ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի՝ դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և ՌԴ-ի հակառակորդի կողմն անցնելու գինը բարձր է լինելու, մասնակիորեն այդ գինն արդեն վճարվել է՝ Արցախի կորուստը․ փորձագետ 02/24/2024 17:00 | Քաղաքական
Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գինը բարձր է լինելու։ Այս մասին ասել է փորձագետ Դմիտրի Սուսլովը։
Նրա գնահատմամբ՝ Արևմուտքն ավելացնում է հակառուսական ջանքերը և ճնշումը ՀԱՊԿ գործընկերների վրա, ինչը բարդ դրության մեջ է դնում կազմակերպության անդամ երկրներին, քանի որ նրանք արևմտյան ճնշումների պատճառով չեն կարող ամբողջությամբ վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան, բայց նաև չեն կարող խզել կապերը ՀԱՊԿ գործընկերոջ հետ։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինային հաղթելուց հետո կշարունակի գերիշխել հետխորհրդային տարածքում, և նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ երկրներին մնում է պահպանել ստատուս քվոն, ուկրաինական հարցում չանցնել Ռուսաստանի կողմ, բայց և թույլ չտալ Արևմուտքին իրեն օգտագործել հակառուսական քաղաքականության մեջ․
«Ուկրաինային հաղթելուց հետո Ռուսաստանն ավելի ուժեղ կդառնա, կունենա ամենահզոր, մարտերում կոփված բանակը Եվրասիայում, ուստի ՀԱՊԿ երկրների համար նպատակահարմար կլինի լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»։ Հայաստանը, մինչդեռ, ըստ Սուսլովի, շարժվում է բոլորովին հակառակ ուղղությամբ և ռուսական տեսանկյունից անցնում է հակառակորդի կողմը՝ ՌԴ-Արևմուտք բաց դիմակայության պայմաններում։ Սուսլովի խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը՝ հակառակ իր պնդումների։
«Մի կողմից Հայաստանը թուլացնում, իջեցնում և վատացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Օրինակները շատ են՝ ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցումը, հրաժարումը՝ համատեղ զորավարժությունների անցկացումից, ռուսական զենքի գնումից, ՄՔԴ-ին ցուցադրաբար միանալը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Երևան Հայաստանը կդարձնի հետխորհրդային տարածքի հակառուսական երկրներից մեկը»,- նշեց Սուսլովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործողությունները հիմնականում պայմանավորված էին այն հանգամանքով, որ հավատում էին, թե Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հետ դիմակայությունում, բայց Հայաստանի իշխանությունները սխալվել են իրենց հաշվարկներում։
«Դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և հակառակորդի կողմը անցնելու գինը բարձր է լինելու։ Մասնակիորեն այդ գինը նա արդեն վճարել է. դա, անշուշտ, ԼՂ կորուստն է»,- ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենը։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումն այսօրվա իրավիճակում ընկալվում է որպես ագրեսիայի գիտակցված հրավեր Ադրբեջանին, որից հետո Հայաստանի ղեկավարությունը լրացուցիչ առիթ է ակնկալում ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի