ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Քոչարյանի գործով դատախազը մտերիմ հարաբերություններ ունի Աշոտ Փաշինյանի հետ․ դատարանը մերժեց նրան վարույթից հեռացնելու միջնորդությունը 02/27/2024 14:42 | Դատական ռեպորտաժներ
Լևոն Քոչարյանի գործով դատախազը մտերիմ հարաբերություններ ունի Աշոտ Փաշինյանի հետ և պաշտպանել է մեղադրանքը՝ Փաշինյանի առևանգման գործով։ Այս մասին հայտնել է Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ միջնորդելով վարույթից հեռացնել դատախազ Արթուր Դանիելյանին, որը Լևոն Քոչարյանի գործով ներգրավված է որպես հանրային մեղադրող, իսկ նախաքննության փուլում իրականացրել է հսկողություն։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նախնական դատալսումներում Սերգեյ Ասատուրովի պաշտպան Արայիկ Ներսիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ Ասատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու մասին՝ նշելով, որ իր պաշտպանյալը միջազգային կարգի մրցավար է, հետևաբար, անհրաժեշտություն է լինում արտերկիր մեկնելու։ Միևնույն ժամանակ, պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը՝ նշելով, որ մեղադրանքի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մեղադրանքի հիմքում այն է, որ Սերգեյ Ասատուրովը մյուսների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին, ինչը խախտում չի դիտարկվում։ Ասատուրովն էլ ավելացրեց՝ ցույցերի ժամանակ թևանցուկ անցնելն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Միջնորդության դատարանը կանդրադառնա ավելի ուշ, ըստ հաջորդականության՝ դատարանն անցավ ինքնաբացարկի հարցի քննարկմանը։ Կողմերը հայտնեցին՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդութուն չունեն։ Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ նկատեց, որ չի ներկայացնում դատավոր Կարեն Ֆարխոյանին բացարկի միջնորդություն, քանի որ դրա «դասական» հիմքերն այս պահին չկան․ « Դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ․ հունիսին չի մասնակցել որպես պատգամավորի թեկնածու՝ ԱԺ ընտրություններին։ Լևոն Քոչարյանի կալանավորման և երկարացման որոշումը կայացրել է պատգամավորի նախկին թեկնածու Մասիս Մելքոնյանը, որը բազմիցս քննադատական հայտարարություններ է արել Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը չի մասնակցել ընտրություններին որպես թեկնածու, քանի որ արդեն դատավոր է եղել այդ ժամանակ»։
Լևոն Քոչարյանի պաշտպանները, սակայն, բացարկի միջնորդություն ունեին՝ դատախազին՝ հիմքում դնելով դատախազ Արթուր Դանիելյանի և Աշոտ Փաշինյանի մտերիմ հարաբերությունները, որն արձանագրվել է նաև ԶԼՄ-ների կողմից։ Մասնավորապես, դատախազ Արթուր Դանիելյանը եղել է նաև Աշոտ Փաշինյանի իբրև առևանգման գործով հանրային մեղադրողը, դատարանում մտերմիկ զրուցել Փաշինյանի հետ, ինչը տեսանկարահանվել է նաև ԶԼՄ-ների կողմից, իսկ այժմ հսկողություն է իրականացնում Լևոն Քոչարյանի գործով․«Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանն ընտրվեց Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաև Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լևոն Քոչարյան եւ նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»։
Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նկատեց՝ կողմնակալության և անկախության հետ կապված խնդիրներ են տեսնում։
Ընդ որում, մինչ բացարկի միջնորդություն ներկայացնելը՝ փաստաբանը հետաքրքրվել է՝ արդյոք դատախազը Փաշինյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունի, ինչին դատախազ Արթուր Դանիելյանը հստակ պատասխան չի տվել, ինչն էլ էլ ավելի է ամրապնդել փաստաբանի կասկածը, որ կողմնակալ վերաբերմունք կարող է լինել։ Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը։
Լևոն Քոչարյանը, միանալով միջնորդությանը, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով․ «Այս դատական նիստն այս դրվածքով հայտնվում է դատարանում, երբ ես այստեղ եմ նստած, իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում։ Ինչքան էլ փորձենք մարդկանց հիմարի տեղ դնել, բայց մարդիկ նայում են չէ, էդ տեսանյութերը բոլորի աչքի առաջ են, այսպիսի մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող ու այս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք..., բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»։
Սերգեյ Ասատուրովը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ կա տեսագրություն, որում ամբողջությամբ արձանագրված է իրենց գործողությունները․ « Չգիտեմ, եթե փաստացի չկա արարք, որը նկարագրված է, ինչպես կարող են մարդուն մեղադրել, ինչ հիմքով»։ Դատախազ Արթուր Դանիելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանք անհիմն են։ Դատարանը, լսելով կողմերին, որոշեց դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը մերժել։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան