Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

ՀՀ քաղաքացի դառնալն արցախցիների երազանքն է եղել 70 տարի ու շարունակում է մնալ, բայց ներկա իրավիճակում դա շատ վտանգավոր կլինի․ բռնի տեղահանվածի կագավիճակը պետք է պահվի․ Արմեն Սարգսյան 02/26/2024   20:19  |  Ցեղասպանություն՝ Արցախում

ՀՀ իշխանությունները թե՛ Հայաատանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայտարարում են, թե, իբր, ճիշտ կլինի, որ Արցախից բռնի տեղահանվածներն ընդունեն ՀՀ քաղաքացիություն։ Արցախցիները 70 տարուց ավել պայքարել են, որ ՀՀ քաղաքացի դառնան, 90-ականների շարժումը հենց դրա համար էր։ Եվ այն, որ Արցախը հռչակվեց անկախ պետություն, դարձյալ հեռանկարում Հայաստանի հետ վերամիավորման տեսլականն էր, այսինքն՝ միշտ էլ արցախցիների երազանքն է եղել ՀՀ քաղաքացի դառնալը, բայց ներկա իրավիճակում այդ քայլին գնալը շատ վտանգավոր է։ Եթե տեղի ունեցածից հետո Արցախից բռնի տեղահանվածները դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ապա ինքնաբերաբար փակվելու է Արցախի հարցն ու Արցախ վերադառնալու ճանապարհները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանը։

«ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանվածները կորցնելու են հայրենի բնօրրան վերադառնալու հնարավորությունը։ Այսինքն՝ բռնի տեղահանվածի կարգավիճակը պահելը շատ կարևոր է հետագայում Արցախ վերադառնալու առոււմով։ Շատ վտանգավոր կլինի նաև, եթե փորձեն մի քանի հազար բռնի տեղահանվածների հետ տանել Արցախ՝ առանց կարգավիճակի։ Երկու դեպքում էլ արցախցիներին բռնի տեղահանելու փաստից, մեղքից Ադրբեջանն իրեն կազատի։ Երկրորդ դեպքում նախ՝ ամբողջ աշխարհով մեկ կհայտարարեն, թե տեսեք, իբր, հայերն ինքնակամ եկել են, ու ով ուզում է՝ կարող է գալ ու ապրել։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անհնար է ապրել, մյուս կողմից էլ դա նշանակելու է, որ արցախցի երիտասարդները պիտի ծառայեն ադրբեջանական բանակում, այսինքն՝ հայը պետք է կռվի հայի դեմ, ինչը, բնականար, անհնար է։ Այստեղ լուրջ կասկածներ են առաջանում կապված ՀՀ ղեկավարի այն պնդումների հետ, թե արցախցիների վերադարձն Արցախ ապահովելու համար բավարար կլինեն անվտանգության երաշխիքները։ Արցախին կրագավիճակ տալու կարևորության մասին ՀՀ ղեկավարը ոչ մի բառ չէր ասում նաև շրջափակման ողջ ընթացքում․ պարբերաբար ընդգծում էր միայն անվտանգության ու իրավունքների ապահովումը, բայց, կրկնում եմ, կարգավիճակի տրամադրումը կարևորագույն հարցն է, որը մինչև լուծում չստանա, վերադարձի թեման չի կարող քննարկվել»,-ասում է Սարգսյանը։

Առհասարակ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետի հնչեցրած բազմաթիվ հայտարարություններ են լուրջ մտահոգությունների ու կասկածների հիմք տալիս։ Սարգսյանը հիշեցնում է՝ 2018-ին Փաշինյանն ասում էր, թե Արցախը Հայաստան է, 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, թե, իբր, Արցախն Ադրբեջան է։ Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ երկու տարվա մեջ լրիվ հակառակ մտքեր հնչեցին ՀՀ ղեկավարի շուրթերից․

«Ցանկացած հարց լուծելու համար՝ այդ թվում Արցախի հարցը, պետք է նախ վերլուծել իրավիճակը, հետո նպատակ դնել ու հասկանալ, թե ինչպես, ինչ քայլերով ես հասնելու նպատակիդ։ Հիմա, երբ վերլուծում ենք, հաշվի ենք առնում այն, որ ՀՀ ղեկավարը, ինչպես նաև հայ ժողովրդի մի ստվար մաս համարում են, որ 44-օրյա, 2023թ․ մեկօրյա պատերազմում ամեն ինչ արել են, այսինքն՝ իրենցից կախվածն արել են, բայց պարտվել ենք, հարց է առաջանում, թե այդ ինչպես է ստացվել, որ Արցախի կորստից, 150 հազար հայրենակիցների բռնագաղթից հետո ՀՀ և Ադրբեջանի շփումներն ավելի են սերտացել։ Սովորաբար, երբ մի երկիր մեկ այլ երկրի, ազգի ներկայացուցչին սպանում է, երկրների հարաբերություններն առնվազն սրվում են, իսկ այս դեպքում հակառակին ենք ականատես լինում։ Այդ ինչպես ստացվե՞ց, որ Արցախը Հայաստան էր, հետո «դարձավ» Ադրբեջան։ Եթե որպես ղեկավար՝ Փաշինյանը չի կարողացել վերլուծել իրավիճակն ու ճիշտ քաղաքականություն վարել, որի արդյունքում կորցրել ենք Արցախը, ուրեմն պետք է հրաժարական տա, քանի որ որպես ՀՀ ղեկավար՝ վարչապետը նաև 150 հազար արցախցիների անվտանգությունը պետք է կարողանար ապահովել։ Իսկ եթե իր այն պնդումը փորձենք վերլուծել, թե, իբր, միջազգային հանրության, դերակատարների պահանջն ու դիրքորոշումն է պատճառը, որ հետո էլ Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել, նկատենք, որ նույն միջազգային դերակատարները՝ ԱՄՆ-ն, Եվրոպան ու ՌԴ-ն, շուրջ երեսուն տարի մեկ հարթակում՝ Մինսկի խմբի շրջանակում Արցախի հարցի շուրջ քննարկումներ էին անում։ Եթե, ինչպես ինքն է ասում, այդ դերակատարները չէին ընդունում, որ կա Արցախին կարգավիճակ տալու անհրաժեշտություն, ապա ինչո՞ւ են այդքան ժամանակ գաղափարներ քննարկել, հիմնախնդրի կարգավորման ճանապարհները փորձել գտնել։ Ի դեպ, Մինսկի խումբը միակ հարթակն էր, որտեղ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համատեղ աշխատում էին։ Այս ամենը համադրելով՝ ակնհայտ է դառնում, որ ինչ-որ բան այստեղ այն չէ»,-ասում է մեր զրուցակիցն ու հավելում՝ լուրջ կասկածներ կան, որ ՀՀ իշխանությունները ո՛չ նպատակ են դրել, ո՛չ էլ ուզում են, որ բռնի տեղահանված արցախցիներն Արցախ վերադառնան։

Բռնի տեղահանությունից հետո արցախցիների առջև ծառացող արհեստական խոչընդոտները, որոնք դրդում են բռնի տեղահանվածներին դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն, Սարգսյանի համոզմամբ, կարելի է շատ հեշտ լուծել մի շարք օրենսդրական կարգավորումներով և ոչ թե բռնի տեղահանվածի կարգավիճակից մարդկանց զրկելով՝ փակել նաև ապագայում Արցախ վերադառնալու ճանապարհը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:17 23/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրկրորդ «սնարյադն» ուղիղ պապայի ոտքի տակ է ընկել․ ամբողջ գիշեր մնացել է գետնին ընկած, հաջորդ օրն են գտել․ ես մեկ շաբաթ անց եմ իմացել, որ պապան էլ չկա․ Արցախից բռնի տեղահանված
20:39 23/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵս ևս լուսաբացը արդեն 5 ամիս է, ինչ դիմավորում եմ անժպիտ, տագնապը սրտումս, շատ հաճախ՝ թաց աչքերով․ Հակոբյան
18:12 23/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված
23:47 22/02/2024  |  ԼՐԱՀՈՍՄասնակցե´ք և Ձեր ներդրումն ունեցեք Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանման․ Արցախի թեմի առաջնորդը ուղերձ է հղել համայն հայությանը
22:53 22/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի մասին ճշմարտությունն այսօր ոչ ոք չի ասում. բարձրաձայնելն այլևս բոլորիս խնդիրն է. Ալեքսանդր Մանասյան
20:26 21/02/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում«Վերածնունդ» կազմակերպությունը գույքագրում է Արցախից բռնի տեղահանվածների առաջնային խնդիրները. առկա են սոցիալական լրջագույն հարցեր
21:16 20/02/2024  |  ՔաղաքականԵթե չկրակելու հրաման կա,ապա նրա խոսքը անօրինական է. կյանքիդ վտանգ է սպառնում՝ կրակում ես, երկրիդ վտանգ է սպառնում՝ կրակում ես․ Վարդանով (Տեսանյութ)
19:51 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍԲռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի ամեն օր արթնանում է տուն վերադառնալու երազանքով. «Միասին» շարժումը Փաշինյանի հեռանալու 100 խորհրդանշական հիմնավորում ունի
17:59 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայրենիքը մեր անօտարելի հարստությունն է․ Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ․ «Արդարություն»
17:43 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵթե Հայաստանը շարունակի բավարարել Ադրբեջանի պահանջները, ապա շատ արագ ինքնալուծարվելու է՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Մանվել Սարգսյան

Արխիվ

[]