ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԶՈՒ-երում և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 52 դեպք 02/27/2024 17:17 | Քրեական խրոնիկոն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը ներկա լինելու հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Զինվորական դատախազության գործունեությունը մեկ ընդհանուր նպատակ ունի՝ աջակցել պաշտպանության ոլորտի և բանակի զարգացմանը: «Այս տարի պետական շահերի պաշտպանության ոլորտում փոխել ենք մեր մոտեցումները. նպատակ ունենք ավելի խորքային և բովանդակային ուսումնասիրություններ իրականացնել: Մի քանի զորամասերի հետ կապված արդեն ուսումնասիրություններ ունենք»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Դատախազությունն իր գործառույթների շրջանակում անելու է առավելագույնը՝ բանակից ապօրինաբար վերցվածը բանակին վերադարձնելու նպատակով:
«Այս տարի դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում 2,4 մլրդ դրամի վերականգնում ունենք բանակում»,- դիմելով ՀՀ պաշտպանության նախարարին՝ նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հրավերի համար և ընդգծել, որ նախորդ տարվանից ձևավորված ավանդույթը՝ Զինվորական դատախազության տարեկան գործունեության ամփոփմանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին հրավիրելը, ցանկալի է, որ լինի շարունակական:
«Բանակի համար շատ կարևոր է ձեր դերակատարումը, պատկան մարմինների կատարած աշխատանքը: Ես բարձր եմ գնահատում այս երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ չնայած գրանցած հաջողություններին՝ բանակում խնդիրները շարունակում են առկա լինել: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումն ու նախանշել աշխատանքային մի շարք ուղղություններ: Դրանց թվում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է պայքարը բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների ու բարքերի դեմ, զորակոչի գործընթացում առկա խնդիրներն օրենսդրական ճանապարհով հաղթահարելը, բանակից ժամանակին խլված կամ այլ ճանապարհներով յուրացված գույքերը բանակին վերադարձնելու անհրաժեշտությունը և այլն:
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։
2022 թվականի համեմատ՝ պատահարները նվազել են 2071-ով կամ 72%-ով, հանցագործության դեպքերը՝ 141-ով կամ 8.3%-ով, ընդ որում՝ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 181-ով կամ 18%-ով, իսկ այլ հանցագործությունների դեպքերն աճել են` 40-ով կամ 6%-ով:
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 52 դեպք (2022 թվականին՝ 98). նախորդ տարվա համեմատ՝ նվազում է արձանագրվել 47 դեպքով կամ 48%-ով:
2023 թվականին կրկնապատկվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը. 2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 485 քրեական գործ (վարույթ)՝ 571 անձի վերաբերյալ։
2023 թվականին, ընդհանուր առմամբ, 496 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2022 թվականին՝ 320 գործ՝ 407 անձի վերաբերյալ):
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2023 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 մլրդ 62 մլն 243 հազար դրամ, որից 4 մլրդ 923 մլն 576 հազար դրամն արձանագրվել է Պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, իսկ 138 մլն 667 հազար դրամը՝ կայազորների զինվորական դատախազությունների կողմից:
Պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 4 մլրդ 923 մլն 576 հազար դրամից 2 մլրդ 818 մլն 484 հազար դրամ վնասն արձանագրվել է 45 տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքերով:
2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը (2 մլրդ 444 մլն 517 հազար դրամը՝ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, իսկ 37 մլն 936 հազար դրամը՝ կայազորների զինվորական դատախազությունների կողմից):
Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):
2023 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն աճել է 27.2%-ով՝ 531 մլն դրամով:
Աննա Վարդապետյանը Դատախազության համապատասխան վարչությանը հանձնարարել Է փոփոխել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2017 թվականի հունվարի 24-ի N 1 կարգադրությունը և զինվորական ոլորտում պետական շահերի պաշտպանության ուղղությունները սահմանել ավելի կոնկրետ և թիրախային:
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ