Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության հետևողական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր 02/27/2024   19:00  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսը:

Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը: Առանձին կայացել է նաև Աննա Հակոբյանի և Մարևա Գրաբովկի Միցոտակիսի հանդիպումը, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Հայաստանի և Հունաստանի վարչապետներն առանձնազրույցից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Հունաստանի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի Նիկոլ,
Տիկնայք և պարոնայք,

Մեծ ուրախությամբ այսօր այստեղ՝ Աթենքում, հյուրընկալում եմ բարեկամ Հայաստանի վարչապետին: Սա մի այց է, որը հանդիսանում է կարևոր քայլ` ամրապնդելով էլ ավելի գերազանց հարաբերությունները երկու երկրների՝ Հունաստանի և Հայաստանի միջև: Սրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել նոր ընդհանուր մարտահրավերի համատեքստում, որոնք ծառացած են մեր առջև, հատկապես այս պահին, երբ Հայաստանը Եվրոպական միության աջակցությամբ ձևավորում է հստակ և թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել:

Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաև մեր երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է վերականգնվող էներգետիկան, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաները: Սա համագործակցություն է, որ էլ ավելի խորանում և զարգանում է: Եվ այդ տրամաբանության մեջ ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Enterprise Հունաստանի և Enterprise Հայաստանի միջև:

Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:

Քննարկեցինք նաև զարգացումները տարածաշրջանում՝ արձանագրելով, որ այստեղ ընդհանուր են մեր մոտեցումները: Եվ երկու երկրները հստակ դեմ են ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Մենք համարում ենք, որ տարաձայնությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը բոլորից շատ լավ հասկանում և գիտակցում է խաղաղության գինը: Այն որոշումները, որ Դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, փաստացի կձևավորեն երկրի ապագան` գալիք տարիների համար:

Չափազանց մեծ հետաքրքրությամբ ես լսեցի Ձեր գաղափարը, Ձեր մոտեցումները ինչպես եք Դուք տեսնում, քայլեր իրականացնում նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում: Ունեցանք հնարավորություն քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի մարդկանց կյանքը հեշտացնելու ձևաչափը և ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ Ձեր կողքին կլինի՝ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև միայն կայուն համաձայնագիրը Երևանի և Բաքվի միջև կարող է Հարավային Կովկասում բացել լավ ապագայի ճանապարհը:

Այդ իսկ պատճառով Հունաստանը սատարում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը Դուք մեզ ներկայացրեցիք, որպեսզի տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առևտրական հանգույցի՝ կապելով Սևծովյան երկրները, Պարսից ծոցի երկրները, Միջերկրածովյան երկրները, որովհետև միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, որովհետև միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը:

Քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն: Ինչպես և պատմական Հայաստանի կողքին ենք եղել, այնպես էլ հիմա կլինենք՝ պաշտպանելու այն մեծ մշակութային հայկական ժառանգությունը այն գոտիներում, ինչպես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես գիտեք, Հունաստանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային ժառանգության պաշտպանությանը և ակտիվ քայլեր է ձեռնարկում հատկապես ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներով:

Կան նախադրյալներ նաև մոտ ժամանակներս ստորագրելու երկկողմ համագործակցության պայմանագիր միգրացիայի և աշխատանքի ոլորտում: Մեր բարեկամ երկիրն ունի աշխատանքային ուժ, հմտություններ, որոնք կարող են ծառայել աշխատանքային շուկայում:

Այդ իսկ պատճառով, սիրելի Նիկոլ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք այսօր այստեղ եք` Աթենքում, բայց միևնույն ժամանակ՝ ի դեմս Ձեզ ցանկանում եմ իմ հարգանքը հայտնել Հունաստանում մեծ հայկական համայնքին, բոլոր նրանց, ովքեր արդեն տարիներ շարունակ ձևավորել և հանդես են գալիս որպես ներդաշնակ գոյակցության օրինակ՝ իրենց դերակատարությունը բերելով հունական հասարակությանը: Բավականին ակտիվ և շատ կարևոր օղակ է, որ կապում է մեր բարեկամությունը, համագործակցությունը, որն էլ ավելի կամրապնդվի, էլ ավելի կմերձեցնի մեր երկրները և մեր ժողովուրդները:

Եվս մեկ անգամ, սիրելի Նիկոլ, բարով եք եկել և շնորհակալություն»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Շնորհակալ եմ հարգելի պարոն վարչապետ, սիրելի Կիրիակոս,

Սա իսկապես կարևոր այց է մեզ համար՝ քննարկելու Հայաստան-Հունաստան երկկողմ օրակարգի, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա խորացման հարցերը: Բայց նախ ես էլ ուզում եմ ընդգծել իմ հարգանքի հավաստիքը Հունաստանում հայ համայնքին և Հայաստանում հունական համայնքին, որովհետև Հայաստանում նույնպես ունենք տեսանելի հունական համայնք, որը շատ կարևոր դեր ունի մեր երկրի, մեր պետության կյանքում, տնտեսության մեջ, հանրային կյանքում: Եվ սա, կարծում եմ, արտահայտությունն է այն խորը պատմական կապերի, որ մեր երկրները, մեր ժողովուրդներն իրար հետ ունեն:

Իհարկե նաև պիտի հաճույքով ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը նույնպես բավական լավ տեմպերով զարգանում են, և այսօրվա այցի արդյունքներով մենք, իհարկե, նոր խթան կտանք երկկողմ հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում, մշակույթի ոլորտում, կրթության ոլորտում, իհարկե նշեցիք նաև անվտանգության ոլորտը: Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, և համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա:

Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ մեր երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, ընդհանրապես, և ժողովրդավարական բարեփոխումներին՝ մասնավորապես: Եվ սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար՝ ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության հետ, ընդհանրապես: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հունաստանին Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար: Տեղյակ եք, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները, և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն: Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որ դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը: Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր:

Իհարկե քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին: Ես վարչապետին պատմեցի այն միջոցները, որ մենք արդեն իսկ հասցրել ենք իրականացնել, բայց նաև ասացի, որ այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք և կարևոր է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Այսօր նաև քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր:

Իհարկե տարածաշրջանային իրավիճակը, միջազգային իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից մեկն էր: Ես վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին և ուր ենք մենք հասել, և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացն ապահովելու համար: Իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենալ, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:

Իրականում մեր երկկողմ հարաբերությունները բազմաշերտ են, և մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում բավականին լավ տնտեսական աճ և տնտեսական դինամիկա կա: Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու և դրանց մասշտաբները մեծացնելու, փոխելու: Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ, բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրն առանձնապես տպավորիչ չէ, և իհարկե սա պետք է լինի մեր կառավարութունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք, այդպիսի նախնական ընկալում կա, որ ամռանն այն տեղի կունենա Երևանում և հնարավորություն կունենանք այդ խնդիրներն ավելի ընդարձակ և կոնկրետության մեջ քննարկել:

Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ խոսակցության համար»:

Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Պայմանավորավածություն է ձեռք բերվել Հայաստանում անցկացնել համատեղ բիզնես ֆորում:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:55 27/02/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի և Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ
15:48 27/02/2024  |  ԼՐԱՀՈՍՊետք է հույս ունենալ, որ Միրզոյանի ու Բայրամովի առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել. Փաշինյան
12:51 27/02/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունաստան
08:18 27/02/2024  |  ՄամուլՈրոշումը հետաձգվել է․ «Հրապարակ»
07:36 27/02/2024  |  ՄամուլՓաշինյանը իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպում է ունեցել, խոսել մյունխենյան բանակցություններից. «Ժողովուրդ»
14:05 26/02/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
23:15 24/02/2024  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի հայտարարությունը չափազանց վտանգավոր է. փորձագետ
17:00 24/02/2024  |  ՔաղաքականՀայաստանի՝ դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և ՌԴ-ի հակառակորդի կողմն անցնելու գինը բարձր է լինելու, մասնակիորեն այդ գինն արդեն վճարվել է՝ Արցախի կորուստը․ փորձագետ
13:14 24/02/2024  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայում կատարվողն Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, ինչը լրջորեն անհանգստացնում է ․ Փաշինյան
12:28 24/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է․ Փաշինյան

Արխիվ

[]