ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին 02/28/2024 12:15 | ԼՐԱՀՈՍ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր Համդի Ուլուկայան: ԱՄՆ-ում բնակվող ձեռներեցն աշխարհին հայտնի է դարձել ինչպես իր հաջող բիզնես նախաձեռնություններով, այնպես էլ ոգեշնչող բարեգործական աշխատանքով: Այժմ միանալով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մյուս հեղինակավոր անդամներին՝ Ուլուկայան կմասնակցի «Ավրորայի» հերոսների եւ մրցանակի դափնեկրի ընտրությանը:
«Համդին մարմնավորում է «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» առանցքային գաղափարը: Նա զգալի ներդրում ունի ողջ աշխարհում իր կատարած աշխատանքով, գաղափարներով եւ բարեգործությամբ», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Մենք երախտապարտ ենք Համդիին իր գործադրած մեծագույն ջանքերի համար եւ սպասում ենք նրա ակտիվ մասնակցությանը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքներում»:
2007 թ. Համդի Ուլուկայան Միացյալ Նահանգներում հիմնեց «Չոբանի» ապրանքանիշը: Առաջին յոգուրտը վաճառելուց հինգ տարի անց «Չոբանին» արդեն միլիարդ դոլար արժողությամբ ապրանքանիշ էր, եւ այսօր այն ԱՄՆ-ում յոգուրտի վաճառքի ցուցանիշով առաջին տեղում է: Որպես սննդի արտադրության ոլորտի առաջատար՝ իր բիզնեսը զարգացնելիս Ուլուկայան որդեգրեց բարեգործական մոտեցում: Միայն 2020-2021 թթ. ընկերությունը նվիրաբերել է 10.5 միլիոն ապրանք՝ հանուն Ամերիկայում պարենային անվտանգության: Այն նաեւ սատարում է 17 միլիոն ամերիկացի երեխաների շրջանում սովի վերացմանն ուղղված ռազմավարությանը:
«Համդի Ուլուկայան ոչ միայն կայացած ձեռներեց է եւ գործարար առաջնորդ, այլեւ փախստականների եւ տեղահանվածների շահերի մեծ ջատագով, որը հսկայական ազդեցություն է թողել ուրիշների կյանքի վրա: Մենք ուրախ ենք ողջունել նրան Ընտրող հանձնաժողովի կազմում», - ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Համդին իր փորձառությամբ եւ գաղափարներով մեծ նպաստ կբերի «Ավրորա» մրցանակին՝ խթանելով վերջինիս կարողությունները՝ ընդլայնելու իր ազդեցությունը եւ օգնության ձեռք մեկնելու առավել կարիքի մեջ գտնվողներին»:
Ուլուկայան հայտնի է իր աշխատակիցների հանդեպ հոգատար քաղաքականությամբ, այդ թվում՝ իր աշխատակիցների համար շահույթի բաշխման եւ վճարովի ծնողական արձակուրդի նորարարական ծրագրերի ներդրմամբ, ինչպես նաեւ ժամավճարի մրցակցային բարձրացմամբ, որը գերազանցում է դաշնային մակարդակը: Դառնալով փախստականներին աշխատանքի ընդունել քարոզող շարժման առաջատարը՝ 2016 թ. նա ստեղծեց Tent Partnership for Refugees հիմնադրամը: Այն մոբիլիզացնում է գործարար համայնքը՝ կապ ստեղծելու փախստականների հետ աշխատանքի համար:
«Ինձ համար պատիվ է միանալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին եւ օգնել մերօրյա հերոսներին ընդլայնելու իրենց գործունեությունն ամբողջ աշխարհում. նրանց, ովքեր վտանգում են սեփական անձը՝ դիմակայելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին», - նշեց «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր Համդի Ուլուկայան: ««Ավրորան» ճանաչում է մեկ անհատի ուժն ու ազդեցությունն աշխարհի վրա, եւ ես անհամբեր եմ՝ միանալու այս հեղինակավոր խմբին՝ միասին բացահայտելու եւ աշխարհին ցույց տալու անհայտ հերոսների մարդասիրական խիզախ աշխատանքը»:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը: Իր ստեղծումից ի վեր (2015 թ.) այն լույս է սփռում աշխարհի մի շարք ամենահրատապ եւ անտեսված ճգնաժամերի վրա: 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդների անունները հայտարարվեցին 2023 թ. սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Դրանք տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Մարդասիրության ոլորտի առաջատարները կհավաքվեն՝ քննարկելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները: Կհայտարարվի նաեւ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը: Իր ստեղծումից ի վեր (2015 թ.) այն լույս է սփռում աշխարհի մի շարք ամենահրատապ եւ անտեսված ճգնաժամերի վրա: 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդ 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվեցին 2023 թ. սեպտեմբերի 18-ին «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում Նյու Յորքում.
Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը խիզախորեն պաշտպանել է Բահրեյնի ամենախոցելի համայնքների իրավունքները:
Դենիս Մուկվեգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ գինեկոլոգ եւ մարդու իրավունքների պաշտպան, որը բժշկական, իրավաբանական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում պատերազմի ժամանակ սեռական եւ գենդերային բռնության ենթարկված կանանց:
Նասրին Սոթուդե (Իրան)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը 2003 թվականից հանդես է գալիս որպես փաստաբան՝ ներկայացնելով իրանցի ընդդիմադիր գործիչների, երիտասարդ բանտարկյալների եւ կանանց իրավունքների պաշտպանների շահերը:
2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Լոս Անջելեսում 2024 թ. մայիսին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորան» բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից