ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ավինյանին ձայն ենք տվել, որպեսզի մեր հարցերը լուծվեն, ոչ թե գլխներիս պատուհաս դառնա». Կոնդի բնակիչ 02/27/2024 20:01 | ԼՐԱՀՈՍ
Կոնդը իրացման գոտի դարձնելը շատ հարաբերական ասված է, դեռ ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանը մեր աչքերի մեջ նայելով խոստացել է, որ Կոնդի հետ կապված խնդիրները լուծում են ստանալու, որ բնակիչներն անվճար ստանալու են իրենց վկայականները, մինչդեռ արդեն 2 ամիս է՝ Ավինյանը խուսափում է, մեզ հետ չի հանդիպում։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը՝ նշելով, որ Ավինյանի հետ ցանկանում են հանդիպել՝ հիշեցնելու, իրեն ընտրել են խնդիրներին լուծում տալու, ոչ թե նոր բեռ ավելացնելու համար։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է նոր քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով Կոնդի տարածքն իրացնելու մասին։
«Նախ, մենք թույլ չենք տա, որ մեզ հետ կադաստրային արժեքով խոսեն, այլ պետք է հաշվարկեն շուկայական գներով։ Մյուս կողմից էլ՝ Կոնդում մշակութային շենքեր կան, եթե այդ մշակութային շենքերը չեն քանդելու, դրանք մնալու են, ապա բնակիչներին էլ շուկայական գին + 15 տոկոս կվճարեն, բնականան է, որ մեզ հետ լուրջ հարցեր չեն առաջանա։ Եթե մեկի մտքով կանցնի, որ ոմն պաշտոնյայի ախորժակը պիտի բացվի կոնդեցիների հաշվին, ապա չարաչար սխալվում են, դա իրենց համար շատ վատ հետևանքների կբերի»,- նշել է տիկին Երեմյանը։
Նրա փոխանցմամբ՝ Կոնդում մի կառուցապատող կա, որը եկեղեցու հարևանությամբ շենք է կառուցում։ Այն դեռ շահագործման չի հանձնվել, բայց ներսում արդեն մարդիկ են ապրում, այդ շենքերում 1 քմ-ն բնակիչներին վաճառվում է 2200-2800 դոլարով, հետևաբար, սա հենց այն արժեքն է, որը կարող է ընդունելի լինել։
«Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ 2012 թ-ին Կոնդը բաժանել էին 7 լոտի և ուզում էին Կոնդը 7 լոտով վաճառել։ Գոյություն ունի կառուցապատման ծրագիր, որի առաջին փուլն է անցել միայն, որտեղ 7 ընկերություն է անցել երկրորդ փուլ, բայց 2-րդ փուլը դեռ չի եղել, այդ ինչի՞ց են վերցրել, որ ասում են, թե ամբողջությամբ իրացնելու են, եթե 2-րդ փուլը չի եղել, մենք այդ մրցույթի ներկայացրած ծրագրերը դեռ չենք տեսել։ Որևէ բան դեռ հստակ չէ, ծրագիր չկա, ծրագրի կետեր չկան, հիմնավորումներ չկան, բայց արդեն իրացումից են խոսում։
Կոնդեցիներն այն մարդիկ չեն, որ ով ուզենա իր համար մի աթոռ քաշի՝ գցի իր տակը, սրտի ուզածն անի, բացառվում է, նման բան չի կարող լինել, թույլ չենք տա»,- նշել է բնակչուհին։
Նա ընդգծեց, որ հիմա ակնկալում են, որ նախեւառաջ իրենց տան սեփականության վկայականները վերջապես կհանձնեն իրենց։
«Քաղաքապետարանը 2020 թ-ից անգործություն է ցուցաբերում ու մեր սեփականության վկայականները չի տրամադրում։ Նոր- նոր սկսում են մեր դիմումների ընթացք տալ։ Դեկտեմբերի 26-ին ավագանին որոշում է ընդունել, ըստ որի՝ մեր սեփականության չափագրման ընթացքում չհաշված, պակաս քառակուսի մետրերը լրացնելու ու նոր վկայականներ ստանալու համար պետք է վճարենք ամբողջ գույքի, այսինքն՝ նաև նախկինում սեփականաշնորհված հատվածի կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Մենք այս որոշման դեմ ենք, որովհետև այդ որոշումը մեր փաստաթղթերը սարքելու հետ ոչ մի կապ չունի։ Մենք ինչո՞ւ պետք է դրա համար վճարենք։ Մենք իրենց ձայն ենք տվել, որպեսզի մեր հարցերը լուծվեն, ձայն չենք տվել որ գլխներիս պատուհաս դառնան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ