ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկել է «Աջակցություն Արցախից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագիրը 02/28/2024 16:33 | ԼՐԱՀՈՍ
Ճապոնիան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում մեկնարկում է 2,9 մլն ԱՄՆ դոլարի նոր ծրագիր՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով»:
Ստորագրման արարողությունը նախագահել է Ն․Գ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Բացման խոսքում պարոն Խաչատրյանը, ով համակարգում է փախստականների կարիքների հասցեագրման աշխատանքները, ընդգծեց փախստականներին աջակցելու Հայաստանի կառավարության կարևոր նախաձեռնությունները. «Մենք շարունակելու ենք մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը: Այդ նպատակով հոկտեմբեր ամսից սկսած արդեն իսկ Կառավարությունն իրականացրել է փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովմանն ուղղված գործուն միջոցառումներ։ Բացի այդ՝ մատչելի բնակարանային ապահովման, ինչպես նաև զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը մեր առաջնային անելիքներից է»։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին շեշտել է Ճապոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ ասելով, որ «Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է Հայաստանի կողքին լինել պատմության այս դժվարին պահին և այս օգնությունն է տրամադրում Հայաստանին՝ մարտահրավերները հաղթահարելու համար»։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը ֆինանսական աջակցության համար և և բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ արդյունավետ գործընկերությունը բոլոր մակարդակներում։ «Փախստականների և հյուրընկալող համայնքների դիմակայունության ամրապնդումը, կայուն լուծումների ապահովումը, նոր աշխատատեղերի և ապրուստի հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության պայմանների ապահովումը առաջնահերթություն է ՄԱԶԾ-ի համար»,- նշել է տիկին Նացվլիշվիլին։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ, ստորագրեցին ծրագրային փաստաթղթերը՝ նշանավորելով նոր նախաձեռնության մեկնարկը։
Ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ-ն կնպաստի փախստականների և տեղի բնակչության միջև երկխոսությանը և վստահության ամրապնդմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երիտասարդներին, կբարելավի հյուրընկալող համայնքներում փախստականների համար հիմնական ծառայությունների որակը և կենսապայմանների մատչելիությունը, կաջակցի առաջնային բուժհաստատություններին ՝ հաշվի առնելով կարիքները, կապահովի կանաչ էներգիայի հասանելիություն արտակարգ իրավիճակներում, և հյուրընկալող համայնքներում կհիմնի ջրի պահպանման և բաշխման ենթակառուցվածքներ՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող ջրային պաշարները խնայողաբար օգտագործելու և գյուղատնտեսությամբ զբաղվող տնային տնտեսությունների եկամուտներն ավելացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ