ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա այն չի ազդելու նրանց կարգավիճակի վրա․ դա անհրաժեշտ է արձանագրել անձնագիր ստանալիս՝ համապատասխան ներդիրով․ Ալավերդյան 02/29/2024 14:00 | ԼՐԱՀՈՍ
Արցախցի մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ անկախ այն հանգամանքից՝ կընդունեն ՀՀ քաղաքացիություն, թե՝ ոչ, կստանան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, թե՝ ոչ, նրանք փաստացի մնում են բռնի տեղահանված։ Այդ վստահությունն ունենալու համար նրանք պետք է իրենց ձեռքում ունենան փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված, հաստատված, կնքված։ Արձագանքելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մտահոգություններին՝ կապված ՀՀ քաղաքացիություն ընդունել-չընդունելու հետ, ասում է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Մարդիկ ունեն հիմնավոր կասկածներ, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում կարող է զրկվեն բռնի տեղահանվածի՝ պայմանականորեն ասած կարգավիճակից՝ դրանից բխող հետևանքներով։ Այսինքն, մարդիկ նաև մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում նաև կնվազի Ադրբեջանի իրավական և քաղաքական պատասխանատվությունը Արցախում իրականացրած ցեղասպանական գործողության հարցում։ Նախ՝ շեշտեմ, որ 1951թ․ ընդունված «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիայի համաձայն՝ որևէ մեկը, անկախ այն բանից կստանա քաղաքացիություն, թե ոչ, չի կարող զրկվել վերադարձի ու իր՝ այնտեղ թողած սեփականության հանդեպ ունեցած իրավունքներից։ Այդուհանդերձ, բռնի տեղահանաված մեր հայրենակիցների մտավախություններն անհիմն չեն։ 2023թ․ հոկտեմբերի 26-ի «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1864-Ն որոշման մեջ ՆԳՆ-ին կարգադրվում է կազմել փախստականների շտեմարան, մինչդեռ անհրաժեշտ է կազմել բռնի տեղահանվածների շտեմարան, որը կներառի նաև փախստականներին։ Նկատենք, որ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական գործողության հետևանքով բռնի տեղահանված ոչ բոլոր մեր հայրենակիցներն են փախստականի կարգավիճակ ստացել կամ ստանալու։ Քանի որ ՀՀ կառավարությունը որոշել է Արցախի մեր հայրենակիցներին զրկել քաղաքացիությունից, ինչը հակաօրինական է, քանի որ քաղաքացիությունից զրկելն արվում է օրենքում նշված հիմքերով, իսկ տվյալ դեպքում արվել է անհիմն և ՀՀ կառավարության որոշումով, հետո հայտարարվել է, որ կարող են դիմել ու նորից ստանալ ՀՀ քաղաքացիություն, մարդիկ շփոթմունքի մեջ են ընկել և լուրջ մտավախություններ ունեն, որ այդ հորդորին ընդառաջ գնալու և ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում բռնի տեղահանվածի վիճակից ու պահանջատիրությունից են զրկվելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնում է փորձագետը։
Որպեսզի այդ անորոշության ու անվստահության մթնոլորտը ցրվի, Ալավերդյանն առաջարկում է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքացիության մասին փաստող նոր անձնագիր տալու, Արցախի հաշվառումից հանելու դեպքում պարտադիր անձնագրի հետ մեկտեղ տալ նաև ներդիր, որտեղ արձանագրված կլինի, որ վերջիններս իրենց հաշվառման հասցեներից հանվում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելու պատճառով։ Երկրորդ տարբերակը, ըստ նրա, դա պաշտոնապես արձանագրելն է։
«1990-ականներին Բաքվից ու Սումգայիթից մոտ 360 հազար փախստական ենք ընդունել Հայաստանում և այդպես ենք կարողացել հնարավորինս կանոնակարգել հարաբերությունները նրանց ու պետական մարմինների միջև, վստահության մթնոլորտ ստեղծել։ Եթե մարդիկ անձնագրի հետ ստանան նման ներդիր, հանգիստ կլինեն։ Բայց այդ ներդիրը պետք է ՀՀ կառավարության որոշման հիմքով տրվի, այսինքն՝ բարձր մակարդակով պետք է ֆիքսվի, որ նրանք բռնի տեղահանված են, և թե՛ պետական ինստիտուտների տվյալների բազայում դրա առկայությունը, թե՛ բռնի տեղահանվածների ձեռքում նույնական փաստաթուղթը շատ կարևոր է։ Այն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացուն են հաշվառումից հանում ու մեկ այլ հասցեում գրանցում, չի կարելի բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեպքում անել։ Ավելին, նրանց հետ աշխատող պաշտոնյաները մշտապես պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն ցեղասպանություն վերապրած հայրենակիցների հետ։ Եվ այն դեպքերում, երբ որևէ պաշտոնյա բռնի տեղահանվածին ասի, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում զրկվելու է աջակցություններից, մեր այդ հայրենակիցները կարող են հանել այդ ներդիրը և ապացուցել, որ նա սխալվում է»,-ասում է Ալավերդյանն ու ավելացնում՝ հանրամատչելի ձևով թե՛ բռնի տեղահանվածները, թե՛ նրանց հետ առնչվող պետական մարմինների աշխատակիցները հիմնականում տեղեկացված չեն կարգավորումների վերաբերյալ․
«2023թ․ հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը արագ ընդունեց որոշում, բայց անցել է հինգ ամիս, դեռևս չունենք որևէ ուղեցույց, չկա մեկ փաստաթուղթ, որտեղ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներն ու հնարավորությունները հստակ ու հասկանալի ձևով ներկայացված կլինեն։ Հունվարի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մենք նման առաջարկ ենք ներկայացրել և սպասնում ենք արձագանքի»։
Ալավերդյանը ցավով է նկատում, որ ՀՀ կառավարությունն իր քայլերը մշակելիս անտեսում է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ցեղասպանություն են վերապրել, և մինչ օրս չկա որևէ իրավական ակտ, որում ամրագրված կլինի, որ Արցախում Ադրբեջանի իրականացրածը ցեղասպանություն է, քանի որ պարունակում է մարդկության դեպ հանցագործության բոլոր հատկանիշները։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից