ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրանիկ Վերանյանի գործը չորրորդ անգամ է դատարանից դատարան տեղափոխվում․ ընդդատության հարցը կլուծվի Վճռաբեկ դատարանի որոշմամբ 02/28/2024 21:34 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով ավելի քան 2,5 տարի տևած քննությունը նորից կսկսվի․արդեն չորրորդ անգամ գործը դատարանից դատարան է ուղարկվում, ընդ որում՝ արդեն երկրորդ անգամ գտնվելով դատաքննության փուլում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործն ի սկզբանե՝ դեռևս 2021թ․ հունիսի 1-ին գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում, ապա, տուժողների միջնորդությունը և կողմերի դիրքորոշումը հաշվի առնելով, գործը դեռևս նախապատրաստական փուլում ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից հետո գործը վերամակագրվեց դատավոր Դավիթ Բալայանին։ Հետագայում՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթում գտնվել է ավելի քան վեց ամիս, կրկին հասել դատաքննության փուլ, հրապարակվել էր մեղադրական եզրակացությունը, սահմանվել՝ ապացույցների հետազոտման հաջորդականություն։ Գործի քննությունը, սակայն, այս դատարանում ևս չհանգուցալուծվեց։ Պարզվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, տվյալ հոդվածը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ այն դեպքերի «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով», մինչդեռ, Վերանյանին առաջադրված մեղադրանքում շահադիտական դրդման և բռնության նկարագրություն, ըստ դատարանի, առկա չէ։
Փետրվարի 16-ին կայացած նիստի ընթացքում դատարանը որոշել է գործն ըստ ընդդատության կրկին ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հետագա քննության։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը կրկին մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին, որը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։
Փաստացի, շուտով կլրանա երեք տարին, ինչ գործը դատարանում է, սակայն սայլը տեղից չի շարժվում, քանի որ դատաքննության փուլում գտնվող գործով կա՛մ դատավորի լիազորություն է դադարեցվում, կա՛մ օրենսդրական փոփոխություն իրականացվում։
Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ 2020թ․ հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։
Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։
Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ սեփական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչը հետագայում փոխվել է։ Այժմ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից