Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Օրինապահ վարքագծի նկատմամբ պետք է ձևավորենք հարգալից վերաբերմունք. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները 02/26/2024   11:41  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները, այլք:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է մարզում առկա այն խնդիրները, որոնց լուծման և հատկապես կանխարգելման հարցում Դատախազությունը կարող է աջակցել:

Մարզպետի հետ զրույցի ընթացքում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է. «Դատախազների առջև խնդիր է դրված, որ Դատախազություն դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի ընթացքի մասին պետք է պատշաճ տեղեկություն ստանա, նրանց պետք է պարզաբանվեն խնդրի լուծման ուղղությունները, իսկ անհնարինության դեպքում՝ պատճառները»: Աննա Վարդապետյանը կարևորել է դպրոցականների հետ դատախազների շփումները՝ օրինապահ վարքագծի նկատմամբ հարգալից վերաբերմունք ձևավորելու նպատակով:

Մարզպետ Ղուկասյանը դրական է գնահատել մարզի դատախազության հետ ամենօրյա աշխատանքային ձևաչափով քաղաքացիների խնդիրների համատեղ լուծմանն ուղղված առկա մեխանիզմները:

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1411 դեպք (2022 թվականին՝ 977 դեպք). հանցագոր­ծության դեպքերն աճել են 434-ով կամ 44,4%-ով:

2023 թվականին նվազել է ծանր հանցա­գործու­թյունների դեպքերի քանակը՝ կազմելով 186 դեպք (2022 թվականին՝ 206 դեպք), միջին ծանրության դեպքերի քանակն աճել է 186-ով՝ կազմելով 485 (2022 թվականին՝ 299 դեպք):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 4 դեպք (առանց հանկարծամահության) (2022 թվականին՝ 1 դեպք), սպանության փորձի 5 դեպք (2022 թվականին՝ 1 դեպք):

Մարզի տարածքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում. 2023 թվականին՝ 84 դեպք՝ 2022 թվականի 36 դեպքի դիմաց:

Նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առումով (256 դեպք՝ 2022 թվականի 323 դեպքի դիմաց), աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 422 դեպք՝ 2022 թվականի 286 դեպքի դիմաց):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 53 դեպք (2022 թվականին՝ 24 դեպք). հանցագոր­ծության դեպքերն աճել են 29-ով կամ 120,8 %-ով, այդ թվում՝ աճել են նաև  իրացման դեպքերը՝ 9-ով կամ 90%-ով: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերի բացա­­­հայտումը կազմել է 46,3 % (2022 թվականին՝ 32,2%):

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության 13 դեպք՝ 2022 թվականի 2 դեպքի դիմաց, կոռուպցիոն հանցագործությունների 25 դեպք՝ 2022 թվականի 22-ի դիմաց:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 208 քրեական վարույթ` 242 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 139 քրեական գործ (վարույթ)` 165 անձի վերաբերյալ): 

2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված 167 քրեական գործով 183 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 12 գործով 28 անձի նկատմամբ` կարճման որոշումներ:

Մարզի դատախազության աշխատանքները ներկայացնելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Սյունիքի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության մարզային ներկայացուցիչները, Զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ և 9-րդ կայազորային քննչական բաժինների, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության՝ կայազորի տարածքում տեղակայված բաժինների և բաժանմունքի ղեկավարները, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազները, այլք:

Կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է 769 դեպք, որից 195-ը՝ հանցագործությունների դեպքեր են, իսկ 574-ը` զանցանքներ և պատահարներ են: 195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը` այլ հանցագործություններ: 2023 թվականի ընթացքում արձանագրված 195 հանցագործությունից 40-ը կատարվել է սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը` ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից:

2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ՝ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իսկ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազներին՝ բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:10 24/02/2024  |  ԼՐԱՀՈՍ2023 թվականին դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
12:40 23/02/2024  |  ԼՐԱՀՈՍ2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը
18:20 21/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀերթական ապտակը. ՀՀ գլխավոր դատախազությունը չի՞ դիմել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն Հայաստանին փոխանցելու պահանջով
11:26 17/02/2024  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքում աճել են սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության հանցագործությունների դեպքերը. դատախազը այցելել է մարզի դատախազություն
17:27 15/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
13:00 13/02/2024  |  ԼՐԱՀՈՍԿոտայքի մարզի դատախազները 2023 թվականին 803 գործ են ուղարկել դատարան՝ 3,5 անգամ ավելի քան 2022 թվականից. Աննա Վարդապետյանին են ներկայացվել Կոտայքի մարզի դատախազության գործունեության արդյունքները
08:19 13/02/2024  |  ՄամուլԱրհամարհե՞լ են օրենսդիրներին․ «Հրապարակ»
07:54 13/02/2024  |  ՄամուլՎճռաբեկ դատարանը մերժել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքը․ «Ժողովուրդ»
14:17 08/02/2024  |  ԼՐԱՀՈՍԿոտայքի նախկին մարզպետի որդուն պատկանող հողատարածքը վերադարձվել է պետությանը
17:12 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱզնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Արխիվ

[]