու ստիպված ես որևէ բան ոչ ճիշտ մեկնաբանել կամ պարտադրել, որ ինչ-որ բաներ այլ կերպ մեկնաբանեն՝ ինքնըստինքնյան, այդպես է դառնում։ Ավելին, դպրոցում բարոյական մթնոլորտի հետ կապված խնդիրներ կան։ Մենք որևէ կերպ միտում չունենք լարված մթնոլորտ ստեղծելու, բայց երբ մենք մտնում ենք դպրոց ու տեսնում ենք, որ տեխնոլոգիայի ուսուցչուհի Գայանե Ղազարյանը փորձում է կարգավորել դասացուցակները, դուրս է հանում ուսուցիչներին և հարցադրումներ է անում, թե՝ «դուք ո՞ր թիմից եք, մենք հաղթելու ենք»։ Սա արդեն ապակայունացնում է դպրոցը, կազմաքանդում է վերջնականապես մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը, որը չի կարող չանդրադառնալ երեխաների վրա։ Այսօր մենք շատ մտահոգ ենք մեր երեխաների բացակայության համար, մեզ անհանգստացնում է, թե ինչու երեխաները դպրոցում չեն ու ինչու դասապրոցեսը նորմալ չի ընթանում»,- նշեց մտահոգ մանկավարժը։
Հարցին, թե արդյոք այսօր տնօրենը փորձել է զրուցել ազատման դիմում գրած փոխտնօրենների հետ և կանսենսուսի գալ՝ փոխտնօրենը պատասխանեց, որ դպրոցի տնօրենին այս տեսել է դպրոցի միջանցքում, երբ ոստիկանության հետ շրջում էին դպրոցում եւ նրա պահվածքը արհամարհական կարող է բնութագրել։
Գրիգորյանը նաև հայտնեց, որ ազատման դիմում ներկայացրած փոխտնօրենները հետ չեն վերցրել դիմումները, սակայն շարունակում են աշխատել։ «Մեզ ասել են, որ մենք պետք է շարունակենք աշխատել մինչև մեկ ամիս։ Երեկ, երբ քաղաքապետարանից մարդիկ էին եկել, նորից հորդորել են շարունաել աշխատել, կարգուկանոն հաստատել, ապակայունացած վիճակը հարթել, բայց մենք փաստեցինք, որ սա միայն մեր գործառույթը չէ, նաև դպրոցի տնօրենը պետք է երեխաներին հորդորի, որ դասապրոցեսը չխաթարվի։ Նա ևս պետք է մեզ հետ լինի այդ ընթացքում, բայց մենք միջանցքներում մենակ էինք, տնօրենը դուրս չի եկել աշխատասենյակից։
Հենց նրա այս պահվածքի պատճառով ենք մենք փակուղում հայտնվել։ Սա նույնպես տնօրենի ոչ կառուցողական աշխատանքի և հարցերին լուծում չտալու պահվածքի հետևանք է»,- արձանագրեց փոխտնօրենը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե տնօրենը փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հովանավորյալն է՝ Գրիգորյանը պատասխանեց, որ այդ խոսակցությունները չի կարող փաստել, համարել իրական, կամ ոչ իրական։
«Ես վստահում եմ այն մարմիններին, որոնք պետք է գնահատական տան այս իրավիճակին, կարծում եմ, նրանք համապատասխան լուծում կտան»։
Հիշեցնենք, որ նախօրեին դպրոցում իրավիճակը լարվել էր, աշակերտները դասադուլ էին անում, ու պահանջում էին տնօրենի՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։
Իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ կրթության տեսչական մարմինը դպրոցում չարաշահումներ էր հայտնաբերել, որից հետո 3 փոխտնօրենները ազատման դիմում էին գրել։ Դպրոցի տնօրենն էլ երեկ ոստիկաններ էր հրավիրել դպրոց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ