ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը նաեւ դե յուրե կսառեցնենք, եթե կազմակերպությունը շարունակի չկատարել իր պարտավերությունները ՀՀ-ի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) 02/28/2024 19:28 | Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես հավանական է համարել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը դե յուրե սառեցնելը։
«Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Մեր կարծիքով, այդ հարցի պատասխանի բացակայությունը մինչև հիմա սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար»։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու հայտարարությանը վերաբերող հարցին։ Պատգամավորն ընդգծեց, որ մենք գործ ունենք ռազմաքաղաքական միավորի հետ, որին միացել ենք ռազմաքաղաքական պայմանագրով, որը վավերացվել է խորհրդարանում և միջազգային պայմանագրերի մասին օրենքի հիման վրա։ «Առնվազն կասեցումը պետք է հիմնավորված լինի, փաստաթղթավորված լինի, խորհրդարանն էլ պետք է տեղյակ լինի դրա մասին, այս ամբողջ պրոցեդուրան կատարվե՞լ է, արդյոք Հայաստանը որևէ քայլ արե՞լ է ՀԱՊԿ-ում հստակություն մտցնելու, կա՞ բանակցային պրոցես, թե խռովված երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն և սպասում ենք հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ սահմաններին»։
Փաշինյանը հիշեցրեց, որ հարցն այն էր, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Հարցը ծագել է 2021 թ-ի մայիսի, նոյեմբերի, և 2022 թ-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո։
«ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են իրադրությանը գնահատական տալ, ինչը առաջացրել է այս իրավիճակը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում մեր գործունեության սառեցման մասին հայտարարությանը, դա նշանակում է, որ մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն 1 տարի։ Մենք ՀԱՊԿ-ի միջոցառումներին տևական ժամանակ է չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում որոշումների կայացումը չենք արգելափակում, բայց և չենք մասնակցում, որովհետև չունենք այն հարցի պատըասխանը, թե ինչու պետք է մասնակցենք»։
Նա ընդգծեց, որ հայկական կողմում գիտեն այդ հարցի պատասխանը և առաջարկում են այդ հարցի լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել և հաստատել պատասխանը։
«ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չի, որ մենք գնանք բողոքենք, մենք կազմակերպության լիարժեք անդամ ենք ու մեր ձայնը չի լսվում, մենք հո ՀԱՊԿ-ում դիտորդ կամ հյուր չենք, լիիրավ անդամ ենք։ Ես այս ամբիոնից ասել եմ, որ ՀԱՊԿ-ը՝ փոխանակ կատարելու իր՝ ՀՀ-ի նկատմամբ պարտավորությունները անվտանգային ոլորտում՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար և այդ դիրքրոշումը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը։ Այս սպառնալիքի բերումով ՀԱՊԿ-ը՝ ի հեճուկս սեփական պարտավորությունների, անում է ուղիղ հակառակը, հիմա մենք դե-ֆակտո սառեցրել ենք մեր անդամակցությունը, բայց եթե այս պրոցեսը շարունակվի՝ դե յուրե էլ պետք է սառեցնենք»,- ընդգծել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի